ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ջեյմս Կրոմվելը և Ժան Ռենոն Քրիստիան Բեյլի հետ կնկարահանվեն Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» գեղարվեստական ֆիլմում, հայտնում է Variety–ն։
Պատմական ժապավենը նկարահանում է ռեժիսոր և սցենարիստ Թերի Ջորջը Ռոբին Սվիքորդի հետ համատեղ գրած սցենարով։ Ֆիլմի հիմքում Օսմանյան կայսրությունում 1922 թվականին սկսված սիրո պատմություն է։ Սիրային եռանկյունու գլխավոր գործող անձինք են ուսանող–բժիշկ Օսկար Այզեկը, Փարիզում աշխատող ամերիկացի լրագրողը (Քրիստիան Բեյլը) և մի գեղեցիկ կին (Շառլոթ լը Բոնը)։
Կրոմվելն էկրանին կմարմնավորի ԱՄՆ դեսպանին, իսկ Ռենոն` ֆրանսիացի ծովակալին։
Նկարահանումները սկսվել են Իսպանիայում և Պորտուգալիայում և կտևեն մինչև դեկտեմբեր։
Ֆիլմը միլիարդատեր Քըրք Քըրքորյանի վերջին մտահղացումներից է։ Նա մահացել է 2015 թվականի հունիսի 16–ին 98 տարեկան հասակում։
Հայտնի դերասանները կնկարահանվեն Թերի Ջորջի` Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմում
13:08 02.10.2015 (Թարմացված է: 17:48 12.10.2015)
© Rex ShutterstockДжеймс Кромвелл и Жан Рено
© Rex Shutterstock
Բաժանորդագրվել
Պատմական ֆիլմը նկարահանում է ռեժիսոր և սցենարիստ Թերի Ջորջը Ռոբին Սվիքորդի հետ համատեղ գրած սցենարով