ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկու է ճանաչվել պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն, հայտնում է իսպանական ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը։
Չորեքշաբթի պորտուգալացին կրկնագոլ է իրականացրել շվեդական «Մալմեի» հետ խաղում (2:0)։Այդ գոլերը դարձել են պորտուգալացու կարիերայում գրանցված 500–րդ ու 501–րդ գոլերը և «Ռեալում»` 323–րդը և 324–րդը։
Այդ ցուցանիշով նա առաջ է անցել իսպանացի հարձակվող Ռաուլից, ով «Ռեալի» կազմում 323 գոլի հեղինակ է դարձել։
Չեմպիոնների լիգայում գրանցած գոլերի թվով ռեկորդակիր համարվող (82 գնդակ) Ռոնալդուն «Ռեալում» խաղում է 2009 թվականից։
Ռոնալդուն «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն է ճանաչվել
09:49 01.10.2015 (Թարմացված է: 17:47 12.10.2015)
© Sputnik / Асатур ЕсаянцКриштиану Роналду

© Sputnik / Асатур Есаянц
Բաժանորդագրվել
Շվեդական «Մալմեի» հետ հանդիպման ժամանակ պորտուգալացի հարձակվողը գրանցել է իր 500–րդ և 501–րդ գոլերը և Մադրիդի «Ռեալ» ակումբի պատմության մեջ դարձել լավագույն ռմբարկուն