00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրիգոր Կյոկչյանը «Նոր ալիք» մրցույթում երգել է ռուսական IOWA խմբի հետ

© Личная страница Григора Кекчяна в FacebookПевец, продюсер Григор Кекчян
Певец, продюсер Григор Кекчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ելույթից առաջ Կյոկչյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ երգի անհաջող գործիքավորման պատճառով մտածում է մրցույթից հրաժարվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի– Sputnik. Հոկտեմբերի 4-ին Սոչիում տեղի է ունեցել «Նոր ալիք 2015»–ի մրցութային երկրորդ համերգը, որի ընթացքում մասնակիցները զուգերգով են հանդես եկել՝ կատարելով Իգոր Նիկոլաևի հիթերը:
Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը երգել է ռուսական IOWA խմբի հետ՝ ներկայացնելով «Երկու աստղ» երգը: Ժյուրին նրանց ելույթը 82 միավոր է գնահատել:

Ելույթից առաջ Կյոկչյանը Facebook–ի իր էջում գրառում կատարել. «Հարգելիներս, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել անթիվ շնորհավորանքների, ջերմ խոսքերի և ձեր ջերմության համար։ Շնորհակալ եմ, որ ձեր հավանությանն է արժանացել իմ ելույթը, բայց այսօր ես կանգնած եմ մեծ խնդրի առաջ, ու մտածում եմ անգամ մրցույթից հրաժարվելու մասին։ Բանն այն է, որ բառացիորեն վերջին պահին փոխել են իմ երգի գործիքավորումը և ինձ կանգնեցրել փաստի առաջ՝ երգել մի բան, որը դժվար թե արժանանա որևէ դրական գնահատականի։ Չգիտեմ` ինչ ընթացք կունենա այս ամենը»։

Կյոկչյանը Երևանի Երգի պետական թատրոնի մենակատար է, «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից։ Նա Ղրիմում անցկացված «Մանկական Նոր ալիք 2015»–ում երրորդ տեղը զբաղեցրած 12–ամյա Մերի Քոչարյանի պրոդյուսերն է։

«Նոր Ալիք 2015» մրցույթի առաջին օրը Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը երգեց Boney M-ի հանրահայտ «Sunny» երգը և 85 միավոր վաստակեց:

«Նոր ալիք» մրցույթը, որը բոլոր նախորդ տարիներին անցկացվում էր Յուրմալայում, այս տարի անցկացվում է Սոչիում և կտևի մինչև հոկտեմբերի 11–ը։

Ինչպես նշված է մրցույթի պաշտոնական կայքում, «Նոր ալիքի» հատուկ հյուրերի թվում հոկտեմբերի 5–ին ելույթ կունենա աշխարհահռչակ դուդուկահար, վարպետ Ջիվան Գասպարյանը։

Լրահոս
0