00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրիստոսին չընդունած ազգն ամեն րոպե նրա անունով գումարներ է աշխատում

© Sputnik / Лусине МаргарянБахайские сады (Хайфа)
Бахайские сады (Хайфа) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փոխանցել Ավետյաց երկրի հոգևոր մթնոլորտը, զգացումներն ու հոգևոր վերափոխումն ամբողջությամբ` չափազանց դժվար է

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Շատ նմանություններ և տարբերություններ ունեն հայերն ու հրեաները, դրա մասին շատ է խոսվել, նախ` երկու երկիրն էլ Ավետյաց են, քանի որ երկուսն էլ Աստծո կողմից ընտրված երկրներ ու ազգեր են: Երկու ազգերն էլ մշտապես առանձնացել են իրենց գենետիկ իմաստնությամբ, երկու ազգերն էլ ենթարկվել են ցեղասպանության,  երկուսն էլ դարեր շարունակ պետություն չեն ունեցել։ Տարածքային առումով երկու պետությունն էլ գրեթե հավասար են` Հայաստանի տարածքը 29  հազար քառ. կիլոմետր է, Իսրայելինը` 27 հազար քառ. կիլոմետր: Բայց Հայաստանում, պաշտոնական տվյալներով, 3 միլիոնից քիչ ավելի բնակչություն կա, Իսրայելում ` 12 միլիոն։ Ինչպես Հայաստանի ռելիեֆը բարեհաջող չէ ու հողը  բարեբեր  չէ գյուղատնտեսության համար, այնպես էլ Իսրայելի ռելիեֆը, որը լեռներից բացի, նաև անապատ է, բայց ի տարբերություն Հայաստանի` Իսրայելը գյուղատնտեսական երկիր է և ոչ միայն արտադրում, այլ նաև հաջողությամբ արտահանում է գյուղմթերքը: Երկու պետություններն էլ  շրջապատված են, մեղմ ասած, ոչ բարեկամ պետություններով:

Պետության հզոր ուժն ամենուր է

Պետության հզոր ուժը, այս հասկացության խորքային և մասշտաբային բոլոր առումներով, զգում ես ամենուր ու ամեն վայրկյան։ Առաջին հանդիպումդ հզոր պետության հետ հենց «Բեն Գուրիոն» օդանավակայանում է, երբ անվտանգությունը պարզում է երկիր մուտք գործող յուրաքանչյուրի այցի  նպատակը,  գործընթացն ավելի բարդանում է երկրից դուրս գալիս: 

Տեսարան Հայֆա քաղաքից դեպի Միջերկրական ծով։ Ասում են այստեղ այնքան հզոր է էներգետիկ դաշտը, որ այս կետում պահած ցանկացած երազանք իրականանում է
Город Хайфа в Израиле - Sputnik Արմենիա
Տեսարան Հայֆա քաղաքից դեպի Միջերկրական ծով։ Ասում են այստեղ այնքան հզոր է էներգետիկ դաշտը, որ այս կետում պահած ցանկացած երազանք իրականանում է

Չեմ ուզում ծանրանալ պետականաշինության հրեական մոդելի վրա, ասեմ միայն, որ մինչ օրս գործում է Իսրայել պետության հիմնադիր և առաջին վարչապետ Բեն Գուրիոնի` երեք կետից բաղկացած ոսկե կանոնը, երեք սահմանումները` «1–ին` հոգևոր հատվածի հետ պայմանավորվածություն` շաբաթ օրերը հանգստյան սահմանելու մասին` չի աշխատում նույնիսկ հասարակական տրանսպորտը, 2–րդ` հասարակական սնունդը  կոշեր է` հարմարավետ  է և 3–րդ` ամուսնությունները քաղաքացիական չեն, այլ միայն եկեղեցու պսակադրությամբ»:  Ի դեպ, իր իսկ կամքով` Բեն Գուրիոնը թաղված է գյուղում` քիբութսում։ Իսրայելի հիմնադրի խնդրանքով գերեզմանի վրա  երեք տարեթվից բացի, այլ գրառում չկա, նշված է նրա ծննդյան, մահվան և հրեական հող վերադառնալու տարեթվերը։

 

 

Այս երկիրն, իհարկե, առանձնանում է իր հանդուրժողականությամբ` այստեղ հավասար իրավունքներով գործում են բոլոր կրոններն ու կրոնական ուղղությունները։ Կրոնների և տարբեր ազգերի նկատմամբ հանդուրժողականություն, որ Իսրայել պետությունը հաջողությամբ ծառայեցնում է իր շահերին։

Սրբավայրերը` զբոսաշրջային փաթեթավորմամբ

Կյանքում գոնե մեկ անգամ Ավետյաց երկիր այցելելը յուրաքանչյուր մարդու երազանքն է` անկախ հավատից և կրոնական պատկանելությունից:

Որպես կանոն` զբոսաշրջիկները Ավետյաց երկրից, հատկապես Երուսաղեմից վերադառնում են հոգևոր  վերելքով, վերափոխված, ամբողջությամբ ներծծված Փրկչի տառապանքների հույզերով: Միայն այն գիտակցումը, որ այդ հողի յուրաքանչյուր միլիմետրը ողողված է Քրիստոսի հոգևոր տառապանքներով ու ֆիզիկական չարչարանքներով, շնչով ու այրմամբ, բավարար է, որպեսզի յուրաքանչյուրը կտրվի իրական կյանքից ու գնա դեպի հոգևոր արահետներ: Քայլում ես Երուսաղեմի «Հին քաղաքի» նեղլիկ, անհրապույր,  դարերի  բովով անցած փողոցներով, հենց այն ճանապարհով, որով Քրիստոսն է անցել դեպի Գողգոթա ու իսկապես զգում ես Փրկչի շունչը, ներկայությունը: Այդ զգացողությունն իսկապես վերերկրային է, անբացատրելի մի երևույթ:

© Sputnik / Лусине МаргарянԳալիլիեյ. 12 առաքյալների եկեղեցին
Церковь 12 апостолов на северной оконечности Галилейского моря (озера Кинерет) в Галилее - Sputnik Արմենիա
Գալիլիեյ. 12 առաքյալների եկեղեցին

Փոխանցել Ավետյաց երկրի հոգևոր մթնոլորտը, զգացումներն ու հոգևոր վերափոխումն ամբողջությամբ` չափազանց դժվար է, այն շատ անձնական և անհատական է։

Ավետյաց այս երկրում ինձ ոչ պակաս զարմացրեց Իսրայել պետության հստակ ընդգծված զբոսաշրջային քաղաքականությունը: Այս երկրում ամեն ինչ առևտրայնացված է, յուրաքանչյուր միլիմետրը, յուրաքանչյուր քայլը հաշվարկված է, գեղեցիկ փաթեթավորված ու հաջողությամբ վաճառվում է զբոսաշրջիկին: Ընդ որում, այդ «վաճառքն» այնքան մտածված և ճիշտ փաթեթավորված է, որ յուրաքանչյուրին  թվում է, թե ինքը հաղորդակցվեց Փրկչի տառապանքներին ու հոգևոր վերափոխում ապրեց:

Ոչ մի րոպե Հիսուս Քրիստոսին չընդունած ազգն ամեն րոպե նրա անունով զբոսաշրջիկների հաշվին գումարներ է աշխատում` դրանով իսկ հարստացնելով պետությունն ու պետական բյուջեն: Իսկ որ այդ գումարները իսկապես գնում են պետական բյուջե ու  ծառայում  տնտեսության զարգացմանը, ակնհայտ է:  Բավական է միայն տեսնել ողջ երկրով մեկ ստեղծված ենթակառուցվածքը և ժամանակակից ավտոճանապարհային ցանցը, որպեսզի համոզվես դրանում:

Ընդ որում, ի տարբերություն մեր պետության, որտեղ  թերի է պետական ծրագրերով իրականացված գրեթե ամեն ինչ` զորօրինակ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին (Իսրայելում բազմաթիվ են նման մայրուղիները, որոնք երկիրը կապում են հյուսիսից-հարավ, արևմուտքից-արևելք), Իսրայելում պետական ծրագրերը բարձր մակարդակի վրա են: Իսկ այ մասնավոր բիզնեսի առումով իսրայելցիները շատ բան ունեն սովորելու հայաստանցիներիցս: Տարրական օրինակ` մեր ամենասովորական սրճարանի ճաշացանկը, մաքրությունը, սպասարկումը, ինտերիերն ու կահավորումն անհամեմատ բարձր որակի է, քան  անգամ Իսրայելի ամենամեծ պահանջարկ վայելող զբոսաշրջային քաղաքի լավագույն սրճարանինը:  

Զբոսաշրջային պետական քաղաքականության առումով հայերս միայն նախանձել կարող ենք հրեաներին: Չեմ խոսում զբոսաշրջության, ավելի ճիշտ, մարդու կենսապահովման համար անհրաժեշտ ամենատարրական պայմանի` զուգարանների մասին, դրանք ամենուր են ու ապահովված մաքրությամբ, ընդ որում` առանց բիոզուգարանների առկայության։

© Sputnik / Лусине МаргарянԵրուսաղեմ.«Հին քաղաքի» շուկան
Старый Город Иерусалима - Sputnik Արմենիա
Երուսաղեմ.«Հին քաղաքի» շուկան

Երուսաղեմի «Հին քաղաքի»  հոգևոր և առևտրային միաձուլումը

Երեք կրոնների մայրաքաղաք Երուսաղեմում, օրինակ, ամեն ինչ արված է, որպեսզի և՛ քրիստոնյաները, և՛ մահմեդականները, և՛ եբրայականներն իրենց հավասար զգան: Նախ, բոլոր երեք կրոնների կարևորագույն սրբավայրերը գտնվում են Երուսաղեմի «Հին քաղաքում», որի տարածքով մեկ փռված է արևելյան խայտաբղետ շուկան: Այստեղ ոչ միայն միախառնված են, ասենք, սնունդը, հագուստը, տարատեսակ հուշանվերները, այլ նաև տարբեր կրոնների, ռասաների և քաղաքակրթության տեր մարդիկ: Այս աննկարագրելի մարդկային հոսքում կորչելը շատ հեշտ է, ուստի Իսրայելի կառավարությունը «Հին քաղաքում» յուրաքանչյուր հիսուն մետրի վրա տեսախցիկներ է տեղադրել, որոնց միջոցով ապահովում են ոչ միայն օրական տասնյակ հազարների հասնող զբոսաշրջիկների անվտանգությունը, այլ նաև  կազմակերպում կորած  զբոսաշրջիկների արագ հայտնաբերումը:

 

 

 

«Հին քաղաքում» եթե քրիստոնյաների համար Հարության եկեղեցին  է ամենասուրբ վայրը, իսկ մուսուլմանների համար` մզկիթը, ապա հրեաների համար այն Լացի պատն է: Սա առաջին դարերում ավերված Երուսաղեմի տաճարի պատն է, որը հրեաների համար դարձել է սրբավայր, ուր  հրեաները սգում են տաճարի ոչնչացումը և  Աստծուն աղոթում Իսրայելի վերածննդի համար։ Մի վայր, որը խորհրդանշում է Իսրայելի նախկին փառքը: Այսքան դար հետո էլ մարդիկ, վաղուց արդեն ոչ միայն հրեաները, այլ յուրաքանչյուր զբոսաշրջիկ, խոնարհվում են Լացի պատին, փորձում պատի ծակուծուկերում տեղադրել թղթիկներում փայփայած երազանքները:

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցԵրուսաղեմ Լացի պատը
У стены плача в Иерусалиме - Sputnik Արմենիա
Երուսաղեմ Լացի պատը

Անշուշտ, սա սրբավայր է, բայց սրբավայր հրեաների համար, սակայն նրանց  խելամտության ու զբոսաշրջության ամենանուրբ  տարրերին տիրապետելու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ աննկատ  դարձել է սրբավայր բոլորի համար։ Անկախ կրոնական դավանանքից` այն  «ստիպում է»  աղոթել «Իսրայելի վերածննդի համար»: Սովորական  հայերիս պատկերացմամբ  այս պատը մեր, ասենք, Գեղարդի վանքի մոտ գտնվող Երազանքի ծառի նման պետք է լինի` անտեր ու ճյուղերին կապած բազմաթիվ  կեղտոտված թաշկինակների պատճառով գարշահոտություն տարածող: Այնինչ Լացի պատը ոչ միայն սրբավայր է, այլ երկրի զբոսաշրջային կարևորագույն կենտրոն: Այն ՀԱՏՈՒԿ հոգածության առարկա է, այստեղ ոչ միայն պահպանվում են սանիտարահիգիենիկ պայմաններն ու անվտանգության կանոնները, այլ գործում են  հստակ կանոններ. ասենք «լացող» կանայք ու տղամարդիկ առանձնացված են միջնապատով, պատի դիմաց բազմաթիվ աթոռներ կան, իսկ փոքրիկ սեղանիկներին` բազմաթիվ աղոթարաններ: 

Հորդանան գետի «հոգևոր մաքրման»  ժամանակակից առևտրայնացումը

Յուրաքանչյուր քրիստոնյայի բաղձալի Հորդանան գետի շրջակայքում էլ Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը ջանք ու եռանդ չի խնայել: Ճանապարհից գետը չի երևում, այն «ծածկված է» գեղեցիկ շինությամբ, որտեղից էլ զբոսաշրջիկները մուտքի տոմս և գետում «հոգևոր մաքրվելու» հատուկ շապիկներ և սերտիֆիկատ են գնում: Համեմատության համար ասենք, որ այստեղ շապիկն արժե 25 դոլար, իսկ Երուսաղեմի շուկայում այն  20 շեյկել է, այսինքն` մոտ  5 դոլար:

© Sputnik / Лусине МаргарянՀորդանան գետը, որտեղ Հովհաննես–Մկրտիչը մկրտել է Հիսուս Քրիստոսին
Река Иордан - Sputnik Արմենիա
Հորդանան գետը, որտեղ Հովհաննես–Մկրտիչը մկրտել է Հիսուս Քրիստոսին

Մանրակրկիտ մտածված է յուրաքանչյուր քայլը, նույնիսկ գետի ափով դեպի խորություն մետաղյա ձողեր են հարմարեցված, որպեսզի լողալ չիմացող մարդիկ անհարմարություն չունենան «մաքրման» արարողության ժամանակ ու երեք անգամ հանգիստ սուզվեն գետը։
 
Մեռյալ ծովի և մյուս վայրերի լեգենդները

Մեռյալ ծով հասնելու համար զբոսաշրջիկը պետք է Երուսաղեմից տասնյակ կիլոմետրեր կտրի-անցնի անապատի միջով: Ճանապարհատրանսպորտային միջազգային չափանիշներին համապատասխան մայրուղին երկու կողմից շրջապատված է անապատի անվերջանալի բլուրներով ու բեդվինների հյուղակներով: Ծովի մակարդակից  400 մետր ցածր  Մեռյալ ծովն անհասանելի է թվում երկար ճանապարհի պատճառով: Վերջապես, հասնում ես օազիսի, բայց սա ոչ թե բնական, այլ արհեստական կառուցված օազիս է` բազմաթիվ տնկված ծառերով ու ջրային ավազաններով։ Քանի որ հնարավոր չի եղել կավահողի մեջ խոտ աճեցնել, դրա լուծումն էլ են գտել ու ողջ տարածքով կանաչ ուղեգորգեր փռել։ Բայց սա էլ դեռ ամենը չէ. Մեռյալ ծովի ջրերը չափազանց աղի լինելու պատճառով (մեկ լիտր ջուրը 400 գրամ աղ է պարունակում)` ծովում ավելի քան 20 րոպե մնալը կյանքի համար վտանգավոր է, ուստի ափի տեսանելի վայրերում բազմաթիվ մեծ ժամացույցներ են տեղադրված։

© Sputnik / Лусине МаргарянՌոշ-ա-Նիկրա ծովախորշը
Гроты Рош-ха-Никра  - Sputnik Արմենիա
Ռոշ-ա-Նիկրա ծովախորշը

Ռոշ-ա-Նիկրա ծովախորշը` որպես բնական տարածք, իսկապես չքնաղ տեսք ունի` ժայռաբեկորներին անվերջ զարնվող Միջերկրական ծովի հսկայական ալիքներով ու դրանցից տարածվող հուժկու ձայներով ու քարանձավներով։ Բայց հրեաները սրանով ևս չեն բավարարվել ու ժայռաբեկորի գրավչությունն ընդգծելու համար նրան են վերագրել մեր «Ախթամարին» չափազանց նման մի լեգենդ ու հաջողությամբ «վաճառում» են զբոսաշրջիկներին:

Այս ժայռաբեկորի վրա՞ է, արդյոք, աղջիկը սպասել իր սիրած տղային` ոչ ոք չգիտի, դա նույնիսկ կարևոր էլ չէ: Կարևորը, որ զբոսաշրջիկը վճարում է և բնության այդ գեղատեսիլ վայրն ըմբոշխնում մեր «Ախթամարի» կրկնօրինակի միջոցով: Դա է Իսրայել պետության զբոսաշրջային քաղաքականությունը:

Լուսինե Մարգարյան

Լրահոս
0