00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանը խոսել է իր իրավահաջորդի, աշխարհաքաղաքականության և Արցախի մասին

© сайт президента РАвыступление президента Армении Сержа Саргсяна в Фонде Карнеги
выступление президента Армении Сержа Саргсяна в Фонде Карнеги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ առաջնորդը ծավալուն զեկույց է ներկայացրել և անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին օրակարգի մի շարք կարևոր հարցերի, ինչպես նաև՝ տարածաշրջանային խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում նախորդ հինգշաբթի Քարնեգի հիմնադրամի քննարկումների ժամանակ խոսել է խաղաղության օգտին: Հայ առաջնորդը ծավալուն զեկույց է ներկայացրել և անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին օրակարգի մի շարք կարևոր հարցերի, ինչպես նաև՝ տարածաշրջանային խնդիրներին:

Իրավահաջորդի մասին

Թեև Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը լրանում է 2018 թվականին, պետության ղեկավարն իր ելույթում ասել է, որ գիտի, թե ով է լինելու իր իրավահաջորդը: Ինչպես գրում է Panorama.am-ը, նա նշել է, որ իսկապես կարող է կանխատեսել, թե ով կզբաղեցնի պետության ղեկավարի պաշտոնը, բայց անհրաժեշտ չի համարում հնչեցնել իր իրավահաջորդի անունը:

© сайт президента РАՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը
выступление президента Армении в Фонде Карнеги - Sputnik Արմենիա
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը

«Ես վախենում եմ, որ եթե ասեմ դա, այդ մարդը տառապանքի օրեր կունենա նախագահ դառնաուց առաջ»,- պարզաբանել է նա: Սարգսյանը մտավախություն է հայտնել, որ այդ մարդն այժմ կարող է սխալ գնահատել այդ կանխատեսումը: «Ես գիտեմ, թե դա ով կարող է լինել, և իմ խորը համոզմամբ, ցանկացած բարձրաստիճան ղեկավար պետք է տեսնի, թե ով է իրեն փոխարինելու, սակայն պարտադիր չէ այդ առիթով հայտարարությամբ հանդես գալ»,- ընդգծել է Սարգսյանը:

Մինչև 2018 թվականի նախագահական ընտրությունները Հայաստանում ակնկալվում է սահմանադրական բարեփոխումների փաթեթի ընդունում, որոնք նախատեսում են երկրի անցումը խորհրդարանական կառավարման կարգի:

Թույլ արտահայտված պատերազմ

Քարնեգի հիմնադրամի քննարկումներում Սերժ Սարգսյանը հատուկ շեշտադրում կատարեց Ադրբեջանի հետ սահմանում տիրող իրավիճակին, որտեղ վերջին շրջանում բավականին անհանգիստ է: Նախագահի խոսքով, վերջին երկու տարիներին Ադրբեջանի սադրիչ գործողությունները, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծություններն արձանագրել են լարվածության աննախադեպ աճ: «Ավելին՝ այսօր Ադրբեջանը ձեռնամուխ է եղել խոշոր տրամաչափի զենքերից հրետակոծությանը, որին զոհ է գնում խաղաղ բնակչությունը: Չեմ կարող թաքցնել, որ սահմանին թույլ արտահայտված պատերազմ է ընթանում»,- ասել է Սարգսյանը:

© сайт президента РАՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը
выступление президента Армении в Фонде Карнеги - Sputnik Արմենիա
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը

Հայ առաջնորդը միաժամանակ նշել է, որ ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չի տեսնում, քանի որ ինձ համար թանկ է յուրաքանչյուր զինվորի կյանքը։ Եվ ոչ միայն հայ զինվորի, այլ ընդհանրապես ցանկացած մարդկային կյանք: Նախագահն ավելացրել է, որ ղարաբաղյան հիմնահարցը ծառայեցվում է նաև ադրբեջանական իշխանությունների ներքաղաքական շահերին:

«Նախ Ադրբեջանի վարչակազմը խնդիր ունի արդարացնելու սեփական ռեժիմը, ռազմական ոլորտին ուղղվող հսկայածավալ միջոցները, երկրում տիրող՝ մարդու իրավունքների ծայրահեղ վիճակը: Բացի դրանից՝ նավթի գների անկմամբ և ադրբեջանական մանաթի արժեզրկմամբ, ավելի են սրվել երկրում սոցիալական խնդիրները և Ադրբեջանի ղեկավարության համար ստեղծված իրավիճակի ամենահեշտ բացատրությունը թշնամու գոյությունն է»,- ասել է Սարգսյանը:

Աշխարհը՝ Հայաստանի աչքերով

Նախագահը վստահ է, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր՝ չի ցանկանում և չի էլ կարող աշխարհը բաժանել բարեկամների և թշնամիների։ Հայաստանը հիմնվում է էվոլյուցիոն և հավասարակշռված քաղաքականության վրա՝ այդպիսով նաև խնդիրներ չստեղծելով տարածաշրջանում շահեր ունեցող երկրների համար և չդառնալով ճգնաժամի հերթական օջախ։ 

«Կարծում եմ՝ նման մոտեցումը լիարժեքորեն տեղավորվում է 21-րդ դարի տրամաբանության մեջ, ավելին՝ իրականությունը ցույց է տալիս, որ հակասությունների վրա հիմնված քաղաքական որոշումները, մեղմ ասած, բարերար չեն լինում տվյալ երկրների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության համար»,- ասել է նա:

Ըստ Սարգսյանի, հաճախ Հարավային Կովկասը դիտվում է որպես աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ: Մյուս կողմից՝ տարածաշրջանում տարբեր դերակատարների շահերի առկայությունը կարելի է դիտել որպես հնարավորություն: Հայաստանն իր անկախության ակունքներից ի վեր որևէ պետության կամ կառույցի հետ հարաբերվելիս առաջնորդվել է ոչ թե «ընդդեմ»ի, այլ «հանուն»ի գաղափարախոսությամբ։

© сайт президента РАՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը
выступление президента Армении в Фонде Карнеги - Sputnik Արմենիա
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը

Նա հիշեցրել է, որ դառնալով ԵՏՄ անդամ՝ երկիրը նոր թափ է հաղորդել Հայաստան-ԵՄ քաղաքական և տնտեսական մերձեցմանը՝ վերահաստատելով այն թեզը, որ Եվրամիության և եվրասիական գործընկերների հետ հարաբերությունների համադրումը լիովին հնարավոր է: «Ի դեպ, վերջին ժամանակներում այս գաղափարը սկսել է նյութականանալ ու հաճախ հնչեցվել մեր եվրոպացի գործընկերների կողմից: Ռուսաստանի հետ ունենալով շարունակաբար ամրապնդվող ռազմավարական համագործակցություն՝ մենք գերազանց հարաբերություններ ունենք Արևմտյան գրեթե բոլոր երկրների հետ։ Եվ վերջապես, լինելով աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը, մենք պատմական ու միջպետական սերտ կապեր ունենք բազմաթիվ մահմեդական երկրների հետ»,- ասել է նախագահը:

Նախագահն ավելացրել է, որ այս ամենով հանդերձ, գաղտնիք չէ, որ, գտնվելով պատերազմի վերսկսման ամենօրյա սպառնալիքի ներքո, յուրաքանչյուր որոշման ելակետը Հայաստանի անվտանգության ապահովումն է, ինչը հաճախ պայմանավորում է հայ ժողովրդի այս կամ այն ընտրությունը:

Թուրքիայի հետ հարաբերությունները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ տեսանելի ապագայում չի տեսնում Թուրքիայի հետ որևէ հարաբերություն հաստատելու հնարավորություն: Թուրքիայի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, նույնիսկ չնայած նրան, որ Հայաստանի քաղաքականությունը հիմնվում է լավատեսության վրա:

«Բայց այդ լավատեսությանը զուգընթաց մենք նաև փորձում ենք իրատես լինել, իսկ իրատեսությունն ասում է, որ տեսանելի ապագայում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման որևէ հնարավորություն չենք տեսնում»,- ասել է Սարգսյանը: Գործերի այդպիսի դասավորության պատճառը մեկն է` հայկական պետության ղեկավարի կարծիքով, թուրքերը չեն ցանկանում հարաբերություններ հաստատել: «Եվ եթե թուրքերը չեն ցանկանում, ինչ էլ մենք ձեռնարկենք, մենք էական արդյունքի չենք հասնի»,- ասել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ցյուրիխում ստորագրեցին համապատասխան արձանագրություններ, որոնք պետք է վավերացնեին երկու երկրների խորհրդարանները: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությւոնների վավերացման գործընթացի դադարեցման մասին` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը:

2015 թվականի հունվարի 16-ին Սարգսյանը հետ կանչեց արձանագրությունները խորհրդարանից:

© сайт президента РАՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը
выступление президента Армении в Фонде Карнеги - Sputnik Արմենիա
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը

Սիրիական գործընթացում Ռուսաստանի ներգրավվածությունը օգուտ կբերի

«Կարծում եմ, որ Ռուսաստանի առարկայական ներգրավվածությունն օգուտ կտա ոչ միայն սիրիահայերին, այլ նաև` Սիրիայի ողջ ժողովրդին: Ասում եմ` առարկայական, որովհետև իմ խորին համոզմամբ, Ռուսաստանը վաղուց է ներգրավված եղել այդ գործընթացում»,- ասել է Սարգսյանը:

Հայ առաջնորդը կարծում է, որ դա, նախևառաջ, լուրջ քայլ կդառնա Իսլամական պետության և ահաբեկչության դեմ պայքարում ընդհանուր առմամբ: «Անկախ նրանից, որ ահաբեկչության դեմ պայքարող երկրների մեծ մասի հետ Ռուսաստանն այլ հարցերով որոշակի տարաձայնություններ ունի, ես շատ ուրախ եմ, որ կան հարցեր, որոնց շուրջ կան ընդհանուր շահեր, և դա առաջ է տանում մեր հավաքական շահերը»,- ընդգծել է նախագահը:

Ըստ նրա, Հայաստանը խորապես շահագրգռված է Սիրիայի և Իրաքի կայունությամբ, և ոչ միայն այն պատճառով, որ դա կնպաստի այնտեղ մնացածների, արդեն սակավաթւվ հայերի և հայկական ժառանգության փրկությանը, այլ նաև այն պատճառով, որ այդ ժողովուրդների հետ հայ ժողովուրդը դարավոր բարեկամություն ունի և համարում է իրեն Մերձավոր Արևելքի մի մասը: «Հակամարտությունները Երևանից 400-500 կմ հեռավորության վրա են ծավալվում, և դա չի կարող մեզ չանհանգստացնել»,- եզրափակել է նախագահը:

Լրահոս
0