ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Պարզվել է` Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի կանանցից ութը տղամարդ են։ Այս մասին գրում է Daily Mail–ը։
Ինչպես նշված է հոդվածում, Իրանի պաշտոնյաները պարտադրել են, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ու Իրանի առաջնության առաջատար խաղացողները գենդերային թեստեր անցնեն։
«Խաղացողներից ութը հանդես են եկել Իրանի կանանց հավաքականի կազմում, սակայն նրանք սեռափոխության վիրահատություն դեռ չեն արել»,– ասել է Իրանի ֆուտբոլային լիգային մոտ կանգնած պաշտոնյաներից մեկը` Մոյթաբի Շարիֆին։
2014 թվականին գենդերային թեստեր անցնելուց հետո Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի ֆուտբոլիստներից չորսին ժամանակավորապես որակազրկել էին։
Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի խաղացողներից ոմանք տղամարդ են
14:36 02.10.2015 (Թարմացված է: 17:48 12.10.2015)
© Sputnik / Максим Богодвид
/ Բաժանորդագրվել
ԶԼՄ–ների տվյալով` գենդերային թեստերը ցույց են տվել, որ տղամարդ–ֆուտբոլիստները պատրաստվում են փոխել իրենց սեռը, սակայն արդեն հանդես են եկել Իրանի ֆուտբոլի առաջնության խաղերում