ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Գրինվիչի և Լոնդոնի համալսարանների գիտնականները պարզել են, որ աշխատավայրում հնչած գովեստի խոսքը մեզ օգնում է պարզ խնդիրներ իրականացնելիս, սակայն խանգարում է բարդ նախագծերի ժամանակ
Հոգեբանները հետազոտություն են անցկացրել` երկու շաբաթվա ընթացքում խնդրելով մեծահասակ աշխատողներին կարճ հարցաթուղթ լրացնել աշխատանքային օրվա ավարտից հետո։ Նրանք պետք է նշեին այն առաջադրանքների բնույթը, որոնց իրագործման համար ծախսել էին օրվա մեծ մասը, և այն պարգևը, որը կցանկանային ստանալ կատարած աշխատանքի դիմաց:
Պարզվել է` երբ մասնակիցները պարզ առաջադրանքների կատարման համար բանավոր գովասանք են ակնկալել, նրանց ներքին խթանիչ ուժն ավելի մեծ է եղել: Հոգեբանները բացատրում են նրանով, որ ամենօրյա առաջադրանքներն այդքան էլ մեծ խթան չեն հանդիսանում աշխատողների համար: Իսկ երբ փորձի մասնակիցներն իմացել են, որ բարդ նախագծից հետո իրենք բանավոր գովասանքի են արժանանալու, նրանց ներքին խթանիչ ուժն նվազում էր: Այլ կերպ ասած` այդ դեպքում նրանք ավելի քիչ հաճույք էին ստանում աշխատանքային գործընթացից և այն կատարելու պակաս ցանկություն էին ունենում, գրում է vokrugsveta.ru կայքը:
«Մարդկանց մեծամասնությունն ամեն օր աշխատավայրում ոչ թե նյութական, այլ բանավոր գովասանք է ստանում, օրինակ՝ շնորհակալություն»,- բացատրում է հոգեբան Ռեբեկա Հյուիթը: — Դա լավ է աշխատում պարզ առաջադրանքների կատարման դեպքում: Բայց բարդ նախագիծն արդեն ինքնին աշխատողին ստիպում է ավելի ջերմեռանդ և կենտրոնացած աշխատել, և գովասանքի տեսքով լրացուցիչ խրախուսումը ստեղծում է մոտիվացման ավելցուկ` նվազեցնելով հաղթանակի վայելումն ու ընդհատելով ներքին մղումը»:
Ամփոփելով աշխատանքի արդյունքները` հետազոտողները կոչ են արել ղեկավարներին ավելի մեծ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչ հաճախականությամբ ու ինչ նպատակով են գովեստի խոսքեր ասում իրենց աշխատողներին, քանի որ նմանատիպ խրախուսանքն ավելի մեծ ազդեցություն է ունենում ենթակաների մոտիվացման վրա` ավելացնելով կամ, հակառակը, նվազեցնելով այն:
Հիշեցնենք, որ բրիտանացի գիտնականների ուսումնասիրության համաձայն, նույն գրասենյակի աշխատողների հավասարաչափ աշխատավարձը նվազեցնում է աշխատասերների աշխատելու ձգտումը: Այդ մարդիկ, տեսնելով, որ գործընկերներն ավելի քիչ են աշխատում նույն գումարով, դիտավորությամբ նվազեցնում են սեփական արտադրողականությունը:
Գովասանքը նաև բացասական ազդեցություն է ունենում
14:08 04.10.2015 (Թարմացված է: 17:49 12.10.2015)
Բաժանորդագրվել
Գրինվիչի և Լոնդոնի համալսարանների գիտնականները պարզել են, որ աշխատավայրում հնչած գովեստի խոսքը մեզ օգնում է պարզ խնդիրներ իրականացնելիս, սակայն խանգարում է բարդ նախագծերի ժամանակ