ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի– Sputnik. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին «Հայփոստը» մարել և շրջանառության մեջ է դրել «Մյուռոնօրհնություն» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Մյուռոնօրհնությանը նվիրված գեղաթերթիկի վրա պատկերված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանքը, իսկ նամականիշի վրա՝ Սրբալույս Մյուռոնի կաթսան:
Գեղաթերթիկի և նամականիշի դիզայներն է Գևորգ Պողոսյանը, տպագրվել է Ֆրանսիայում` Cartor տպարանում` 20 հազար օրինակով։
Մարման պաշտոնական արարողությանը ներկա էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, բարձրագույն հոգևոր դասի ներկայացուցիչներ, հրավիրյալ քաղաքացիներ: Մարմանը մասնակցեցին ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 27-ին։ Աղոթքից և շարականներից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ձիթայուղով ու բալասանով լի կաթսայի մեջ ավելացրեց շուրջ 40 տեսակի բուրավետ խնկերից, ծաղիկներից, քաղցր, անուշաբույր բույսերից, արմատներից և ծաղկանյութերից, ինչպես նաև տարբեր յուղերից և տերևներից միաշաղախված հեղուկը, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կողմից փոխանցված Մյուռոնը՝ որպես Հայ Եկեղեցու եղբայրական սիրո և միասնության խորհրդանիշ։ Նաև Նորին Սրբություն Գարեգին Բ-ն կաթսայի մեջ ավելացրաց հին Մյուռոնը։

Անկախ Հայաստանի Հանրապետության նամականիշերի վրա պատկերվել են մեծ թվով հայկական եկեղեցիներ, խաչքարեր, կրոնական մշակույթի պարագաներ: Իսկ վերջին տարիներին հայկական նամականիշերի միջոցով աշխարհին է ներկայացվել Կեչառիս եկեղեցական համալիրի գլխավոր` 1000-ամյա Սուրբ Գրիգոր եկեղեցին, Գանձասարի վանքը, Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին, Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցին, Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցին: