00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Արմեն Բադալյան
Տեղի ունեցավ այն, ինչ նախկինում եղել էր Վանաձորի, Փարաքարի, Ալավերդու հետ. Արմեն Բադալյան
09:47
9 ր
Մորթեզա Աբեդին Վարամին
Իրանի և Հայաստանի կապը ապահովվում է Սյունիքի միջոցով. Մորթեզա Աբեդին Վարամին
09:57
7 ր
Արամ Մարտիրոսյան
Իրանի հետ աշխատանքի հայաստանյան փորձով հետաքրքրվել են հարևան Վրաստանում. Արամ Մարտիրոսյան
10:05
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ նվիրել կնոջը

© ElsonПодарок
Подарок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա պորտալը ոչ մեծ հարցում է անցկացրել տարբեր տարիքի կանանց և աղջիկների շրջանում պարզելու համար, թե ինչ է պետք կամ կարելի նվիրել Ամանորին, ծննդյան օրը, Կանանց տոնի կապակցությամբ կամ հենց այնպես

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Շատերը դժգոհում են, թե կնոջ համար նվեր ընտրելը տառապանք է: Սակայն եթե դուք մտերմանաք այն մարդու հետ, ում համար ցանկանում եք նվեր պատրաստել, ապա առաջին հայացքից բարդ թվացող խնդիրը զգալիորեն կթեթևանա:

Ասում են՝ կանանց ցանկություններն անկանխատեսելի են, և շատ դժվար է նրանց ցանկությունները բավարարել: Սակայն ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: Եվ դրա վկայությունն է Sputnik Արմենիա պորտալի անցկացրած հարցախույզը, որն օգնել է պարզել, թե ինչ է կարելի կամ ինչ է պետք նվիրել կանանց Ամանորին, ծննդյան օրվա կամ Կանանց տոնի կապակցությամբ:

Ճանապարհորդություն


Պատվավոր առաջին հորիզոնականում ճանապարհորդություններն են: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասը  նշել է, որ պատրաստ է առանց հապաղելու հավաքել ճամպրուկն ու մեկնել ճանապարհորդության:

Կանայք նախընտրում են մեկնել ինչ-որ տեղ, լավ հանգստանալ, նոր տեսարժան վայրեր տենել, լողանալ օվկիանոսում: Ճանապարհորդությունը կարող է լինել ռոմանտիկ, էքստրեմալ կամ շուրջերկրյա:

Զարդեր

Աղջիկների լավագույն ընկերներն ադամանդներն են, ինչպես երգում էին «ՎԻԱ Գրա» խմբի աղջիկները: Եվ անշուշտ, ադամանդներից բացի, աղջիկները սիրում են նաև այլ զարդեր` թանկարժեք քարերով կամ առանց դրանց:

Անշարժ գույք

Բնակարանն ու ամառանոցը երրորդ տեղում են: Այդպիսի նվերը, իհարկե, թանկ հաճույք է: Կանայք նոր բնակարան են ցանկանում ունենալ ոչ միայն իրենց երկրում, այլ նաև երկրի սահմաններից դուրս:

Եթե տղամարդն ունի այդ հնարավորությունը, ապա ինչու՞ ոչ: Առանց երկմտելու կարելի է ուրախացնել սիրելի կնոջը:

Ավտոմեքենա

Տղամարդկանց կարծիքով, միայն իրե՞նք են սիրում մեքենա նվեր ստանալ: Ոչ: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ոչ միայն հնչեցնում են «մեքենա եմ ուզում» ծեծված խոսքը, այլ նաև նշում են իրենց նախընտրած մակնիշը` Audi, BMW, իսկ ոմանք էլ նույնիսկ` Mustang: Կարծես, աղջիկները տղամարդկանցից վատ չեն գլուխ հանում մեքենաների մակնիշներից:

Ինչ-որ բան

Սեփական դիմանկարը հայտնի նկարչի վրձնով, կայացած տղամարդ, ով պատրաստ է նվերներ մատուցել, բիժուտերիա, տեխնիկա, կոսմետիկա, գրքեր և ծաղիկներ, այցելություն հարմարավետ և թանկ ռեստորան, գնումներ կատարելու նվեր-քարտ կամ այցելություն SPA-սրահ: Ահա այն ամենը, ինչ կարող է նվիրել կայուն և ոչ մեծ եկամուտ ունեցող ցանկացած տղամարդ:

Հոգու համար

Ամեն ինչ չէ, որ պետք է նյութական լինի, հատկապես երբ խոսքը կնոջ ռոմանտիկ և փխրուն հոգու մասին է: Պարզվում է՝ շատերը մինչ օրս երկնքից աստղ, սեր և սիրած տղամարդու հոգատարություն են ուզում ունենալ: Ոմանք պարզապես սովորական երջանկություն են ուզում, ինչը, անկասկած, լայն հասկացություն է, ինչ-որ մեկն էլ առանց նյարդերը քայքայելու խաղաղ ու հանգիստ օրերի մասին է երազում…
Իսկ դուք ի՞նչ կնվիրեիք մայրիկին, քրոջը կամ սիրած կնոջը:

Լրահոս
0