ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի –Sputnik. Ռուսական ՌՏՈՒ-ն ավիառումբ է կիրառել Սիրիայի Իդլիմբ գավառում «Իսլամական պետություն» խմբավորման հրամանտարական չորս կետ և հինգ միավոր զրահատեխնիկա ոչնչացնելու համար, հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
«ԲԵՏԱԲ-200 ավիառումբերի կիրառման միջոցով ոչնչացվել են խմբավորման հրամանատարական չորս կետերը: Այն կառույցները, որոնցում գտնվում էին գրոհայինները, ամբողջությամբ ոչնչացվել են»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ-ն հրապարակել է ԻՊ-ի ուղղությամբ իրականացված հարվածների տեսանյութը:
Ռուսաստանը չորեքշաբթի օրվանից սկսել է ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտների ուղղությամբ: Նշանակետերն ընտրվում են Ռուսաստանի և Սիրիայի հետախուզական տվյալների հիման վրա, ներառյալ՝ օդային հետախուզությունը: