00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. ՀԷՑ-ի վաճառքի վերաբերյալ տեղեկատվության մեջ հակասություններ կան

© АРКАэлектрические сети
электрические сети - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի վերաբերյալ տեղեկատվության մեջ հակասություններ կան

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը փոխանցվում է  «Տաշիր» ընկերությունների խմբին, ինչը նշանակում է, որ գոյություն չունի օֆշորային ընկերություն: Կարծում եմ, օֆշորային ընկերությունը դուրս է եկել գործընթացից: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով այն հաղորդագրությունը, ըստ որի, Հայաստանի կառավարությունը հավանության էր արժանացրել ՀԷՑ–ը  օֆշորում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու նախագիծը։

«Տեղեկատվության մեջ, կարծում եմ, որոշակի հակասություն կա: Մամուլը գրում է, որ ՀԷՑ-ը գնում է  «Տաշիրը»` Կարապետյանների ընտանիքը, բայց օֆշորում գրանցվածների մեջ ասում էին, որ կան նաև այլ բաժնետերեր: Ստացվում է, որ ոչ թե  «Տաշիրն» է ամբողջը գնում, այլ գնում է օֆշորային ընկերությունը, որին  «Տաշիրը»  մաս է կազմում: Մի խոսքով՝ տեղեկատվության մեջ կան հակասություններ»,-նկատել է տնտեսագետը:

Այսուհանդերձ, բանախոսը կարծում է, որ օֆշորային գոտում գրանցված ընկերությունները առավելություններ ունեն, մասնավորապես՝ դրանք ավելի ապահովված են ճնշումների կամ  փայ մտնելու տեսանկյունից: «Հաշվի առնելով գործարքի մեծությունը, լրջությունը` ընտրել էին այդ տարբերակը: Եթե «Տաշիր» ընկերությունը հանդես է գալիս բաց տեքսով, ապա արդեն թաքցնելու ոչինչ չկա, գործընթացը դառնում է թափանցիկ»,-նշել է նա:

«Տաշիր» ընկերության հետ կնքված գործարքի հետագա արդյունավետությունը Գագիկ Մակարյանը բարձր  է գնահատում: Նա ընդգծում է, որ Կարապետյանները բարի մարդիկ են,  մեծաթիվ բարեգործություններ են կատարում: «Կարծում եմ, այս գործընթացում կընդգծվի մարդասիրական կողմը: Մի կողմից կարող են չբարձրացնել սակագինը կամ նվազեցնել այն, որ գների բեռը չծանրանա բնակչության վրա»,-տեսակետ է հայտնել բանախոսը:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելուն, ապա տնտեսագետի կարծիքով՝ այնտեղ աուդիտ առհասարակ տեղի չի ունեցել: «Խորհրդատվությունն աուդիտ չէ, խորհրդատվական ընկերությունը կարող  է ուսումնասիրել և  եզրակացություն անել, իսկ աուդիտն անկախ մարմին է, որն աուդիտ իրականացնում է փաստի հիման վրա»,-ընդգծել է Գագիկ Մակարյանը: 

Լրահոս
0