00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Искусство манипуляции: как в США рождался "черный пиар"
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան. սահմանում թույլ արտահայտված պատերազմ է ընթանում

© Официальный сайт Президента РАПрезидент Армении Серж Саргсян на саммите по миротворчеству в Нью-Йорке, в рамках ООН
Президент Армении Серж Саргсян на саммите по миротворчеству в Нью-Йорке, в рамках ООН - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանը ձեռնամուխ է եղել խոշոր տրամաչափի զենքերից հրետակոծությանը, որին զոհ է գնում խաղաղ բնակչությունը: Չեմ կարող թաքցնել, որ սահմանին թույլ արտահայտված պատերազմ է ընթանում. դա բոլորդ եք տեսնում, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Չնայած 1994 թվականին հաստատված զինադադարին՝ Ադրբեջանը պարբերաբար գնդակոծել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի սահմանամերձ շրջանները: Սակայն վերջին երկու տարիներին, Ադրբեջանի սադրիչ գործողությունները արձանագրել են լարվածության աննախադեպ աճ, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ավելին՝ այսօր Ադրբեջանը ձեռնամուխ է եղել խոշոր տրամաչափի զենքերից հրետակոծությանը, որին զոհ է գնում խաղաղ բնակչությունը: Չեմ կարող թաքցնել, որ սահմանին թույլ արտահայտված պատերազմ է ընթանում. դա բոլորդ եք տեսնում»,- ասել  Սարգսյանը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը հայ նախագահի` ԱՄՆ կատարած այցի շրջանակում:

Սարգսյանը կարծում է, որ այսօր ադրբեջանական իշխանությունների պատկերացումների և քաղաքակիրթ աշխարհում ընդունված նորմերի միջև հսկայական անդունդ կա:

«Եթե քաղաքակիրթ աշխարհում որևէ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ, ապա Ադրբեջանը, իր նավթային եկամուտներից կուրացած, ամեն կերպ սեփական պատկերացումները փորձում է պարտադրել ոչ միայն Լեռնային Ղարաբաղին ու Հայաստանին, այլև միջնորդ երկրներին»,- նախագահի խոսքն է մեջբերում Panorama.am-ը:

Պետության ղեկավարը միաժամանակ նշել է, որ ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չի տեսնում, քանի որ ինձ համար թանկ է յուրաքանչյուր զինվորի կյանքը։ Եվ ոչ միայն հայ զինվորի, այլ ընդհանրապես ցանկացած մարդկային կյանք: Նախագահն ավելացրել է, որ ղարաբաղյան հիմնահարցը ծառայեցվում է նաև ադրբեջանական իշխանությունների ներքաղաքական շահերին:

«Նախ Ադրբեջանի վարչակազմը խնդիր ունի արդարացնելու սեփական ռեժիմը, ռազմական ոլորտին ուղղվող հսկայածավալ միջոցները, երկրում տիրող՝ մարդու իրավունքների ծայրահեղ վիճակը: Բացի դրանից՝ նավթի գների անկմամբ և ադրբեջանական մանաթի արժեզրկմամբ, ավելի են սրվել երկրում սոցիալական խնդիրները և Ադրբեջանի ղեկավարության համար ստեղծված իրավիճակի ամենահեշտ բացատրությունը թշնամու գոյությունն է»,- ասել է Սարգսյանը:

Նա հիշեցրել է Եվրոպական խորհրդարանի` սեպտեմբերի 9-ին ընդունված բանաձևը, որում տեղ գտած այն գնահատականը, որ Ադրբեջանը վերջին տասը տարվա ընթացքում Եվրասիական տարածաշրջանում ժողովրդավարության ոլորտում ամենամեծ անկում արձանագրած երկիրն է։

Բացի այդ, նախագահի խոսքով, Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև ԺՀՄԻԳ-ը հրաժարվել են անգամ դիտորդներ ուղարկել Ադրբեջան գալիք նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ գտնելով, որ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար այլևս չկան նախադրյալներ։

«Այժմ ուզում եմ հարց ուղղել ձեզ: Մի՞թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որն ավելի քան 20 տարի ընթանում է ժողովրդավարության ուղիով, կարող է ապրել ավտորիտարիզմից դեպի բռնապետություն հաստատուն քայլերով ընթացող Ադրբեջանի կազմում։ Մի՞թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որ արյան գնով տեր է եղել իր ֆիզիկական գոյության իրավունքին, կարող է նորից հայտնվել Ադրբեջանի կազմում. երկիր, որտեղ ատում են հայերին, որտեղ հայի արյուն թափողը հերոս է և ոչ մարդասպան»,- ասել է Սարգսյանը:

Հայաստանի նախագահը նշել է, որ կցանկանար, որ Ադրբեջանը Եվրասիական տարածաշրջանում ժողովրդավարության ոլորտում ոչ թե ամենամեծ անկում, այլ վերելք արձանագրած երկիրը լիներ։

«Այդ դեպքում, վստահ եմ, մենք կկարողանայինք գտնել այս հիմնահարցի լուծման բանալին և զերծ կպահեինք մեր տարածաշրջանը ևս մի կործանարար պատերազմից»,- ավելացրել է նա:

Լրահոս
0