ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի— Sputnik. Հայ և արցախցի զինծառայողները հակառակորդին կստիպեն հրաժարվել ուժի կիրառման մտադրություններից, չորեքշաբթի ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի և ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ գեներալ–մայոր Եվգենի Բուլավինցևի հետ կայացած հանդիպման ընթացքում։
«Վերջին օրերին ադրբեջանական կողմից իրադրության հետևողական սրման, մեծ տրամաչափի զինատեսակների, մասնավորապես հրետանու կիրառման, խաղաղ բնակավայրերի հրետակոծման պայմաններում ՀՀ զինված ուժերին և ԼՂՀ պաշտպանական բանակին այլ բան չի մնում, քան դիմելու ռազմական և ռազմաքաղաքական այնպիսի գործողությունների, որոնք հակառակորդին կստիպեն հրաժարվել ուժի կիրառման մտադրություններից, կթոթափեն անպատժելիության և սեփական գերազանցության պատրանքը և նրան կվերադարձնեն խաղաղ բանակցային սեղանի շուրջ»,– ասել է Օհանյանը։
Ինչպես հայտնում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը, ռուս դեսպանի խնդրանքով նախարարը հյուրերին տեղեկացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում նա շնորհավորել է Բուլավինցևին ստանձնած նոր պարտականությունների առիթով, մաղթելով նրան նորանոր հաջողություններ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման գործում:
Օհանյան. Հայկական կողմը կստիպի հակառակորդին հրաժարվել ուժի կիրառումից
09:39 01.10.2015 (Թարմացված է: 17:47 12.10.2015)
© Сайт Министерства обороны Армении Посол РФ в Армении Иван Волынкин и министр обороны Армении Сейран Оганян

Բաժանորդագրվել
Հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է ռուս դեսպանին և ռազմական կցորդին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ