00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զորավարժությունների հաջողությունը և խաղաղապահների հարցը Հայաստանում

© Sputnik / Самвел СепетчянУчения на тему "Подготовка и ведение операции по поддержанию мира Коллективными миротворческими силами ОДКБ в Кавказском регионе коллективной безопасности" на полигоне "Баграмян" в Армении
Учения на тему Подготовка и ведение операции по поддержанию мира Коллективными миротворческими силами ОДКБ в Кавказском регионе коллективной безопасности на полигоне Баграмян в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղարար համակազմերի մարտական կարգավորվածության կատարելագործմանը

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանում անցկացվել են ՀԱՊԿ անդամ-երկրների խաղաղապահ ուժերի զորավարժություններ, որոնց ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղարար համակազմերի մարտական կարգավորվածության կատարելագործմանը խաղաղապահ գործողության ժամանակ ակտիվ գործողություններ կատարելու համար:

Զորավարժության նպատակներն ու մասնակիցները

«Անքակտելի եղբայրություն 2015» զորավարժությունների հիմնական նպատակներն են ամրապնդել փոխհարաբերություններն ու համագործակցությունը զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ համակազմերի միջև, ավելացնել հրամանատարների և բոլոր շտաբերի գործնական հմտություններն ու կարողությունները, որոնք վերաբերում են խաղաղապահ խնդիրներ կատարելիս ՀԱՊԿՀավաքական խաղաղապահ ուժերի գործողությունների նախապատրաստման և ստորաբաժանումների վերահսկման աշխատանքին, մշակել հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման գործում համատեղ ջանքերի կարևորության միասնական հասկացություն։

Զորավարժություններին մասնակցում են ավելի քան 600 զինծառայողներ և 50 միավոր տեխնիկա, ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ներառվող Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության (միլիցիայի) ներկայացուցիչներն ու ստորաբաժանումները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև ՀԱՊԿ միավորված շտաբի և քարտուղարության ներկայացուցիչները։

Եզրափակիչ երրորդ փուլում խաղաղապահ համակազմերի գործողություններին այդ օրը հետևել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Բելառուսի Գերագույն շտաբի պետ գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևը, ՀԱՊԿ անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի քարտուղարության խաղաղության պահպանման գործողությունների դեպարտամենտի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներ:

Ձեռքբերումներ

Կիրակի հանրապետության Արմավիրի մարզի «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում ավարտվել է զորավարժությունների «ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի` խաղաղության պահպանման գործողության նախապատրաստումն ու իրականացումը Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում» թեմայով ակտիվ փուլը: Եզրափակիչ օրը լրագրողները դարձան հակամարտող կողմերի տարանջատման, բուֆերային գոտու ստեղծման, մարդասիարական բեռների ուղեկցման, անօրինական զինված միավորումների նախապատրաստման ճամբարի ոչնչացման և արգելափակման, զինված միավորումների զավթած շենքի գրոհի և պատանդների ազատման խնդիրների համատեղ իրականացման վկաներ:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, զարավարժության ընթացքում խաղաղապահների առջև դրված նպատակները հաջողությամբ կատարվել են: «Բացի ՀԱՊԿ անդամներից, զորավարժություններին մասնակցել են նաև Կարմիր խաչի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ: Կարծում եմ, որ ստորաբաժանումները շատ համաձայնեցված էին գործում, վարժանքի ընթացքում ամրապնդվեց ՀԱՊԿ պետությունների մասերի միջև փոխըմբռնումն ու փոխազդեցությունը»,- ասաց Օհանյանը:

Նախարարի խոսքով, զորավարժությունները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ երկրների ստորաբաժանումները կկարողանան արդյունավետ գործել ցանկացած երկրում, ուր որ կուղղվեն: «Մենք այնպիսի տարածաշրջանում ենք, որտեղ ռազմաքաղաքական իրավիճակը շատ բարդ է, բայց մեզ համար շատ կարևոր է, բացի մեր երկրում խաղաղություն և անվտանգտություն պահպանելուց, հնարավորություն ունենալ դա իրականացնել նաև այլ տարածաշրջաններում»,- ասաց Օհանյանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր հերթին նշեց նաև, որ մեծ աշխատանք է տարվել, և վարժանքը շատ հաջող է անցել` ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը ցույց տվեցին, որ պատրաստ են խաղաղության պահպանման գործողություն իրականացնելուն:

«Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկել խաղաղապահ ստորաբաժանումների գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»,- ասաց Բորդյուժան:

Գործնական գործողությունների ընթացքում մշակվել են խաղաղության պահպանման գործողության անցկացման նպատակով շրջանի հետախուզման, նախնական ռազմական կարգադրությունները ՀԽՈՒ ստորաբաժանումներին հասցնելու, համատասխան որոշումներ ընդունելու խնդիրներ: Զորավարժության ակտիվ փուլի ավարտից հետո կայացավ զորավարժությունների փակման արարողությունը:

ՀԱՊԿ անդամ պետությունների օրհներգերի ներքո խոնարհվեցին վարժանքներին մասնակցած երկրների դրոշները, զորքերն ամբողջական սպառազինությամբ անցան քայլերթով: «Հավաքական անվտանգության պայմանագրի 20-ամյակ» մեդալներ շնորհվեցին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի լավագույն սպաներին, սերժանտներին և զինվորներին:

Զորավարժությունների ժամանակ նաև անցկացվեցին մարզական և մշակութային միջոցառումներ: Ամեն երեկո անցկացվում էին ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի մշակույթին նվիրված օրեր:

Հայաստանին խաղաղապահներ պե՞տք են

Դեռևս զորավարժությունների սկզբում, խոսելով վերջին օրերին  Ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիա թույլ չտալու համար խաղաղապահ համակազմի տեղակայման հավանականության մասին` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովն ասել էր, որ խաղաղապահներ հարկավոր չեն, քանի որ Հայաստանն ինքնուրույն կարող է լուծել Ադրբեջանի հետ ունեցած հարցը:

Սեպտեմբերի 25-ին Ղարաբաղի ուժերի դիրքերի նկատմամբ իրականացված հրետանահրթիռային հարվածի հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ չորս զինծառայողներ։ Դրա նախորդ օրը Հայաստանի հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած գնդակոծությունների հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ։ Գնդակոծությունների ժամանակ Ադրբեջանի ԶՈւ–ն օգտագործում է հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և նռնականետներ։ ԼՂՀ ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ղարաբաղյան կողմի հատուցման ակցիայի հետևանքով Ադրբեջանի կողմից զոհվել է ավելի քան տասը մարդ, կան նաև վիրավորներ։

Սեպտեմբերի 29-ին ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել էր ևս վեց զոհված ադրբեջանցիների անուններ: Խաչատուրովի խոսքով, այս ամենը դադարեցնելու համար Հայաստանն առաջարկում էր հեռացնել դիպուկահարներին, անցկացնել քաղաքացիական անձանց մահվան և գյուղերի գնդակոծման փաստերի քննություն, սակայն Ադրբեջանը տարբեր վերապահումներով հրաժարվում է այդ առաջարկներից։

Բորդյուժա. նոր «թեժ կետի» հայտնվելն անընդունելի է

Ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը և այդ հարցում Կազմակերպության դիրքորոշումը մեկնաբանեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Երբ աճում է մարտական բախումների և գնդակոծությունների թիվը, միջազգային հանրությունը պետք է արտասովոր քայլեր ընդունի այդ տարածաշրջանում հնարավոր սրացումը կանխելու համար»,- ընդգծեց նա:

Բորդյուժայի խոսքով, հաշվի առնելով լարվածության ֆոնը Սիրիայում, Իրաքում և այլ երկրներում, ևս մեկ «թեժ կետ» ոչ ոքի պետք չէ:

«Այդ իսկ պատճառով բոլոր գերտերությունները և միջազգային կազմակերպությունները պետք է արձագանքեն կատարվածին` իրավիճակի սրացում թույլ չտալու համար»,- ասաց Բորդյուժան:

Գլխավոր քարտուղարի խոսքով, ՀԱՊԿ-ն ունի համապատասխան մեխանիզմներ, որոնք կգործարկվեն այն դեպքում, երբ ինքը ՀԱՊԿ անդամ պետությունն ի վիճակի չլինի պահպանել իր երկրի անվտանգությունն ու կայունությունը:

«Այդ ժամանակ կազմակերպությունը դիմում է իր դաշնակիցներին, և, ելնելով նորմատիվ փաստաթղթերից, այդ դաշնակիցները որոշում են կայացնում տրամադրվող օժանդակության մասին` լինի դա քաղաքական, նյութատեխնիկական, ֆինանսական թե ռազմական օգնություն:

Ամեն ինչ կախված կլինի Հավաքական անվտանգության խորհրդից: Բայց հիմքում այն կարևոր հանգամանքն է, որ պետությունն ինքը պետք է դիմի այդ խնդրանքով: Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանի սահմանում տիրող իրավիճակին, այլ նաև տեխնածին և այլ բնության արտակարգ իրավիճակներին»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Լրահոս
0