00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուրախության գովերգ

© Sputnik / Самвел СепетчянГалина
Галина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որքան էլ տարօրինակ է, սակայն օպերայի և բալետի նկատմամբ սերն ինձ փոխանցվել է զինվորական հայրիկիցս, ով, ինչպես ինձ այն ժամանակ էր թվում, հեռու էր դասական երաժշտության աշխարհից

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի–Sputnik. Գոյություն ունի երկու հասկացություն` ուսուցչի մասնագիտություն և ուսուցչի կոչում։ Ձեր բախտը բերել է, եթե հանդիպել եք մի մարդու, ով մարմնավորում է այս երկու հասկացություններ։ Սակայն ամեն դեպքում, գիտություն քիչ, թե շատ կարելի է սովորել, սակայն ամեն մեկը չէ, որ կարող է ստիպել ուրիշ մարդուն աշխատել, այդ պատճառով, եթե նման մարդու հանդիպեք, ապա իսկապես բախտավոր եք։

Որքան էլ տարօրինակ է, սակայն օպերայի և բալետի նկատմամբ սերն ինձ փոխանցվել է զինվորական հայրիկիցս, ով, ինչպես ինձ այն էր ժամանակ թվում, հեռու էր դասական երաժշտության աշխարհից։ Պատերազմից հետո զորացրվելով, նա հանկարծ սկսեց երգել, ընդ որում` բավականին հաճելի բարիտոնով և միանգամից օպերայի արիաներ, որոնցից երկուսը ես մինչև հիմա հիշում եմ։ Առաջինը Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի Կանիոյի արիան է և Գունոյի «Ֆաուստ» օպերայի Մեֆիստոֆելի արիան։

Մեր ընտանիքը մտերիմներից մեկն Էջմիածնի դպրոցում անգլերենի ուսուցչուհի էր։ Նա մեր ընտանիքի հետ ծանոթացել էր այն բանի շնորհիվ, որ անցնելով տան բաց պատուհանի կողքով, որտեղ ծնողներս բնակարան էին վարձում` հանկարծ լսել էր «մարդիկ զոհվում են մետաղի համար… և Սատանան կերուխում է կազմակերպում» զրնգում հնչյունները։ Ավելի ուշ նա խոստովանեց, որ իրեն գերել էր ձայնի գեղեցիկ տեմբրը, սակայն ավելի շատ նա ցնցվել էր այն փաստից, որ այդ հանգիստ, աստվածահաճո քաղաքում ինչ–որ մեկը նման խանդավառությամբ երգում է մարդկային կրքերի մասին։

Սակայն ես իսկապես զարմացա, երբ հայրս պատմեց եթովպացի Աիդա արքայադստեր և եգիպտացի Ռադամես զորապետի մեծ սիրո մասին։ Հենց այդ ժամանակ հեռուստացույցով ցուցադրում էին «Աիդա» օպերա–ֆիլմը` երիտասարդ Սոֆի Լորենի գլխավոր դերակատարությամբ։ Հիշում եմ, թե մանկական ինչ հիացմունքով էի ունկնդրում Ջուզեպպե Վերդիի աստվածային երաժշտությունը և հազիվ զսպում արցունքներս, երբ Ռադամեսն ու Աիդան գրկախառնված երգում էին` կորցնելով լույս տեսնելու վերջին հույսն ու հրաժեշտ տալով կյանքին, իսկ այդ ժամանակ փարավոնի դուստրը` Ամներիսը, սգում է իր կորած սերը։

Հայրիկիս հետ զրուցելիս առաջին անգամ հասկացա, որ այս աշխարհում գոյություն ունի երևույթ, որը կոչվում է սեր, և այն մարդուն տրվում է որպես երկնային պարգև, հանուն ինչի նա առանց մտածելու ուրիշ մարդու համար տալիս է ամենաթանկարժեքը`  իր կյանքը։ Այս բացահայտումը ցնցեց ինձ, մի մարդու, որի կյանքն ամենօրյա ուրախ իրադարձությունների շղթա էր` լի անակնկալներով և բացահայտումներով։ Եվ ահա պարզվում է, որ այս հիասքանչ կյանքը պետք է ինչ–որ մեկին նվիրել, ընդ որում գիտակցաբար և անմնացորդ։ Մտածելու շատ բան կար, և ես սկսեցի մտածել, թե ում համար կհամաձայնեի տալ անգին կյանքս։ Այդ պահին, իհարկե, նման մարդ չգտնվեց, և ես հանգիստ շունչ քաշեցի. ուրեմն դեռ կարելի է շարունակել ապրել, պարան խաղալ, վազել, հեծանիվ քշել, գնդակ խաղալ։

Սակայն հայրս առաջին անգամ մանկական հոգուս մեջ արթնացրեց անհասանելի և հիասքանչ գաղտնիքի զգացողությունը, որը մեր առաջ բացվում է արվեստի հզոր ուժի միջոցով։ Հոգուս անկյուններում մինչև հիմա պահպանվել է հորս պատմությունը հուսահատ սիրահարների ողբերգական ճակատագրի մասին, որոնք չունեին ապագա, սակայն մահվան սպառնալիքի ներքո մինչև վերջ հավատարիմ էին միմյանց։ Եվ սա հորս գլխավոր դասերից մեկն էր։

Եվ այսօր ես արդեն հաստատ գիտեմ, որ սերն իր բոլոր դրսևորումներով, կառավարում է աշխարհը, իսկ սպանում է այն հենց սիրո բացակայությունը։

Փոքր տարիքում, ինչպես իմ տարիքի շատ աղջիկներ, շատ էի սիրում պարել և երազում էի դառնալ բալետի պարուհի։ Դասականի պաշտամունքն ինձ է փոխանցվել հորս պատմություններից Թրակիայի Սպարտակ ռազմիկի մասին, ով գերեվարվելով հռոմեացիների կողմից, դարձավ գլադիատոր, կազմակերպեց ստրուկների ապստամբություն, սակայն վերջում նրան բռնեցին և դաժանորեն մահապատժի ենթարկեցին։ Այս դրամատիկ պատմությունը հանճարեղ Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո «Սպարտակ» համանուն բալետում ինձ հավերժ դարձրեց դասական պարի երկրպագու։

Իմ սիրելի պարուհին Մայա Պլիսեցկայան է։ Իմ կարծիքով` նրան հավասարը չկա ոչ շարժումների գեղեցկությամբ, արիստոկրատ կեցվածքով, վզի վեհ կեցվածքով։ Իսկ հմայիչ ձեռքերը Սեն–Սանսի «Մեռնող կարապի պարում»։ Ոչ մեկ չկարողացավ նրան գերազանցել։ Հաճախ մտածում եմ, որ Մայան աստվածային արարած է, բացառիկ երևույթ։

Հայրս զինվորական էր և խստապահանջ։ Նա ինձ համար միշտ եղել է մեծ հեղինակություն։ Նա որդի չուներ, և ինչպես հիմա հասկանում եմ` իր տղամարդկային բազմաթիվ հմտությունները փորձում էր ինձ փոխանցել։ Միշտ ինձ հետ զբաղվում էր, սովորեցնում քշել երկանիվ հեծանիվ, խաղալ շախմատ և շաշկի, իր հետ տանում էր ֆուտբոլային հանդիպումների, որտեղ ես նրա հետ երկրպագում էի «Դինամո» թիմին։

Նա շատ էր ինձ պատմում հայտնի զորապետեր Ալեքսանդր Մակեդոնացու, Հուլիոս Կեսարի, Նապոլեոնի մասին։ Սովորեցնում էր սիրել ընթերցանությունը, և այդ սերն ինձ հետ մնաց ընդմիշտ։ Հայրս Գերմանիայում պատերազմած ռազմաճակատի սպա էր, սովորեցնում էր ինձ, կարծես, հասարակ երևույթների, որոնք հետո ինձ այդքան անհրաժեշտ եղան կյանքի տարբեր հանգամանքներում։ Եվ ամենագլխավորը կյանքում ողջ մնալու դասն էր, հարվածին դիմանալու կարողությունը, ինչ էլ, որ պատահի։

Նրա պատմությունները կարող էի ժամերով լսել։ Նա հիանալի էր պատմում, հասկանալի բացատրում երևույթների էությունը։ Եթե ես դասերս նրա հետ էի անում, ապա դա նշանակում էր, որ, ինչպես նա սիրում էր ասել, «5» գնահատականն ապահովված է, և դա միշտ այդպես էր։ Նա ինձ համար բացահայտում էր աշխարհը, պատմում ամենատարբեր մարդկանց և երկրների, ավանդույթների և բարքերի, ինչպես նաև այն մասին, որ յուրաքանչյուր մարդու մեջ աստվածային կայծ է վառվում, պարզապես այն պետք է արթնացնել։ Նա կարողանում էր մոտեցում գտնել ամենատարբեր մարդկանց նկատմամբ, շատ ծնողներ նրան երախտապարտ էին, որ, լինելով հրամանատար–հայր, չկոտրեց անխոհեմ որդիների ճակատագրերն ու նրանց մարդամեջ հանեց։

Նա իմ ամենագլխավոր ուսուցիչն էր։ Եվ անհրաժեշտ է, որպեսզի հայրս դա իմանա։ Չեմ ուզում հետո ափսոսալ, որ ժամանակին չասեցի նրա համար ամենակարևոր խոսքերը։

Կարծում եմ, որ շատերը կհամաձայնվեն, թե որքան կարևոր է, որպեսզի երեխայի բնավորության ձևավորման ժամանակ նրա կողքին լինի հենց այն միակ մարդը, ով կկարողանա անփորձ պատանի էակին ճիշտ ուղու վրա դնել։

Տարբեր մարդիկ տարբեր ձև են ընկալում աշխարհը, և տարբեր ժամանակ ինչ–որ բան կամ ինչ–որ մեկը գործի է դնում մեխանիզմը, որն ազդում է մեր հոգեբանության ամենանուրբ լարերի վրա և արթնացնում հոգին։ Կարևոր է, որ նման հանդիպումը տեղի ունենա, և կարևոր չէ, թե որտեղ և ինչ պայմաններում։

Լրահոս
0