00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Forbes. Բիլ Գեյթսը կրկին ԱՄՆ ամենահարուստ մարդն է

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցБилл Гейтс
Билл Гейтс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն մեկ տարի ԱՄՆ ամենահարուստ 400 մարդկանց վարկանիշի առաջնորդների եռյակը փոփոխություն չի կրել

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի– Sputnik. Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը կրկին Ամերիկայի ամենահարուստ մարդն է` ըստ Forbes ամսագրի վարկանիշի։

ԱՄՆ ամենահարուստ 400 գործարարների` նախօրեին ներկայացված վարկանիշում Բիլ Գեյսթը 22-րդ անգամ անընդմեջ վարկանիշի զբաղեցնում է 1-ին հորիզոնականը։ Նրա կարողությունը Forbes-ը 76 մլրդ դոլար է գնահատել:

Երկրորդ տեղում Berkshire Hathaway-ի գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթն է, որի կարողությունը 62 մլրդ դոլար է գնահատվում: Իսկ ամենահարուստ ամերիկացիների եռյակը եզրափակում է Oracle-ի հիմնադիր և ղեկավար Լարրի Էլիսոնը՝ 47.5 մլրդ դոլար կարողությամբ:

Այսպիսով` արդեն մեկ տարի ԱՄՆ ամենահարուստ 400 մարդկանց վարկանիշի առաջնորդների եռյակը փոփոխություն չի կրել:

Վարկանիշի առաջին տասնյակում հայտնվել են նաև Amazon.com-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոնը՝ 47 մլրդ դոլար կարողությամբ և Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 40.3 մլրդ դոլար կարողությամբ:

Վարկանիշի 5-րդ տեղը կիսել են Դևիդ եւ Չարզ Կոխ եղբայրները՝ 41 մլրդ դոլարով: Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի կարողությունը Forbes-ը գնահատել է 38.6 մլրդ դոլար՝ նրան հատկացնելով 8-րդ տեղը: Wal-Mart-ի համասեփականատեր Ջիմ Ուոլթոնը 9-րդ տեղում է՝ 33.7 մլրդ դոլարով, իսկ տասնյակը եզրափակում է Google-ի գլխավոր տնօրեն Լարրի Փեյջը՝ 33.3 մլրդ դոլար կարողությամբ:

Վարկանիշում հայտնվելու համար 2015 թվականին անցումային շեմը 1.7 մլրդ դոլարն է եղել: Այս արգելքը չեն կարողացել հաղթահարել ամերիկյան 145 միլիարդատերեր:

Լրահոս
0