00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Աշոտյանը պարգևատրել է լավագույն մանկավարժներին

CC BY-SA 4.0 / Economy and Values Research Center / Presentation of ACR 2010 (cropped, resized and color corrected)Министр образования и науки Армении Армен Ашотян
Министр образования и науки Армении Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԿԳ նախարարը նշել է, որ դպրոցներում տղամարդ ուսուցչի պակաս կա, ինչը որոշակի ազդեցություն է թողնում աշակերտների դաստիարակչական աշխատանքների վրա

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. «Ուսուցչի օրվա» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին մասնակցած լավագույն մանկավարժների պարգևատրումը:

Ինչպես նշված է ԿԳՆ պաշտոնական կայքում, պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին` իրենց երկարամյա և անբասիր աշխատանքի համար:

«Կրթության ոլորտի երեք հիմնական տոներից մեկը հենց Ուսուցչի օրն է` Գիտելիքի օրվա և Վերջին դասի հետ միասին: Ի դեմս ձեզ` շնորհավորում եմ Հայաստանի մանկավարժների 38 հազարանոց բանակին, ինչպես նաև Արցախի, Ջավախքի և Սփյուռքի հայկական դպրոցներում աշխատող ուսուցիչներին: Շնորհակալություն ձեր նվիրումի համար: Ընդունված է ասել, որ մանկավարժի աշխատանքը  նախ առաքելություն է, հետո նոր մասնագիտություն, և միայն մասնագետ լինելը բավարար չէ աշխատելու և հաջողության հասնելու համար: Շատ քիչ են Հայաստանում մասնագիտությունները, որոնց նկատմամբ պաշտամունքային վերաբերմունքը իրականում ձևավորվել է արժանավոր և ավանդական ձևով: Շնորհակալ եմ այն լույսի և ջերմության  համար, որ ամեն աշխատանքային օր արձակում եք` հանուն մեր երեխաների ավելի լուսավոր ապագայի»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ այսօրվա միջոցառմամբ բացվում է տոնակատարությունների այն շղթան, որը փոխանցվելու է ԱԺ-ին, Կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին, մարզերին:

«Ցանկանում եմ, որ իրականում այս օրով լիցքավորվեք մինչև մյուս տարի և այս ջերմությամբ կարողանաք հաղթահարել այն բոլոր դժվարությունները, որոնք անբաժան են մանկավարժի աշխատանքից»,-նշել է նախարարը` իր գոհունակությունը հայտնելով միջոցառմանը ներկա ուսուցիչ տղամարդկանց թվի աճով:

«Իհարկե, դպրոցներում տղամարդ ուսուցչի պակաս կա, որը որոշակի ազդեցություն է թողնում աշակերտների դաստիարակչական աշխատանքների վրա: Նրանց թիվն ավելացնելու համար պետք է մանկավարժի վարձատրությունը հասցնել պատճաշ մակարդակի: Խոստովանենք, որ այսօր մանկավարժի աշխատանքը մի քանի անգամ ավելի գնահատականի է արժանի: Այդ ուղղությամբ նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացում` Կրթության գերազանցության ազգային ծրագիր, տարակարգերի մեխանիզմների ներդրում և այլն: Այո, մենք ուժեղ ենք միասին. ձեզ ենք պարտական այն հաջողությունների համար, որ արձանագրում է մեր կրթական համակարգը»,-նշել է Արմեն Աշոտյանը:

Միջոցառման ավարտին նախարարը մի խումբ լավագույն մանկավարժների պարգևատրել է ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով», ՀՀ ԿԳՆ պատվոգրերով, շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով:

Լրահոս
0