ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրություն են կատարել և հայտարարել, որ գտել են այն հանելուկի պատասխանը, թե ինչու են երկար ժամանակ ծխող մարդկանց թոքերը լիովին առողջ, հայտնում է Baltnews.lv-ն:
Ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ: Հետազոտությունը ցույց է տվել, որ մի շարք դեպքերում շնչառական համակարգի գործունեության համար պատասխանատու ԴՆԹ հատվածները դրական մուտացիաների են ենթարկվում, ինչի հետևանքով ծխելու բացասական ազդեցությունը չեզոքանում է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայտնի է, որ բազմաթիվ ծխողների մոտ ժամանակի ընթացքում թոքերի հիվանդություններ են սկսվում: Սակայն նմանատիպ հիվանդություններ կարող են ունենալ նաև չծխող մարդիկ:
Ուսումնասիրելով թոքերի հիվանդություններ ունեցող և լիովին առողջ 50 հազար բրիտանացիների բժշկական քարտերն ու գենետիկ տեղեկությունները` մասնագետները կարողացել են բացահայտել ԴՆԹ կոդի այն հատվածները, որոնք պատասխանատու են թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ռիսկի նվազման համար, իսկ այդ հիվանդությունը հիմնականում առաջանում է ծխելու հետևանքով:
«Լավ» և «վատ» գեներ
Բժիշկները պնդում են, որ «լավ գեներ» ունեցողներն այդ հիվանդությամբ հիվանդանալու պակաս ռիսկ ունեն, քան նրանք, ովքեր օժտված են «վատ» գեներով:
Ինչպես հայտնել է հետազոտության հեղինակներից մեկը` Մարտին Թոբինը, իրենց բացահայտած գեները պատասխանատու են թոքային հյուսվածքի աճի և համար, կարևոր է նաև, թե ինչպես են այդ գեները արձագանքում վնասվածքներին:
Բժշկական ուսումնասիրությունների խորհրդի ներկայացուցիչները հայտնել են, որ նոր բացահայտումը կարող է օգնել նոր դեղամիջոցի ստեղծման գործին, որը կբուժի թոքերի հիվանդությունները:
Նրանք շեշտում են, որ թոքերի հիվանդություններից խուսափելու լավագույն միջոցը, միևնույն է, ծխելուց հրաժարվելն է:
Անհեթեթությու՞ն, թե՞ փաստ. ինչպե՞ս կարող են ծխողների թոքերն առողջ լինել
18:19 04.10.2015 (Թարմացված է: 17:49 12.10.2015)
© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցЗапрет на курение в общественных местах вводится с 1 июня
© Sputnik / Павел Лисицын
/ Բաժանորդագրվել
Բժշկական ուսումնասիրությունների խորհրդի ներկայացուցիչները հայտնել են, որ նոր բացահայտումը կարող է օգնել նոր դեղամիջոցի մշակմանը, որն ուղղված կլինի թոքերի հիվանդությունների բուժմանը