00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարությանյան. արդյունաբերությունը` որպես ԵՏՄ–ի ինովացիոն զարգացման խթան

© Sputnik / Виктор ТолочкоФлаги стран ЕАЭС
Флаги стран ЕАЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՏՀ նախարար Ռոբերտ Հարությունյանի կարծիքով` անցումը դեպի վերամշակող արդյունաբերության զարգացում և ԵՏՄ երկրների ՀՆԱ–ում դրա մասնաբաժնի աստիճանական ավելացումը թույլ կտա ստեղծել առավելագույն հավելյալ արժեք

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի– Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Ռոբերտ Հարությունյանը «Սոչի 2015» միջազգային ներդրումային համաժողովի շրջանակում խոսել է ԵՏՄ երկրների տնտեսությունների աճի վերականգնման հնարավոր ուղիների և վերամշակող արդյունաբերության զարգացման անհրաժեշտության մասին, հաղորդում է ԵՏՀ–ի մամուլի ծառայությունը։

Ելույթ ունենալով հոկտեմբերի 2–ին Սոչիում կազմակերպված «ԵՏՄ. ինտեգրման նոր հորիզոններ» թեմայով կլոր սեղանի ժամանակ` Հարությունյանը նշել է, որ ներկա իրավիճակում ԵՏՄ երկրների տնտեսությունների աճի տեմպերի վերականգնումը հնարավոր է ներքին պաշարների և սպառման հաշվին։

Աշխատանքի հիմնական ուղղությունները պետք է դառնան տնտեսությունների դիվերսիֆիկացումը, ներկրումը փոխարինող արտադրության զարգացմանն աջակցելու միջոցով առևտրային հաշվեկշռի բարելավումը, մտածված ինովացիոն քաղաքականությունը։

«Այս ուղղությունները պետք է հաշվի առնեն շատ գործոններ, որոնք մի կողմից թույլ կտան ավելացնել բնակչության եկամուտներն ու սպառողական պահանջարկը, իսկ մյուս կողմից` նպաստել արտադրության նոր տեսակներում կատարվող ներդրումներին, ինչի համար կարևոր են ներքին շուկայի պաշտպանության մեխանիզմները։ Ձեռներեցը պետք է վստահ լինի պետության քաղաքականության կանխամտածվածության և պետության քաղաքականության երկարաժամկետության հարցում», – ասել է ԵՏՀ նախարարը։
 
Հարությունյանի կարծիքով` անցումը դեպի վերամշակող արդյունաբերության զարգացում և ԵՏՄ երկրների ՀՆԱ–ում դրա մասնաբաժնի աստիճանական ավելացումն առաջին հերթին թույլ կտա ստեղծել առավելագույն հավելյալ արժեք, իսկ երկրորդը` խթան կդառնա նոր տեխնոլոգիական լուծումների և ԵՏՄ–ի ինովացիոն տնտեսության զարգացման համար։

«Այս ամենն արտացոլվել է ԵՏՀ–ի կոլեգիայի կողմից մշակված «ԵՏՄ–ի շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների» մասին փաստաթղթում, որը վերջերս հաստատվել է անդամ երկրների վարչապետերի կողմից», – ընդգծել է ԵՏՀ նախարարը։

Նրա խոսքով` փաստաթուղթն առաջարկում է անդամ երկրների ջանքերի սեկտորալ տեղաբաշխման նկատմամբ կշռադատված մոտեցում, նկարագրում է համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները, առաջարկում է զարգացնել ներքին սուբկոնտրակտացիան` փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության խթանման համար։
 
Ըստ փաստաթղթի` կարևոր խնդիրներից է ԵՏՄ երկրների համագործակցությունը համատեղ մարկետինգի և երրորդ երկրների շուկաներում միության ապրանքների առաջխաղացման համար։ Այսպիսով, հնարավոր կլինի օգտագործել անդամ պետությունների գործընկերային բազան, նրանց փորձը, բարձրացնել վաճառքի արդյունավետությունը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵՏՄ–ի` մշտապես գործող անդրազգային կարգավորող մարմինն է, այն սկսել է գործել 2012 թ.–ի փետրվարի 2–ից։ Այս պահին ԵՏՀ–ում ներառված են հինգ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Ռուսաստան) ներկայացուցիչները։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ԵՏՄ մասնակից պետությունների տարածքում։

2014 թ.–ի մայիսի 29–ին ՄՄ–ի և ԵՏՏ–ի մասնակից երկրները պայմանագիր ստորագրեցին ԵՏՄ–ի ստեղծման մասին։ Միության շրջանակում ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժման ազատությունը, տնտեսության տարբեր ոլորտներում համակարգված, համաձայնեցված քաղաքականության կամ միասնական քաղաքականության անցկացումը։

ԵՏՄ–ի նպատակն է պայմաններ ապահովել անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար` ելնելով այդ երկրների բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերից, համակողմանի արդիականացումը, գլոբալ տնտեսութայն պայմաններում ազգային տնտեսությունների համագործակցութոյւնն ու մրցունակության ավելացումը։

Լրահոս
0