ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի– Sputnik. Լոս Անջելեսի դատարանը բրիտանացի դերասան Գարի Օլդմանի ամուսնալուծության վերաբերյալ որոշում է կայացրել, հայտնում է Sputnik գործակալությունը` հղում անելով Associated Press գործակալությանը։
Դատարանի որոշմամբ` Օլդմանը երգչուհի Ալեքսանդրա Էդենբորոյին կվճարի 3,3 միլիոն դոլար։ Դերասանին կմնան երկու տներն ու և մի քանի մեքենա։
Ամուսինները միասին ապրել են վեց տարի և ամուսնալուծության դիմում են ներկայացրել 2015թ.–ի հունվարին։ Ալեքսանդրա Էդենբորոն Օլդմանի չորրորդ կինն էր։ Նախկինում նա ամուսնացած է եղել դերասանուհիներ Լեսլի Մենվիլի և Ումա Թուրմանի հետ։ Նրա նախորդ ամուսնությունը լուսանկարիչ Դոնյե Ֆիորենտինոյի հետ չեղյալ էր հայտարարվել 2001թ.–ին։
Բրիտանացի դերասան Գարի Օլդմանը ծնվել է 1958թ.–ին Լոնդոնում։ Նա խաղացել է տասնյակ կինոնկարներում, այդ թվում` ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի Բեթմենի մասին եռապատման մեջ։ 2012թ.–ին դերասանն «Օսկար» մրցանակի է առաջադրվել «Լրտես, դո՛ւրս կորիր» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար։
Գարի Օլդմանը չորրորդ անգամ է ամուսնալուծվել. ազատության գինը
13:32 02.10.2015 (Թարմացված է: 17:48 12.10.2015)
© Sputnik / Екатерина Чеснокова
/ Բաժանորդագրվել
Գարի Օլդմանն ու Ալեքսանդրա Էդենբորոն միասին ապրել են վեց տարի և ամուսնալուծության դիմում են ներկայացրել 2015թ.–ի հունվարին