00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաբագետ. ռուսական ներկայությունը Սիրիայում կարող է փոխել ուժերի վերադասավորությունը

© Личный архив Саркиса Григоряна Саркис Григорян, арабист
Саркис Григорян, арабист - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանը սրանով կրկին ցույց է տալիս, որ առանց իրեն խաղի կանոններ փոխել հնարավոր չէ, իսկ ներսիրիական զարգացումներում առարկայական միջամտությունն է օգնելու իրավիճակի կայունացման համար

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի– Sputnik. Ռուսական ավիացիայի գործողությունները Սիրիայում  այդ երկրի կառավարական ուժերին տրված առաջին օգնությունն է, որը միանշանակորեն կօգնի ու դրական ազդեցություն կունենա կառավարական ուժերի հետագա առաջխաղացմանը:

Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Նա նաև հավելել է, որ եթե դրան գումարվեն նաև ցամաքային գործողություններ՝ քրդական, շիական, ռազմավարական, ապա կարող է ուժերի վերադասավորություն լինել: «Ռուսական ուժերը հիմա օդային հարվածներ են հասցնում այն մասերում, որտեղ բնակչության թիվն այդքան մեծ չէ: Ռուսաստանը սրանով նորից ցույց է տալիս, որ առանց իրեն խաղի կանոններ փոխել հնարավոր չէ, իսկ ներսիրիական զարգացումներում առարկայական միջամտությունն է օգնելու իրավիճակի կայունացման համար»,- նկատել է նա:

Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ Սիրիան տարբերվում է մյուս արաբական երկրներից, բացի դրանից, Բաշար Ասադը դեռ իր դիրքերում է ու պայքարում է ընդդիմադիրների դեմ: Արաբագետի համոզմամբ՝ այս բոլոր գործողությունները որոշ չափով կնպաստեն միասնական Սիրիա ունենալուն, այնուհանդերձ, «կլինի իշխանափոխություն»:

Ամերիկյան ու ռուսական ռազմական գերատեսչություններն արդեն քննարկում են իրենց գործողությունները Սիրիայում: Բացի դրանից, կա՞ արդյոք կուլիսային իրավիճակ: Այս հարցադրմանն արաբագետը տալիս է դրական պատասխան: «Պատահական չէ, որ հարվածները սկսեցին հասցնել Պուտին-Օբամա հանդիպումից հետո: Կարծում եմ, որոշակի պայմանավորվածություն կա, որպեսզի կողմերն իրենց գործողություններով չխանգարեն միմյանց: Սակայն այլ զարգացումներ էլ կան. արևմտյան շատ լրատվամիջոցներ շրջանառում են, որ ռուսական ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, բացի դրանից, հարվածներն ուղղված են չափավոր ընդդիմադիր ուժերի, այլ ոչ թե «Իսլամական պետության» դեմ: Չնայած նրան, որ Պուտինն ասել է, որ սպասում էր նման արձագանքների»,- նշել է արաբագետը:

Ռուսաստանի նկատմամբ սա ծուղա՞կ էր, թե՞ զիջում Ռուսաստանին: Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ այն կարող էր  ծուղակ լինել, եթե զարգացումները դուրս գան վերահսկողությունից: «Եթե բացի ընդդիմադիրներից, ռուսական զինուժը չսկսի հարվածել «Իսլամական պետության» դիրքերին: Չեմ կարծում, որ ռուսական օդուժը կսահմանափակվի այդ գործողություններով, այն անպայման կսկսի հարվածել «Իսլամական պետության» դիրքերին»,- համոզմունք է հայտնել  արաբագետը:

Լրահոս
0