00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բորդյուժա. ղարաբաղյան հակամարտության սրացումն անընդունելի է

© Сайт Министерства обороны Армении Николай Бордюжа, генеральный секретарь ОДКБ
Николай Бордюжа, генеральный секретарь ОДКБ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեզ համար միանգամայն անընդունելի է, երբ ծանր զինատեսակներից գնդակոծվում են խաղաղ բնակավայրերը, Երևանում լրագրողներին է ասել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հետագա լարվածությունն անընդունելի է:

Սեպտեմբերի 25-ին Ղարաբաղի ուժերի դիրքերի նկատմամբ իրականացված հրետանահրթիռային հարվածի հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ չորս զինծառայողներ։ Սեպտեմբերի 24-ին Հայաստանի հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած գնդակոծությունների հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ։ Գնդակոծությունների ժամանակ Ադրբեջանի ԶՈւ–ն օգտագործում է հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և նռնականետներ։ ԼՂՀ ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ղարաբաղյան կողմի հատուցման ակցիայի հետևանքով Ադրբեջանի կողմից զոհվել է ավելի քան տասը մարդ, կան նաև վիրավորներ։

«Մեզ համար միանգամայն անընդունելի է, երբ ծանր զինատեսակներից գնդակոծվում են խաղաղ բնակավայրերը», — Երևանում լրագրողներին ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Բորդյուժան այդ կապակցությամբ ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է անի ամեն ինչ հետագա սրացում թույլ չտալու համար: Նա նշեց, որ հաշվի առնելով իրավիճակը Սիրիայում, Իրաքում և այլ երկրներում՝ ևս մեկ «թեժ կետ» ոչ ոքի պետք չէ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ն չի միջամտում իրավիճակին` Բորդյուժան ասաց, որ կազմակերպությունը կարող է միջամտել միայն այն դեպքում, եթե ՀԱՊԿ անդամ երկրների մեկն ի վիճակի չէ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը, բայց դրա համար անհրաժեշտ է հենց այդ երկրի դիմումը:

«Ամեն ինչ կախված է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումից, բայց հիմքում այն կարևոր հանգամանքն է, որ պետությունն ինքը պետք է դիմի այդ խնդրանքով»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

«Իմ կարծիքով, Հայաստանի բանակն ունի իր երկրի անվտանգությունը, կայունությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելու բոլոր հնարավորությունները»,- ավելացրել է նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Լրահոս
0