00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ի ամենաբարձր ամբիոնից առաջին անգամ հնչեց ամենակարևորը՝ Հայաստանը կդիմի քաղաքական, իրավական և ռազմական անհրաժեշտ քայլերի

Բաժանորդագրվել
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ՀՀ նախագահի ելույթից առանձնացնում է ոչ թե իրավիճակին տրված գնահատականը, այլ այն, թե ինչ է անելու Հայաստանը ագրեսիայի շարունակման դեպքում

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ամենաբարձր ամբիոնից առաջին անգամ բարձրաձայնվեց, որ Հայաստանը, անհրաժեշտության դեպքում, կդիմի համապատասխան միջոցների: Հնչեց շատ կարևոր նախադասություն՝ Հայաստանը կդիմի քաղաքական, իրավական և ռազմական անհրաժեշտ քայլերի: Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արմեն Մինասյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթը:

«Նախագահի ելույթից կառանձնացնեմ ոչ թե իրավիճակին տրված գնահատականը, այլ այն, թե ինչ է անելու Հայաստանը՝ ագրեսիայի շարունակման դեպքում: Այսինքն՝ դիմելու է անհրաժեշտ քաղաքական, իրավական, ռազմական քայլերի»,-ընդգծել  է նա:

Ադրբեջանի հասցեին ներկայում հնչում են կոշտ գնահատականներ: Եվրոպան իր հերթին խոսում է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Մինասյանը նկատում է՝ եթե նախորդ տարիներին Հայաստանն անդրադառնում էր այդ հարցերին, և դա դիտարկվում էր որպես Հայաստանի դիրքորոշում, ապա հիմա այն միահյուսվում է աշխարհընկալման հետ: «Ադրբեջանը մի երկիր է, որտեղ մարդկանց կամքը, քաղաքացիների ընտրությունը ոչ մի արժեք չունի: Իսկ յուրաքանչյուր արցախցի ունի շատ ավելի լայն իրավունքներ ու ազատություն: Այսպիսով՝ փոխվում է կոնֆլիկտի նկատմամբ վերաբերմունքը»,-հավատացած է բանախոսը:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների ելույթներին, ապա քաղաքագետն ընդգծում է՝ դատելով ելույթներից՝ կողմերը ձգտում են գտնել ընդհանուր եզրեր, որոնց վրա կարող է հիմնվել հետագա երկխոսությունը: «Երկուսն էլ ակնարկեցին, որ ներկա իրավիճակը չեն ընկալում որպես սառը պատերազմ: Կան հարցեր, որոնց շուրջ կարող են պայմանավորվել: Երկու կողմն էլ գնացել էին փոքր-ինչ զիջումների՝ կապված Սիրիայի հարցի հետ: Ասադի հեռացումը չդարձավ կոնֆլիկտի լուծումը. ռուսական տեսակետը, որ Ասադի հեռանալուն պես կքանդվեն բոլոր կառույցները, ընկալվեց ԱՄՆ-ի կողմից:

Ռուսական կողմն գնաց էլ զիջումների և հայտարարեց, որ Ասադի ռեժիմը պետք է երկխոսություն սկսի սիրիական  ընդդիմության հետ”,-մեկնաբանել է նա:

Ըստ քաղաքագետի՝ այդ ելույթները հիմնված էին արժեքների վրա, որոնք բավական լուրջ կերպով մղվել են առաջին պլան: «Եվ շատ կարևոր էր Օբամայի ձևակերպումը՝ կապված Սիրիայի ճգնաժամի հետ, որ թափված արյունից հետո մինչպատերազմյան «ստատուս-քվո»-ին հնարավոր չէ վերադառնալ: Պատերազմի հետևանքը չի կարող աննկատ մնալ: Աշխարհի համար կարևոր են արժեքները»,-մեջբերել է բանախոսը:

Այս ամենը հաշվի առնելով՝ Արմեն Մինասյանն ակնկալում է, որ աշխարհը հանդես կգա «Իսլամական պետության» դեմ լայն կոալիցիայով և դուրս կմղի ծայրահեղականներին:

Նա հավելում է, որ ռուսական և ամերիկյան զինված ուժերը Սիրիայում կփորձեն գործել աշխարհագրական տարանջատմամբ: Նրանք չեն գործում միասին, բայց գործակցում են: «Կարծում եմ` հետագայում, անհրաժեշտության դեպքում, Ռուսաստանը կօգտագործի նաև Հայաստանում տեղակայված իր օդուժը: Ներկայում, սիրիական բանակն անցնում է լայնածավալ հարձակման իսլամական դիրքերի ուղղությամբ, և պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, օդից աջակցություն է ցուցաբերելու, և գործողությունները տևելու են այնքան, որքան սիրիական բանակի գործողությունները»,- եզրափակել է Արմեն Մինասյանը:

Լրահոս
0