00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. թուրք-քրդական հարցերով Թուրքիան հայտնվել է անելանելի փակուղու առջև.

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցСтраны мира. Турция
Страны мира. Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետն ընդգծում է, որ դժվար է հստակորեն ասել, թե ով է հիմա աջակցում քրդերին, բայց նրանք օգնություն են ստանում Իրանից

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի– Sputnik. Դիարբեքիրում իրավիճակի սրացումը կապված է Սիրիայում ռուսական զինուժի գործողությունների հետ: Երբ Ռուսաստանը սկսեց լայնածավալ գործողությունները  «Իսլամական պետության» դեմ, Թուրքիան անհանգստացավ, քանի որ մինչև վերջերս այն զինում էր «Իսլամական պետության»-ը: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին հայտնել է թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Մեկնաբանելով օրեր առաջ Դիարբեքիրի նահանգում սկիզբ առած PKK-ի դեմ լայնածավալ արշավը նա ասել է,– «Թուրքիա ասելով պետք է պատկերացնել երկու պետություն՝ բուն Թուրքիան ու նրա հարավ-արևելյան շրջանները, որոնք բնակեցված են քրդերով: Պաշտոնական Անկարան լռում է, բայց քրդաբնակ բոլոր տարածքներում պատերազմ է»:

Փորձագետն ընդգծում է, որ դժվար է հստակորեն ասել, թե ով է հիմա աջակցում քրդերին, բայց նրանք օգնություն են ստանում Իրանից, Իրաքից, նրանց ուղղորդում են ռազմական գործի գիտակները: «Քրդերը ներկայում մղում են պարտիզանական մարտեր, իսկ Թուրքիան գործի է դրել պրոֆեսիոնալ բանակը, որը բավական թանկ է նստում նրա վրա: Քրդերը պայքարում են թե քաղականության մեջ, թե ռազմի դաշտում: Քաղաքականապես նրանք ցանկանում են ունենալ մեծամասնություն օրենսդիր մարմնում, որպեսզի կարողանան Թուրքիան դարձնել դաշնային հանրապետություն՝ անկախ Քուրդիստանով: Երկրորդ դեպքում, որ ռազմական եղանակով կարողանան ձեռք բերել Քուրդիստանը»,-հստակեցրել է  բանախոսը:

Թուրքիայում ժամ առ ժամ փոփոխվում է իրավիճակը, Էրդողանը ցանկանում է Սիրիայի հետ սահմանին զորք կուտակել՝ փորձելով խուսափել ռուսական զորքերի ներխուժումից Թուրքիա: Հովհաննիսյանը հավելում է, որ Էրդողանը սկսել է զինտեխնիկա տեղակայել սահմանին: «Թուրք-սիրիական սահմանին կա 5 անցակետ, որոնցից երկուսը փակվել են, մնացած երեքն աշխատելու են միայն ցերեկային ժամերին: Սա նշանակում է, որ Թուրքիան առիթներ ունի վախենալու Սիրիայից»,-նկատել է փորձագետը:

Թուրք-քրդական հարցերով փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը խառնված էր քրդական հարցին, սակայն Իրանի միջոցով: Էրդողանը գնաց մի շարք զիջումների, Ռուսաստանին նվիրեց  էլեկտրակայաններ, սակայն եկավ մի պահ, երբ Ռուսաստանը զգաց «Իսլամական պետության»  վտանգի ուժգնացումը: «Ռուսաստանը հայտարարում է, որ փորձում է պայքարել ահաբեկչության դեմ իր սահմանից դուրս: Այդ պատճառով էլ Սիրիայում գործողություններ է ծավալում ահաբեկչությունը ճնշելու համար: Ռուսաստանը խանգարում է Էրդողանին ՝ քրդերի դեմ պայքարելու համար: Էրդողանի թիվ մեկ խնդիրը՝ տարածքային ամբողջականության պահպանումն է»,-ասել է նա:

Կարեն Հովհաննիսյանը նկատում է՝ չնայած նրան, որ Թուրքիան ունի գերժամանակակից տեխնիկայով հագեցած բանակ, այս պահի դրությամբ, այն կանգնած է փակուղու առջև: «Սա երևում է հենց իր քաղաքների ռմբակոծություններից»,-նշել է բանախոսը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի գործողություններին Սիրիայում, ապա փորձագետը կարծում է, որ ռուսները ևս երկու օր ակտիվ գործողություններ կիրականացնեն Սիրիայի տարածքում, այնուհետեւ կանցնեն ընդհատակյա գործողությունների: «Նրանք կօժանդակեն Ասադի վարչակազմին, որպեսզի նա կարողանա արդյունավետ պայքար մղել «Իսլամական պետության» դեմ: Թուրքիան այս ամենը շատ լավ է գիտակցում, վախն էլ այն է, որ Ասադի ռեժիմը կմնա Սիրիայում, որը կնպաստի քրդական հարցի բարձրացմանը Թուրքիայում, քանի որ Ասադը կողմ է քրդերին ինքնավարություն տալուն: Էրդողանը փորձում է թույլ չտալ երրորդ պետությանը՝ խառնվելու քրդերի լայնամասշտաբ պատերազմին»,-ընդգծել է Կարեն Հովհաննիսյանը:

Լրահոս
0