00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհում հայերն ավելի քիչ են, քան այն ֆիլմերը, որոնցում խաղացել է Ջիգարխանյանը...

© Sputnik / Валерий Плотников / Անցնել մեդիապահոցАрмен Борисович Джигарханян
Армен Борисович Джигарханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է արտիստի ստեղծագործական կյանքի և ճակատագրի կարևորագույն դրվագները

ՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի  — Sputnik. Այսօր խորհրդային և ռուսական կինոյի ամենահայտնի դերասաններից մեկի` մի քանի սերնդի կողմից սիրված Արմեն Ջիգարխանյանի 80 ամյակն է։

Sputnik Արմենիան շնորհավորում է հոբելյարին և ներկայացնում նրա ստեղծագործական կյանքի և ճակատագրի կարևորագույն հատվածները

Ինչպես սկսվեց

 

© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոցԱրմեն Ջիգարխանյան
Джигарханян в фильме Здравствуй, это я - Sputnik Արմենիա
Արմեն Ջիգարխանյան

Թեև Ջիգարխանյանը Մոսկվայում սովորելու մեծ ցանկություն ուներ, այնուհանդերձ նա ընդունվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Արդեն երկրորդ կուրսից նրան ընդունեցին Ռուսական դրամատիկական թատրոնի թատերախումբ, որտեղ նա դարձավ գլխավոր դերասաններից մեկը։ Սակայն, ինչպես դերասանն է խոստովանել, նրա հոգին ձգտում էր Մոսկվա հասնել։

«Cherchez la femme»

Ջիգարխանյանի կյանքում մեծ դեր են խաղացել կանայք։ «Ռեժիսորների կանայք, նրանց սիրեկանները, ընկերուհիները` քանի–քանի կանանց են պարտական դերասաններն իրենց վերելքների և անկումների համար։ Չէ՞ որ ամենից հաճախ ճակատագրերը որոշվում են ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ` տանը, խոհանոցում»,– խոստովանում է ինքը` Ջիգարխանյանը։

«Ռիչարդ III» ներկայացման մեջ փայլուն կատարած դերակատարման շնորհիվ Ջիգարխանյանի վրա դերասանուհի Օլգա Յակովլևայի միջոցով ուշադրություն դարձրեց Անատոլի Էֆրոսը և նրան հրավիրեց աշխատելու Լենինյան կոմերիտմիության թատրոնում։ Պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը մինչ օրս հիշում է այդ պատմությունը։
 
«Մարտական մկրտությունս ստացել եմ «Ռիչարդ III» ներկայացման ժամանակ։ Ինձ դուր չէր եկել դերասանական խաղը։ Իսկ ահա Ջիգարխանյանի խաղն ինձ համար բացահայտում էր։ Այո, ռուսերեն այդքան էլ ճիշտ չէր խոսում, բայց դրա փոխարեն կոլորիտով էր։ Եվ ես ասացի. «Բոլորին պետք է հանել, թողնել միայն Ջիգարխանյանին, քանի որ նա բոլորից ավելի հետաքրքիր ու հարուստ խաղ է ցուցադրում»,– հիշում է Գրիգորյանը։
 
Ըստ նրա, ներկայացումը հիանալի ստացվեց, իսկ Ջիգարխանյանի խաղն ապշեցուցիչ էր։
 
Կինոն և Ջիգարխանյանը

 

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցԱրմեն Ջիգարխանյան
Концерт в честь 275-летия Академии балета им. Вагановой - Sputnik Արմենիա
Արմեն Ջիգարխանյան

Նյութական դժվարությունները և չդասավորվող կյանքը ստիպում էին Ջիգարխանյանին աշխատել ոչ միայն թատրոնում, այլ նաև կինոյում։ Նա սկսեց խաղալ կինոյում, և մոտ երկու հարյուր դերերը հայտնի ու սիրելի դարձրին դերասանին։

Մի քանի տասնամյակ ընդգրկող կինոկարիերայի ընթացքում Արմեն Ջիգարխանյանը ռուսական կինոյի «ամենանկարահանվող» դերասանը դարձավ։ Նա տարբեր կերպարներ մարմնավորեց խորհրդային և ռուս ռեժիսորների տարբեր ժապավեններում, տարբեր ժանրերի ֆիլմերում, կատակերգություններում և արկածային ֆիլմերում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։ 
 
Դրանցից մի քանիսն են` «Բարև, ես եմ» և «Ճայը», «Անորսալիների նոր արկածները» և «Պարտիզպանի շունը», «Հին պատեր» և «Մրցանակ», «Երբ գալիս է սեպտեմբերը» և «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» և «Թեհրան-43», «Նիկոլո Պագանինի» և «Անձնագիրը», «Արքայասպանը» և շատ ու շատ այլ ֆիլմեր։
 
Կյանքի իմաստի և կարոտախտի մասին

 

© Sputnik / Георгий Тер-Ованесов / Անցնել մեդիապահոցԱրմեն Ջիգարխանյան
Армен Джигарханян в фильме Новые приключения неуловимых - Sputnik Արմենիա
Արմեն Ջիգարխանյան

«Ես 80 տարեկան եմ, և մինչ օրս չգիտեմ «Լինել, թե չլինել» հարցի պատասխանը,– խոստովանում է Արմեն Բորիսովիչը։ – Երբ հասնեք իմ տարիքին, կհասկանաք, որ չեմ ստում»։

Ջիգարխանյանի կարծիքով, կարոտախտը գրական զգացում է։
 
«Կարծում եմ` ինչ–որ մի հաջողակ մարդ է հորինել այդ զգացումը և անվանել «կարոտախտ»։ Ինչ–որ թախծի պահ լինում է։ Բայց հենց գալիս եմ թատրոն, թեթևանում եմ, բեմ եմ դուրս գալիս, խաղում։ Եվ վերջ։ Այնպես որ նույնիսկ չգիտեմ, թե ինչ է կարոտախտը»,– ասում է Ջիգարխանյանը։
 
Թատրոնի մասին

«Թատրոնը բավականին բարդ ուղի է,– ասում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստը,– և  շատ տարօրինակ մի օրգանիզմ։ Ես 60 տարի է` ապրում եմ թատրոնում և ամեն օր չեմ դադարում զարմանալ։ Դա զարմանալի մի վայր է։ Ինչու են այնտեղ մարդիկ գալիս` չեմ հասկանում։ Բայց ինձ համար թատրոնը սրբավայր է»։

 Վառոդը դեռ  չի սպառվում

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցԱրմեն Ջիգարխանյան
известный российский и советский актер театра и кино Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Արմեն Ջիգարխանյան



Իր ութսունամյակի նախաշեմին խորհրդային կանանց մեծամասնության սիրելին, որին սիրավեպեր են վերագրվում ամենագեղեցիկ և հայտնի դերասանուհիների հետ, վճռական ևս մեկ քայլ է կատարել։ Նա հայտարարել է, որ բաժանվում է  իր Տատյանա Վլասովայից, որի հետ ամուսնությունը քառասուն տարվա պատմություն ունի։

Ջիգարխանյանի սիրտն արդեն պաշտոնապես պատկանում է երիտասարդ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային։ Արդեն մի քանի տարի է` նրանք միասին են։
 
Պետք է կարողանալ դադար վերցնե
լ

 

© Sputnik / Владимир Родионов / Անցնել մեդիապահոցԱրմեն Ջիգարխանյան
Артисты Армен Джигарханян и Борис Галкин в спектакле Беседы с Сократом - Sputnik Արմենիա
Արմեն Ջիգարխանյան

«Ես հասկանում եմ` մի օր կգա այն պահը, երբ պետք է գնալ, ընդմիշտ… Դադարել բեմ դուրս գալ։ Հակառակ դեպքում ծիծաղի առարկա կդառնաս… Բայց իմ ժամանակը դեռ չի եկել։ Ահա երկար ընդմիջումից հետո նորից խաղում եմ սեփական թատրոնում «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» Ռադզինսկու պիեսի հիման վրա գրած ներկայացման մեջ։ Մենք նրա հետ կապված ենք և միասին ենք գնում մեր կյանքի ուղով»,– խոստովանել է Ջիգարխյանյանը 7дней.ru–ին տված հարցազրույցում։

Նա նույնիսկ խնդրել էր իրեն տեսախցիկով նկարել` ստուգելու համար, արժե՞ արդյոք բեմ դուրս գալ, թե ոչ։
 
«Ուշադիր նայեցի ամբողջ տեսագրությունը։ Առանց համեստության ասում եմ ձեզ` դեռ վաղ է ինձ հեռանալ… եկել է մի տարիք, երբ պետք է դադար վերցնել։ Եվ այդ դադարում երբեմն ավելի շատ իմաստ կա, քան մեր բոլոր խոսքերում…»,– կարծում է Ջիգարխանյանը։

Sputnik Արմենիան համամիտ է լեգենդար դերասանի հետ։ Վարպե՛տ, հնարավորին չափ երկար մնացեք, քանի որ Դուք դեռ շատ անելիք ունեք։

Լրահոս
0