00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как снести памятник герою СС атаману Краснову?
15:04
23 ր
Исторический ликбез
Как белый атаман Краснов Гитлеру служил
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաղանիսի գյուղապետն արձագանքել է Քրիստինե Պեպելյանի` հոնորարը գյուղին փոխանցելու նախաձեռնությանը

Բաժանորդագրվել
Սահմանն ամուր է, եթե թիկուքը գործում է, նշել է գյուղապետը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Քրիստինե Պեպելյանին` հոնորարը գյուղին փոխանցելու նախաձեռնության համար, հայտնում է iravunk.com-ը։

«Այսօր առավոտյան համացանցից տեղեկացա ու հաճելիորեն զարմացա, որ մեր էստրադային երգչուհի Քրիստինե Պեպելյանը «Էրեբունի-Երևան» տոնակատարության իր հասանելիք հոնարարը կկրկնապատկի սեփական միջոցներից և կնվիրի սահմանամերձ Բաղանիսին:

Հարգելի՛ Քրիստինե, իմ, ավագանու և ողջ համայնքի բնակիչների անունից հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը նման գեղեցիկ ու հաճելի վերաբերմունքի համար և սիրով Ձեզ սպասում ենք մեր համայնքում: Թող Ձեր այս քայլը օրինակ ծառայի մյուսներին… Սահմանն ամուր է, եթե թիկուքը գործում է»:

Ի պատասխան Պեպելյանն իր ֆեյսբուքյան էջում ընդգծել է, որ գուցե չարժեր ևս մեկ անգամ անդրադառնալ այս թեմային, բայց նրան գրառումը այնքան հուզեց, որ չկարողացավ անտարբեր լինել:

«Կլինեմ հնարավորինս հակիրճ. նախ թույլ տվեք Ձեզ վստահեցնել, որ իմ կոլեգաները՝ հայ երաժիշտներից յուրաքանչյուրը, միշտ պատրաստակամ են օգնելու ոչ միայն Ձեր համայնքին, այլև սահմանամերձ յուրաքանչյուր համայնքի:

Ինչպես նաև շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար ու վստահեցնում եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում ներկա կգտնվեմ ձեր համայնքում և սիրով կերգեմ մեր հայրենակիցների համար։ Շնորհակալ եմ»,- գրել է` երգչուհին:

Հիշեցնենք, որ նախօրեին երգչուհի Քրիստինե Պեպելյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել էր, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունից գոյացած հոնորարը պատրաստվում է փոխանցել Բաղանիսի գյուղապետարանին։

Певица Кристине Пепелян - Sputnik Արմենիա
Քրիստինե Պեպելյանը «Էրեբունի-Երևան» տոնակատարությունից գոյացած հոնորարը կփոխանցի Բաղանիսին
Մի քանի օր առաջ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկել էր «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված գումարի մի մասի հաշվին որևէ ծրագիր իրականացնել սահմանամերձ գյուղերից մեկում:

Առաջարկը մեծ արձագանք էր ստացել Ֆեյսբուք սոցիալական ցանցում, Բախշյանի առաջարկին միացել էին բազմաթիվ օգտատերեր, ստորագրահավաք էր սկսվել։ Սակայն այս առաջարկը դրական ընթացք չստացավ, և քաղաքապետերանը հայտարարություն տարածեց այն մասին, որ «Էրեբունի-Երևան 2797» միջոցառումներն իրականացվելու են ամբողջությամբ։

Լրահոս
0