00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունը կանցկացվի «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով

© Sputnik / Сергей Субботин / Անցնել մեդիապահոցПраздник "Эребуни" в Ереване. День города
Праздник Эребуни в Ереване. День города - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքի տոնում նորույթ-միջոցառում է «Խոսող խաղալիք»-ը, որը «Երևանյան ամառ 2015» ծրագրում այս տարի ընդգրկվել էր և ամենասիրված փառատոնային օրերից եղավ։ Երևանի մանկական զբոսայգում տիկնիկային թատրոնները, թատերական խմբերը երեխաների համար ներկայացումներ կցուցադրեն։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության կարգախոսը, տոնակատարության ծրագրային ու կազմակերպչական մանրամասներն ու հատկապես՝ նորույթները։

Քաղաքապետի տեղակալը անդրադարձել է նաև «Էրեբունի-Երևանի» սոցիալական բաղադրիչին, որը նախորդելու է «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով տոնակատարության բուն օրերին. քաղաքի տարիքի թվով պայմանավորված՝ 2797 քաղաքացիներ Երևանի օրվա առթիվ նվերներ են ստանալու։

Երևանի տոնը՝ «Էրեբունի-Երևանը», ամեն տարի նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ և կիրակի օրերին։

««Էրեբունի-Երևան 2797»-ի ծրագիրը շուրջ եռամսյա ջանքերի արդյունք է. երեք ամիս առաջ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները, որոնք գրեթե ավարտման փուլում են և ունենք հնարավորություն ձեր միջոցով հանրությանն այդ մասին իրազեկելու։ Անշուշտ, ծրագրում ընդգրկված են հիմնականում ավանդական միջոցառումները, սակայն դրանում եղել են որոշ փոփոխություններ՝ նորույթներ, որոնք էլ կմանրամասնեմ։ Նախորդ տարվա պես մեր միջոցառումների ցանկը առատ է»,- ներկայացրել է Արամ Սուքիասյանը։

Այս տարի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, «Էրեբունի-Երևանի» ծրագրում ընդգրկվել են նաև տարելիցի ոգուն համապատասխան միջոցառումներ։ Հոկտեմբերի 10-ին Երևանի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում, Հին Ջուղայի խոնարհված խաչքարերի կրկնօրինակների կողքին կցուցադրվեն Արևմտյան Հայաստանում՝ Տուշպայում (Վան), Տիգրանակերտում և այլ քաղաքներում հայտնաբերված մի շարք սեպագիր արձանագրությունների կրկնօրինակներ՝ գիտական մեկնաբանությամբ, թարգմանությամբ։ Ցուցադրությունը կկրի «Քարե կոթողներ» խորագիրը։

Նույն օրը «Երախտագիտություն» խորագրով ցուցադրություն կբացվի Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում։ Ցուցադրությունում ներկայացված կլինեն Ցեղասպանությունից փրկված հայերին օգնության ձեռք մեկնած՝ աշխարհի մի շարք քաղաքների ղեկավարների, քաղաքային իշխանությունների մասին արխիվային նյութեր ու դրանց պատճեները։ Ցուցադրությունը Երևան քաղաքի պատմության թանգարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ նախաձեռնությունն է։

Հոկտեմբերի 10-ին՝ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առաջին օրը տեղի կունենա նաև ավանդական դարձած ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի և տարազների ու խոհանոցի ցուցակացրություն-տոնավաճառը՝ Էրեբունի փողոցում։ Տոնական առաջին օրը կամփոփվի «Երևանում տոն է» խորագրով համերգով, որը կհաջորդի տոնավաճառին։

«Երևան քաղաքը սկիզբ է առնում Էրեբունի հնավայրից, հետևաբար, հենց այդտեղից ենք սկսում «Էրեբունի-Երևան»-ի բուն միջոցառումները»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Հոկտեմբերի 11-ը՝ տոնակատարության ամենաբազմազան ու բազմաթիվ միջոցառումներով օրը, ևս կմեկնարկի ավանդական դարձած միջոցառումներով՝ ջրցանների շքերթով, արձանների լվացումով, Սարյանի պուրակում գեղարվեստի ցուցահանդեսով։ Քաղաքապետի տեղակալը օրվա ժամանակագրությամբ առաջին միջոցառումներում հատկանշել է «Ավելի լավ Երևան» քաղաքային տնտեսության և քաղաքային ծրագրերի էքսպո ցուցահանդեսը, որում ներկայացված են լինելու Երևանի հեռանկարներն ու արդի Երևանում զարգացման միտումները։

Քաղաքի տոնում նորույթ-միջոցառում է «Խոսող խաղալիք»-ը, որը «Երևանյան ամառ 2015ե ծրագրում այս տարի ընդգրկվել էր և ամենասիրված փառատոնային օրերից եղավ։ Երևանի մանկական զբոսայգում տիկնիկային թատրոնները, թատերական խմբերը երեխաների համար ներկայացումներ կցուցադրեն։

Պաշտոնական հանդիսությունը այս տարի էլ Երևանի քաղաքապետարանի դիմաց է կայանալու՝ ժ. 14։00-ին։ Հանդիսության ընթացքում մի շարք քաղաքացիների կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։

Այս տարի, պաշտոնական հանդիսությունից հետո, շքերթի փոխարեն, երաժշտաթատերական ներկայացում է լինելու, որին կհաջորդի պարային շքերթը։

«Էրեբունի-Երևան 2797»-ին տոնական շքերթի են դուրս գալու նաև փողային նվագախմբերը՝ Թումանյան փողոցից քայլերթով շարժվելով դեպի քաղաքապետարան։

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է նաև «Իմ ջերմ ու բարի քաղաք» սոցիալական ծրագիրը։

«Քաղաքապետի այս նախաձեռնությունն անցյալ տարի բավականին լավ արձագանք ստացավ։ Այս տարի էլ այն հոկտեմբերի մեկից կմեկնարկի և 2797 ընտանիքներ քաղաքի տոնի առթիվ նվերներ կստանան։ Ցուցակը բազմաշերտ է. ընդգրկված են ինչպես սոցիալապես անապահով, այնպես էլ սոցիալական տարբեր խմբերի ընտանիքներ՝ Արցախում զոհվածների ընտանիքներ, պատերազմի հաշմանդամների ընտանիքներ, 2014-15 թթ. զոհված զինծառայողերի ընտանիքներ, հաշմանդամ ունեցող ընտանիքներ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայ ընտանիքներ։ Հարկ է նշել, որ ցուցակներում ընդգրկված ընտանիքները նախորդ տարվա սոցիալական ծրագրում ընդգրկված չեն եղել. ամեն ինչ արվել է, որ կրկնություն չլինի»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարության ծրագրում ընդգրկված է նաև երևանաբնակ զինծառայողների ծնողների այցը զավակներին։ Հոկտեմբերի 17-ին սահմանամերձ զորամասեր կմեկնեն շուրջ 1400 հերթագրվածներ։

Արամ Սուքիասյանը կարևորել է նաև պատվիրակությունների ներկայությունը տոնակատարությանը։

«Երևանը բազմաթիվ քույր և գործընկեր քաղաքներ ունի, որոնք հրավիրվել են տոնին մասնակցելու. այս պահին իրենց մասնակցությունն արդեն հավաստել են 20 պատվիրակություններ, որոնցից 7-ը քաղաքապետերի գլխավորությամբ են ժամանելու Երևան»,- նշել է քաղաքապետի տեղակալը։

Լրահոս
0