Մեկնաբան՝ Նաիրի Հոխիկյան
Թողարկման հյուր՝ արաբագետ Արմեն Պետրոսյան
Անընդունելի համարելով Հայաստանի տարածքի գնդակոծումն Ադրբեջանի կողմից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մասնավորապես նշել է. «Անհանգստացնում է այն, որ ՀԱՊԿ խորհրդի, կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարների, արտգործնախարարների հայտարարություններն Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն չեն թողնում: Միջազգային հանրությունը պետք է ձեռնարկի արտակարգ միջոցներ, որպեսզի կանխի իրավիճակի հնարավոր սրացումն այս տարածաշրջանում»:
Հեղ.՝ Տիգրան Խաչատրյան
Մի քանի օր շարունակ համացանցում ակտիվորեն քննարկվում և տարածվում է այն լուսանկարը, թե ինչպես են Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման սեղանի շուրջ բաժակ խփում: Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի ակտիվացումը, և արդյո՞ք ԱՄՆ այս հարցում զիջել է դիրքերը:
Հեղ.՝ Նունե Ավետիսյան
Սիրիայում Ռուսաստանի ակտիվ գործողություններն ու ծայրահեղ իսլամիստների ուղղությամբ օդային հարվածները մեղմ ասած անհարմար վիճակի մեջ են դրել Թուրքիային: Օրեր առաջ Մոսկվայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը փորձում էր հասկանալ, թե Սիրիայում Ռուսաստանը որքան հեռու կգնա:
Հեղ.՝ Աննա Գզիրյան