00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիտակ մոգի խորհուրդը

© http://ufa-room.ru/учитель школа ученик ребенок воспитатель
учитель школа ученик ребенок воспитатель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն տարիների մասին պատմությունները շատ են, բայց այսօր ես հիշեցի դրանցից մեկը մի մարդու մասին, ում այսքան տարի անց հիշում են սրտի թրթիռով

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Կյանքում ուսուցիչներ, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, շատ եմ ունեցել։ Իմ դասերը չեն սահմանափակվել դպրոցական կամ բուհական նստարանով, եթե խորը մտածենք` սովորում ենք բոլոր փուլերում` հաճախ դա չգիտակցելով։

Բայց այնուամենայնիվ, ուսուցիչների հետ առաջին պաշտոնական հանդիպումները սկսվել են դպրոցից։ Այն ժամանակների մասին պատմություններ շատ կան, բայց այսօր հիշել եմ դրանցից մեկը։ Խոսքն Ուսուցչի, այո, հենց այդպես, մեծատառով ուսուցչի մասին է, որովհետև այդ մարդն ընդմիշտ մնացել է հիշողությանs մեջ, նույնիսկ այսքան տարի անց ես նրան սրտի թրթիռով եմ հիշում։

Տասներորդ դասարան, վերջին տարին։ Դպրոցական գիտության գրանիտը մինչև վերջ կրծելու ցանկությունը մնացել է ոչ բոլորի մոտ, բոլորը սպասում են նոր կյանքին, որը սպասվում էր դռնից այն կողմ։ Իսկ այստեղ, կարծես ի հակառակ դրան, ռուս գրականության այդքան անհետաքրքիր` խորհրդային ժամանակաշրջանը։ Տղաները միանգամից որոշեցին, որ այդ առարկան իրենց համար չէ, իսկ աղջիկները մնում էին դասերին զուտ իներցիայով։

Եվ այստեղ անսպասելի փոխվեց մեր մանկավարժը։ Կարծես` ի՞նչ կարող է փոխվել բոլորի համար անծանոթ ուսուցչի հայտնվելով, ում մասին նախկինում չենք լսել։ Հետաքրքիր ոչինչ նրա գալստով մենք չէին ակնկալում… Հենց այդ պատճառով էլ ոչ բոլորս ուշադրություն դարձրինք մի մարդու վրա, ով ներս մտավ կիսաբաց դռան միջով և կանգ առավ շեմին` աչքի տակ անցկացնելով աղմկող դասարանը։

Դա նիհար բարձրահասակ տղամարդ էր։ Սկզբում մեզ զարմացրեց գույնը։ Տղամարդու հագին ձյունաճերմակ կոստյում և տաբատ էր, ոտքերին` սպիտակ կոշիկներ։ Միակ մուգ բիծը հսկայական արևապաշտպան եղջերային շրջանակով հսկայական ակնոցն էր, որ փակում էր աչքերն ու դեմքի կեսը։ Զարմանք էին առաջացնում նաև նրա «ոչ մանկավարժական» ձեռքերը` կոպիտ, դուրսպրծած երակներով։ Եվ նա լուռ էր։ Ոչ «բարև», ոչ «նստեք», ոչ սովորական դարձած «հանեք դասագրքերը»` ոչինչ։ Աղմուկը սկսեց նահանջել։

Իսկ տղամարդը կրկին մի տեսակ կողքով, քարշ տալով ոտքերը և բռնվելով գրատախտակից` հասավ ուսուցչական սեղանին։ Նստեց, բացեց մատյանը, նայեց դրան և փակեց։ Լավ ստացվեց, մտածեցինք մենք, իր առաջին օրը դաս չի հարցնի։ Եվ ահա նա բարձրացրեց գլուխը, առանց նախազգուշացնելու վեր թռավ, մի ակնթարթում հայտնվեց դասասենյակի կենտրոնում և, ձեռքերը վեր բարձրացնելով, առանց նախաբանի և անսպասելի բամբ ձայնով դիմեց մեզ` «իսկ դուք գիտե՞ք, հարգելիներս, թե ինչ էր թաքնված Մայակովսկու հայտնի տողերի հետևում»։

Նա ակտիվ ժեստեր ուներ, ձայնի մեջ զգացվող դողով ասմունքում էր, հեռանում թեմայից, վառ պատկերներ նետում դասարանին` դրանց վրա աճեցնելով ժամանակագրական ամսաթվերի և իրադարձային միահյուսումների «միսը»։ Նա «ծեփում էր» հեղինակին` ստիպելով սրտակցել նրա ճակատագրին, իսկ դպրոցական ծրագրով պարտադիր ստեղծագործությունների տողերն ինքնըստինքյան տպվում էին մեր հիշողության մեջ։ Դասարանը սառել էր, խոսքի միջև դադարի րոպեները զնգացող լռություն էր տիրում, որը նա կտրում էր նոր պատկերներով։

Ինձ մոտ տպավորություն էր, որ ես ներկա եմ ինչ–որ ծեսի, որը վարում է Սպիտակ մոգը… Երբ զանգը հնչեց, բոլորը վեր թռան։ Ուսուցիչն ընդհատեց ինքնիրեն կես բառի վրա, իջեցրեց ձեռքերը, «մարեց», կարծես, կանգնած էր բեմի վրա, որտեղ անսպասելիորեն անջատվեց լույսը։ Քստքստացնող քայլվաքով նա դուրս եկավ դասարանից` իր հետևից փակելով դուռը։

Այդուհետ ռուս գրականությունը դարձավ ամբողջ դասարանի սիրած առարկան։ Յուրաքանչյուր դաս վերածվում էր իր էներգետիկայով և տեղեկատվական բովանդակությամբ աննախադեպ փայլուն դասախոսության։ Անփոխարինելի ճերմակ կոստյումով Միխայիլ Ալեքսանդրովիչը կամաց–կամաց բացում էր մեզ համար գաղտնի անկյունները, տանում անծանոթ արահետներով, զուգահեռներ անցկացնում և անգիր կարդում ստեղծագործությունների հսկայական հատվածներ։ Դա մի դերասանի թատրոն էր` գեղագրական միահյուսված պատմություն, գրականություն, աշխարհագրություն, նույնիսկ քաղաքականություն, ինչը մեր առջև իր ամբողջության մեջ բացում էր այն ժամանակը, որի մասին խոսում էր նա, և այն հեղինակը, որի հերթն էր ըստ դպրոցական ծրագրի։

Նրա դասերին դասարանն ամբողջությամբ ներկա էր։ Նույնիսկ ամենամշտական բացակայողները վարադառնում էին իրենց «զբոսանքներից» նրան լսելու համար, նստում վերջին նստարանին և, գլուխը ձեռքերի մեջ առած, կախարդվածի պես նստում ամբողջ 45 րոպեն։ Նա մեզ ոչ միայն գրականություն էր սովորեցնում, նա մեզ ցույց էր տալիս, թե ինչպես է պետք սովորել, ինչպես է պետք ճանաչել թեման, ապացուցում էր, որ ցանկացած ուսումնասիրվող առարկա գծային չէ, այլ բազմակողմ, և որքան խորը մտնես, այնքան ավելի շատ դետալներ ես տեսնում, որոնք լրացնում են ընդհանուր պատկերը։

Միխայիլ Ալեքսանդրովիչը մեզ սովորեցրեց մտածել, ինչպես հիմա եմ հասկանում, դա ամենակարևոր, ամենապետքական դասն էր, որ մեզ տվեց։ Բազմիցս հիշում էի նրան, երբ, դասագրքերը կողքիս շարած, պետք էր «խորանալ» առարկայի մեջ ինստիտուտի տարիներին, և ավելի ուշ, երբ պետք էր նոր թեմա յուրացնել։

Կցանկանայի, որ մեր երեխաների` աշխարհաճանաչողության ճանապարհին էլ հանդիպեր գոնե մեկ այսպիսի մարդ, ում նրանք երախտագիտությամբ են հիշելու երկար տարիներ և ով արժանի կլինի Ուսուցիչ կոչվելու…


Լրահոս
0