00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն ինքն է դրդում Հայաստանին, որ ավելի ուժեղ լինի. Վահան Շիրխանյան

© Photo : PhotolureВаан Ширханян
Ваан Ширханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանը չի դիմում լայնածավալ պատերազմի, քանի որ պարտված կողմ է, կարծում է պաշտպանության նախկին փոխնախարարը

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. «ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զորավարժությունները նախատեսված էին վաղուց, այն ուղղակի կապ չունի սահմանային ներկայիս իրավիճակի հետ»,– Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ խոսելով Հայաստանում մեկնարկած «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունների մասին:

Շիրխանյանը հավելել է, որ խաղարարար ուժերի նպատակը խաղաղություն պարտադրելն է այնտեղ, որտեղ քաղաքական ճանապարհով դա անել հնարավոր չէ:

«ՀԱՊԿ-ն մանդատ է ստանում ամբողջ աշխարհում միջազգային գործունեություն իրականացնելու համար, այնտեղ, որտեղ խնդիր կդրվի խաղաղության պարտադրումը: Հայաստանի ակտիվ մասնակցությունը խիստ ողջունելի է: Մենք պետք է ունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան ուժեր: Սա լինելու է մարտական հմտության հերթական քայլ»,-ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, ապա նախկին փոխնախարարի համոզմամբ՝ Ադրբեջանը չի դիմում լայնածավալ պատերազմի, քանի որ  պարտված կողմ է, և այդ հոգեբանությունն առկա է նրանց մեջ: «Բացի դրանից, Ադրբեջանի ղեկավարությունը գիտի, որ պատերազմի սանձազերծումը իրեն չի ներվի արտաքին աշխարհի, Հայաստանի կողմից: Պատերազմ սկսելու համար նրանք պետք է ունենան մարտունակ զորք, մարտական ոգի: Ադրբեջանը չունի այս ամենը: Ասենք թե, դեսից-դենից գնել ու հավաքել է սպառազինություն, բայց դա քիչ է»,-նկատել է բանախոսը:

Ադրբեջանում սոցիալ- տնտեսական ճգնաժամն օրեցօր խորանում է, մեծանում է միջազգային կառույցների ճնշումը Ադրբեջանի վրա՝ մարդու իրավունքների խախտման առումով:

Բացի դրանից, ինչպես հավելում է Շիրխանյանը, մոտենում են խորհրդարանի ընտրությունները, որոնք, կարծես թե, վտանգվում են: «Ավելին՝ այնտեղ կա գենետիկ դեֆիցիտ՝ խոր և սթափ մտածելու համար: Այս բոլորը դրդում են Ադրբեջանին  դիմելու նման քայլերի: Նրանք, իրենց խելքով, մտածում են, որ եթե ամեն օր հայտարարվի, որ հրադադարի ռեժիմը խախտվել է, կան զոհեր, ապա միջազգային հանրությունը կլսի Ադրբեջանի ձայնը և կընդունի նրա համար ձեռնտու որոշում: Կարծում եմ, նրանց հաշվարկն այդպիսին է»,-ասել է նա:

Նախկին փոխնախարարը շեշտում է, որ այս բոլոր գործողություններով Ալիևը փորձում է նաև շեղել հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից: «Այս գործողությունները ոչ մի դիվիդենտ չեն տալու Ադրբեջանին, բայց ակնհայտ է նաև, որ նա ոչ մի այլ քայլի ընդունակ չէ»,-համոզված է Շիրխանյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ նախագահի հայտարարությունը վկայում է Ադրբեջանին զսպելու և սեփական ուժերին վստահ լինելու մասին:

«Չնայած այս իրավիճակին, շարունակում է գործել զինադադարի ռեժիմը: Մենք կարող ենք դա չեղյալ համարել՝ ինքներս հրաժարվելով պայմանագրից, բայց դրա անհրաժեշտությունը, կարծում եմ, չկա: Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ մենք Ադրբեջանին ստիպենք ստորագրել նոր պայմաններով պայմանագիր: Դրա համար պետք է լինեն համապատասխան նախադրյալներ: Ադրբեջանն ինքն է դրդում Հայաստանին լինել ավելի ուժեղ»,-եզրափակել է ՊՆ նախկին փոխնախարարը:

Լրահոս
0