ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. «Արենի» գինու 7-րդ փառատոնն անցկացվում է Վայոց Ձորի մարզում: Այս տարի փառատոնին մասնակցել են տասնմեկ գինեգործական ընկերություններ: Փառատոնն իսկական տոն է դարձել ինչպես փառատոնի բազմաթիվ հյուրերի, այնպես էլ տեղի բնակիչների համար: Առավոտից երեկո հայկական Արենի գյուղում չի դադարել երաժշտությունը, մեկը մյուսի հետևից ելույթ են ունեցել պարային և երաժշտական կոլեկտիվները: Եվ դա դեռ վերջը չէ: Ցանկացողները կարող էին թռչել օդապարիկով, դիտել Արենի եկեղեցին, ինչպես նաև հիանալ Վայոց Ձորի գեղատեսիլ բնությամբ:
Ներկաները կարող էին համտեսել խմիչքի բազմազան տեսականին ու նախուտեստի մեծ ընտրանին:
Իսկ այդ ամենի նպատակը, նախևառաջ, գյուղական համայնքների տնտեսական ներուժը ներքին և արտաքին շուկաներում ներկայացնելու հնարավորությունն է, ինչը նպաստում է տնտեսական համաչափ զարգացմանը և զբոսաշրջության զարգացմանը:
Sputnik Արմենիային հաջողվել է զրուցել զբոսաշրջիկների հետ, ովքեր առանց բացառության հիացած էին և՛ միջոցառումից, և՛ Արենի գյուղի տեսարժան վայրերից: Ինչ վերաբերում է տեղի բնակիչներին, ապա նրանց ոգևորությունը երևում էր նույնիսկ անզեն աչքով:
Հոկտեմբերի 2-ից 4-ն անցկացվող փառատոնի կազմակերպիչն է ««Արենի» փառատոն» հիմնադրամը՝ Էկոնոմիկայի նախարարության և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի օժանդակությամբ, Հայկական համայնքների միության և Վայոց Ձորի մարզպետարանի հետ համատեղ:
Փառատոնի նպատակն է Հայաստանը ներկայացնել որպես գինեգործության բնօրրան և կարևորագույն կենտրոն, զբոսաշրջության համար գրավիչ երկիր: Գինու առաջին փառատոնը կազմակերպվել է 2009 թվականին և այդ տարիների ընթացքում ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս:
«Արենի» փառատոնը. ճշմարտությունը գինու մեջ է
12:24 04.10.2015 (Թարմացված է: 17:49 12.10.2015)
Բաժանորդագրվել
Փառատոնն իսկական տոն է դարձել ինչպես փառատոնի բազմաթիվ հյուրերի, այնպես էլ տեղի բնակիչների համար: Առավոտից երեկո հայկական Արենի գյուղում չի դադարել երաժշտությունը, մեկը մյուսի հետևից ելույթ են ունեցել պարային և երաժշտական կոլեկտիվները
© Sputnik / Самвел Сепетчян«Արենի» փառատոնը. ճշմարտությունը գինու մեջ է
1/11
© Sputnik / Самвел Сепетчян
«Արենի» փառատոնը. ճշմարտությունը գինու մեջ է
© Sputnik / Самвел Сепетчян«Արենի» փառատոնը. ճշմարտությունը գինու մեջ է
2/11

3/11

4/11

5/11

6/11

7/11

8/11

9/11

10/11

11/11