00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեորգի Փարաջանով. Ու՞ր գնաց կրկեսը

© Sputnik / Дмитрий Донской / Անցնել մեդիապահոցАртист цирка Леонид Енгибаров
Артист цирка Леонид Енгибаров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik–ը զրուցել է Գեորգի Փարաջանովի հետ նոր ֆիլմի և այն մասին, թե ինչպիսի զգացողություն ես ունենում սրտումդ աշուն զգալիս

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի– Sputnik. Կինոռեսիժոր Գեորգի Փարաջանովի անունն առաջին անգամ հնչեց 2012 թվականին, երբ նրա «Բոլորը գնացին» ֆիմը բառացիորեն մրցանակների հեղեղ ստացավ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Վրաստանից։ Ֆիլմը պատմում էր թբիլիսահայերի կյանքի մասին խորհրդային իշխանության մայրամուտին։ Քննադատները ֆիլմի ժանրը բնութագրեցին «մոգական ռեալիզմ» և պարգևատրեցին «Սպիտակ փիղ» մրցանակով։

Եվ ահա, մոտ երկուսուկես տարի անց Փարաջանովը նոր ֆիլմ է ներկայացրել։ Այն կոչվում է «Աշունը սրտում» և հայտնի ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովի կարճ արձակի ժողովածուի էկրանավորումն է։ Sputnik-ը զրուցել է Գեորգի Փարաջանովի հետ ֆիլմի, ինչպես նաև այն մասին, թե այդ ինչ զգացողություն է` սրտում ունենալ աշուն։

— Լեոնիդ Ենգիբարովը ХХ դարի մեծագույն ծաղրածուն է, — ասում է Գեորգի Փարաջանովը։ – Նրա առջև ծնկի էր գալիս անգամ պանտոմիմայի արքա Մարսել Մարսոն։ Երբ ես փոքր էի, նա մեզ հյուր էր գալիս։ Լեոնիդ Ենգիբարովը խաղում էր Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմում` խուլուհամր խենթի փոքր, սակայն փայլուն դերակատարում էր։

Թեև ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ Լեոնիդ Ենգիբարովը խաղացել է նաև այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Վասիլի Շուկշինը և Թենգիզ Աբուլաձեն։ «Լյոնյա ծաղրածուին» մի քանի բանաստեղծություն է նվիրել Վլադիմիր Վիսոցկին։ Իսկ կրկեսային արվեստում Ենգիբարովն իսկական հեղափոխություն արեց։

Նրանից հետո մնաց նովելների մի փոքրիկ ժողովածու, որի աստեղային ժամը հասավ, և այն քայլեց դեպի մեծ էկրան` հենց արտիստի 80-ամյակի նախաշեմին։

— Ինձ իր տուն հրավիրեց հիանալի երգչուհի Ելենա Կանբուրովան, — պատմում է Գեորգի Փարաջանովը։  — Եվ Ելենա Անտոնովնան ասաց. «Նրա մասին բեմադրություն արա։ Ես այնպես եմ ուզում տեսնել նրան, ախր ես Լյոնյային շատ էի սիրում»։ Եվ ինձ տվեց նրա նովելների գրքույկը։ Ես այն տարա տուն, և այդ նովելներն ինձ ապշեցրին։ Ես իմ աչքերով տեսա Լյոնյային։ Բայց լինելով թեթևամիտ, փոքր թբիլիսցի տղա` չհասկացա, թե իմ առջև ինչ մեծության կերպար է կանգնած։

Կարդալով Լեոնիդ Ենգիբարովի նովելները` Փարաջանովը որոշեց հրաժարվել կլոունադա օգտագործելուց ու կրկեսային ներկայացման գեղագիտությունից  ընհանրապես։ Ֆիլմում կրկեսի արենան հայտնվում է միայն մեկ անգամ, այն էլ` դատարկ։

— Ես գիտակցեցի, որ Լեոնիդ Ենգիբարովը ХХ դարի մեծագույն փիլիսոփան է, —  ասում է ռեժիսորը։ — Որովհետև Լյոնյան չէր ցանկանում զվարճացնել մարդկանց։ Կարանդաշը, Յուրի Նիկուլինը, Օլեգ Պոպովն այլ կերպ էին աշխատում։ Իսկ Լյոնյան անընդհատ հեռանում էր կրկեսից։ Նա չէր ցանկանում այնտեղ լինել։ Նա երազում էր գրող դառնալ։

Թատերական ներկայացման գաղափարն աշխատանքի ընթացքում ձևափոխվում էր, և պարզվեց, որ Ենգիբարովի մտքերն արտահայտելու առավել հարմար տարբերակը կլինի ֆիլմը։ Եվ թատերական պիեսը վերածվեց կինոսցենարի։

— Ելենա Կամբուրովան ինձ տվեց Լեոնիդ Գեորգևիչի վերջին հարցազրույցի սկավառակը, որտեղ նա խոսում է իր ներաշխարհի մասին, — պատմում է ռեժիսորը։ — Նա խոսում է, և նրա սրտում զգացվում է աշունը։ Դա նրա սիրած տարվա եղանակն էր։ Եվ այդ ժամանակ այնքան պոեզիա կա, որն անհամատեղելի է ու նաև լրացնող ուշ 60-ականների դարաշրջանը։

Այդ շրջանում խորհրդային մարդկանց կյանք սկսեցին վերադառնալ արգելքները։ Այդ մասին է գրքի ու ֆիլմի վառ նովելներից մեկը` «Մարդը, որը կտրում էր շատրվանները»։

— Այդ տեքտսը կարդալու և պահելու համար բանտարկում էին հինգ տարով, — ասում է Գեորգի Փարաջանովը։ — Դժվար է հավատալ, բայց այսօրվա համար անմեղ այդ պատմվածքը սարսափելի հակախորհրդային էր համարվում։ Դա այն մասին է, որ չի կարելի բոլորին մի քանոնով չափել։

Ֆիլմի նկարահանումներին աջակցել է Հայաստանի մշակույթի նախարարությունը։ Չէ՞ որ Ենգիբարովը նշանակալի անուն է Հայաստանում։ «Տխուր ծաղրածուի» արձաններ կան Երևանում և Ծաղկաձորում։

— Ավելի դժվար էր գտնել գլխավոր դերակատարին, — պատմում է ռեժիսորը։ – Թեև ցանկացողները շատ-շատ էին։ Շատ մարդկանց եմ փորձել։ Անգամ Ամերիկայից տեսանյութեր էին ուղարկում։ Վատն այն էր, որ բոլոր թեկնածուները փորձում էին կրկնել Ենգիբարովի համարները։ Եվ ոչ մեկի մոտ ոչինչ չէր ստացվում։

Սակայն ռեժիսորի համար կրկեսային վարպետությունը վերջին տեղում էր։ Շատ ավելի կարևոր էր բազմապլանությունը, խաղալու և տարբեր իրավիճակներում սեփական «ես»–ը չկորցնելու ունակությունը, ինչի միջով անցնում է հերոսը։ Կարևոր էր հերոսի` փոքր–ինչ հեռացած, կիսատոների եզրին գտնվող, սակայն բազմազան արձագանքը։ Ի վերջո, ռեժիսորն ընտրեց երիտասարդ դերասան Նոդար  Ջանելիձեին։

– Սա ֆիլմ չէ, այլ փազլ, – նշում է Գեորգի Փարաջանովը։ – Գլուխկոտրուկի մասերն իրար են միանում։ Զգացմունքային լարումը մեծանում է։ Սակայն դա հանդիսատեսի հոգում։ Հերոսը գրեթե անտարբեր է մնում։

Գեորգի Փարաջանովը ժխտում է, որ կինոյում կատարած իր աշխատանքները որևէ ընդհանուր բան ունեն իր ազգակցի` Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետ։ Թեև  քննադատները նկատում են Գեորգի Փարաջանովի ֆիլմերում նույն մելամաղձոտ երանգները և մանրամասների նկատմամբ ուշադրությունը, սակայն Փարաջանով կրտսերն այդ ամենի հետ համաձայն չէ։

— Ուշադրություն եմ դարձրել մանրամասներին, քանի որ ցանկացած հերոսի ներաշխարհը, լինի նա ծաղրածու, մոլագար, թե ավտոբուսի վարորդ, պետք է անպայման համընկնի նրա արտաքին աշխարհի հետ։ Իսկ այստեղ ամեն ինչ Աստծո կամքով եղավ։ Լեոնիդ Ենգիբարյանն իր ողջ կյանքն ապրել է Մարինա ռոշչայում` փայտե տնակում։ Մոսկվայում որտե՞ղ նման բան գտնեմ։ Դա անիրական է։ Այդ պատճառով գնացի Մերձբալթիկա, չնայած ինձ առաջարկում էին նկարահանել Սուզդալում, Մուրոմում, այլ քաղաքներում։ Ասացի, որ դրանք պարզաճաշակ քաղաքներ են, ուր այցելում են օտարերկրացիներն ու խենթանում սամովարների քանակից։ Մեկնեցի Մերձբալթիկա` աղմուկով թափվող մեծ տերևների հետևից։

Լրահոս
0