00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիրաբուժության պատմության ընթացքում գրանցված բացառիկ վիրահատությունների հնգյակը

© Sputnik / Юрий Иванов / Անցնել մեդիապահոցТрансплантация почек
Трансплантация почек - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա պորտալը ներկայացնում է բժիշկների «ոսկե» ձեռքերով կատարած անհավատալի վիրահատությունների հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Գիտությունն ու նոր տեխնոլոգիաները զարգանում են ամեն վայրկյան` զարմացնելով յուրաքանչյուրիս նրանով, թե որքան հեռու կարող է գնալ մարդկային ուղեղի հնարավորությունն ու կարողությունը: Բացառություն չէ նաև բժշկության ոլորտը, որի ձեռքբերումները վերջին ժամանակներում պարզապես ցնցում են իրենց խորությամբ: Sputnik Արմենիան ներկայացնում է հինգ բացառիկ վիրահատություններ, որոնք իրականացվել են վերջին մի քանի տարիներին:

1.    Ձեռքերի փոխպատվաստման վիրահատություն

Ամերիկացի զինվոր Բրենդան Մարոկոն իրաքյան պատերազմում կորցրել էր բոլոր վերջույթները: Այսօր բարդագույն վիրահատությունից հետո նա կրկին երկու ձեռք ունի: ԱՄՆ –ի պատմության մեջ սա հիվանդին միանգամից երկու ձեռք փոխպատվաստելու առաջին վիրահատությունն է, որն այնքան բարդ էր, որ ոսկերչի վարպետություն և հմտություն էր պահանջում` օտար ոսկորները, արյունատար անոթները, ջլերը և նյարդային վերջավորությունները ճիշտ միացնելու համար: Փոխպատվաստումը հաջող է անցել, Բրենդանը նույնիսկ զարմացրել է ընկերներին, երբ շարժել է ձեռքերը սեփական ցանկությամբ:


2.    Դեմքի ամբողջական փոխպատվաստում

ԱՄՆ-ի Վերմոնտ նահանգում դեմքի փոխպատվաստում են կատարել Կարմեն Բլենդին Թարլթոնին:  Ամուսինը վեճի ժամանակ լուծույթ էր լցրել, ինչի հետևանքով կնոջ մարմնի 80 տոկոսն այրվել էր: 30 մասնագետների մասնակցությամբ և 15 ժամ տևած վիրահատության արդյունքում Կարմենին փոխպատվաստել են դեմքի մկանները, նյարդերը, արյունատար անոթները:


 3.  Սիամական երկվորյակների բաժանում

Հնդիկ բժիշկները բաժանել են սիամական երկվորյակներին: Սա իհարկե վիրաբուժության պատմության մեջ առաջին դեպքը չէ, սակայն կարելի անվանել բարդագույններից մեկը: Նիգերիացի երկվորյակներն իրար էին կպած կոնքի, պոչուկի և ազդրերի հատվածում, իրար էին միացած ողնուղեղն ու նյարդային հանգույցները: Դա շատ հազվադեպ պատահող անոմալիա է, քանի որ երեխաներն ունեին ընդհանուր միզասեռական համակարգ, սերտաճած էին սեռական օրգանները, ինչը վիրաբույժների չափազանց մանրակրկիտ ու նուրբ աշխատանք էր պահանջում: Անջատման վիրահատությունը տևել է 13 ժամ, որից հետո Հուսեյնան և Հասանան երկու ինքնուրույն օրգանիզմներ են դարձել: Սերտաճման հետևանքով ողնաշարը մի փոքր դեֆորմացվել է, և հետագայում գուցե նրանք ևս մեկ շտկող վիրահատություն ունենան:

4.    Վիրահատություն մոր արգանդում

Ուրալի բժիշկները հղի կնոջ արգանդում պտուղների բացառիկ վիրահատություն են իրականացրել: Այդ վիրահատության տեխնոլոգիան երկար ժամանակ գաղտնի է պահվել, և միայն վերջերս է հանրությանը ներկայացվել այն մեթոդիկան, որով հնարավոր է մոր արգանդի միջով ներթափանցել ընկերք և վիրահատություն կատարել: Ելենայի երկվորյակներին վիրահատել են հենց արգանդում` բալիկներին տեղավորելով նույն ընկերքում, որտեղ պտուղները չէին կարողանում լիարժեք ներարգանդային կենսագործունեություն ունենալ:


5.    Ողնաշարի բացառիկ վիրահատություն

Սա իսկապես նոր խոսք է նյարդավիրաբուժության մեջ: Ինչպես նշում են մասնագետները, հենց սա է ապագայի վիրաբուժությունը: Ռուսաստանում անցկացվել է ողնաշարի հազվագյուտ և շատ բարդ վիրահատություն, որն իրականացրել է վիրաբույժների բրիգադը ռոբոտ-վիրաբույժի օգնությամբ: Վերջինս տեղադրվել է հիվանդի մեջքին, և այն թելադրել է վիրաբույժներին, թե կոնկրետ որ հատվածում և ինչ անկյան տակ պետք է կտրվածք անել: Այս վիրահատության ժամանակ անհրաժեշտ է եղել մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկ կատարել` մեկ միլիմետր աջ կամ ձախ, և շինարարության ժամանակ վերամբարձ կռունկից ընկած հիվանդը երբեք չէր կարողանա քայլել: Կնոջ ողնաշարի ողերն ամրացրել են տիտանե պտուտակներով:

Հիրավի, բժիշկները հրաշքներ են գործում` կյանք պարգևելով այնպիսի վնասվածքներով և շեղումներով մարդկանց, որոնց համար, թվում էր, այլևս հույս չկար:

Հիշենք թեկուզ ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովի սպասվելիք վիրահատությունը, որն առաջինն է լինելու պատմության մեջ: Նա տառապում է  ողնուղեղի անբուժելի ատրոֆիայով, և նրա վիճակը հետզհետե ավելի է վատանում: Անցյալ տարի իտալացի նյարդավիրաբույժ Սերջիո Կանավերոն առաջարկել է Սպիրիդոնովին կատարել մարմնի փոխպատվաստման աննախադեպ վիրահատություն, որին ծրագրավորողը համաձայնություն է տվել: Ավելին, արդեն հայտնի են վիրահատության ժամկետները` այն կկատարվի 2016 թվականի դեկտեմբերի 17-ին: Այդ վիրահատության մասին առաջին լուրը ցնցել էր ոչ միայն հասարակությանը, այլ նաև բժշկական ողջ հանրությանն առկա ռիսկերի պատճառով, չէ՞ որ հիվանդի գլուխը պետք է տեղափոխվի օտար մարմնի վրա, պետք է միացվեն գլխուղեղն ու ողնուղեղը, ինչը, ըստ մասնագետների, հնարավոր չէ:

Սովորական մարդը կմտածի՝ այս ամենը ֆանտաստիկայի ժանրից է, իսկ բժիշկները վստահաբար կասեն՝ սա կոչում է և աշխատանք, որին նվիրաբերում են իրենց ողջ կյանքը:

Դե ինչ, մեզ մնում է սպասել, զորմանալ, հիանալ և գուցե ականատեսը լինել բժշկական հանճարի ևս մեկ դրսևորման:

Լրահոս
0