00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարեցների օրը Հայաստանում. մեծահասակներին` հարգանք ու պատիվ

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցПервомайские шествия в регионах России
Первомайские шествия в регионах России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընտանեկան հոգեբան Աննա Բադալյանի խոսքով` Հայաստանում ավանդաբար շատ հարգանքով և սիրով են վերաբերվում տարեց մարդկանց, նրանց վստահում են թռոների դաստիարակությունը

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի– Sputnik. Հայաստանն այսօր աշխարհի շատ երկրների հետ միասին նշում է Տարեց մարդկանց օրը։

Տարեցների միջազգային օրը (International Day of Older Persons) նշվում է 1990թ.–ից` ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձևի ընդունումից հետո։ Տարեց մարդկանց օրը սկսել են նշել Եվրոպայում, այնուհետև` Ամերիկայում, իսկ 1990–ական թթ.–ի վերջին` արդեն ողջ աշխարհում։

Պատվիր քո հորն ու մորը…

Հինգշաբթի Տարեցների օրվան նվիրված մամուլի ասուլիսում Պետրոս ավագ քահանա Մալյանը հիշեցրեց Աստվածաշնչի 5–րդ պատվիրանը. «Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ»։

«Տարեց մարդիկ մեր հասարակության «աղն» են»։ Հայ եկեղեցին միշտ ուշադիր է եղել տարեց մարդկանց նկատմամբ։ Ծնողներն ընդհանրապես կրում են իրենց մեջ Աստծո կերպարը, նրանք արարողներ են»,– ասաց Մալյանը։

Նրա խոսքով` տարեց մարդիկ պետք է ամեն օր գտնվեն հասարակության ուշադրության կենտրոնում, այլ ոչ միայն հոկտեմբերի 1–ին։ Հայ եկեղեցին տոնի հետ կապված կազմակերպում է տարբեր միջոցառումներ, այցելում ծերանոցներ և ինտերնատներ։

Կյանքը որակը լավացել է. մարդիկ ավելի ուշ են ծերանում

«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ վերջին 150 տարում տարիքի մասին հասկացությունը զգալիորեն փոխվել է։ Այսպես, Բալզակի օրոք 30–ամյա կինն արդեն տարեց էր համարվում։ «Երիտասարդությունը երկարացնելու լավագույն միջոցը մշտապես սովորելն է»,– կարծում է Ադիբեկյանը։

Ինչ վերաբերում է կենսաթոշակառուների խնդիրներին, ապա այս պատկերն այնքան էլ ուրախալի չէ։ Սոցիոլոգը հիշեցրեց, որ Հայաստանում բնակվում են շուրջ կես միլիոն կենսաթոշակառուներ, իսկ կենսաթոշակի միջին չափըը կազմում է 30 հազար դրամ (63 դոլար), ինչն ակնհայտորեն բավարար չէ կենսապահովման համար։

«Միաժամանակ Հայաստանը զբաղեցնում է 40–րդ տեղը տարեց մարդկանց բարեկեցությամբ»,– ասաց Ադիբեկյանը։

Միաժամանակ, նրա կարծիքով, տարեց մարդիկ ամենից շատ վախենում են «սոցիալական մահից», երբ նրանք իրենց պահանջված և պետքական չեն զգում։

Տարեց մարդկանց նկատամամբ հարգանքը Հայաստանում փոխանցվում է մոր կաթի հետ։

Ընտանեկան հոգեբան Աննա Բադալյանը շատ կարևոր է համարում այն փաստը, որ Հայաստանում ավանդաբար շատ հարգանքով և սիրով են վերաբերվում տարեց մարդկանց։

«Դրանով կարելի է հպարտանալ։ Այդ առումով կարևոր է այն, որ Հայաստանում տարեց մարդկանց վստահում են թոռների դաստիարակությունը»,– ասաց Բադալյանը։

Նրա խոսքով` հոգեբանական տարիքը միշտ չէ, որ համընկնում է ֆիզիկականի հետ, այնուամենայնիվ, տարիքի հետ մարդիկ ավելի շատ մասնակցության և ուշադրության կարիք ունեն։

Հայաստան` ծերացող երկիր 

Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հայտնեց այն մասին, որ 2015թ.–ի հունվարի 1–ի դրությամբ Հայաստանում բնակվել է 323 հազար տարեց մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության 12,6 տոկոսը։

«2001թ.–ին տարեց մարդիկ կազմել են երկրի բնակչության 11,8 տոկոսը։ Ակնառու է ժողովրդագրական ծերացումը, ինչը պայմանավորված է մի շարք պատճառներով, ինչպիսիք են ծնելիության կրճատումը, միգրացիան»,– ասաց Կույումջյանը։

Նրա խոսքով` տարեց մարդկանց 40 տոկոսը տղամարդ են։ Հայաստանում կյանքի միջին տևողությունը կազմում է 75 տարեկան, իսկ բնակչության միջին տարիքը` 35,7 տարեկան։

Իր հերթին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող և տարեցների հարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը հայտնեց, որ Հայաստանում ներկա պահին գործում է տարեցների համար 9 ծերանոց, որտեղ գտնվում է 1240 մարդ։

«Շուրջ 3 միլիոն բնակչության երկրի համար դա շատ լավ ցուցանիշ է` հատկապես այլ երկրների հետ համեմատ»,– ասաց Գևորգյանը։

Նա հավելեց, որ սոցիալական աշխատողները տանը խնամում են չորս հազար միայնակ կենսաթոշակառուների։

Որդին այլևս ապահով ծերության գրավական չէ

ՄԱԿ–ի ազգաբնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը պատմեց հետաքրքիր հետազոտության մասին, որն անցկացվել է Հայաստանի երեք ծերանոցներում։

«Հարցվել է 623 մարդ, որոնց շարքում` 284 անօթևաններ։ Ընդհանուր առմամբ, ծերանոցների բնակիչներն ունեն 365 որդի և 354 դուստր։ Միաժամանակ, տղաների 61 տոկոսը և աղջիկների 49 տոկոսը երբեք չեն այցելում իրենց ծնողներին»,– ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` դրանով հերքվում է առասպելն այն մասին, որ որդին ծնողների համար ավելի լավ է, քան դուստրը, ինչպես նաև որոշ իմաստով բացարձակ անիմաստ է դարձնում սելեկտիվ աբորտները։

Sputnik Արմենիան շնորհավորում է տարեցներին` տոնի կապակցությամբ և հիշեցնում, որ «կյանքի աշունը, ինչպես և տարվա աշունը, պետք է երախտագիտությամբ ընդունել», ինչպես նաև հին ճշմարտությունը, որ լավագույն տարիները մեզ տրվում են մեր կյանքի մայրամուտին` հանուն որի մեզ տրվել էր արշալույսը…

Լրահոս
0