ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Նոր ավանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում:
Բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱՕԿ–ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Եվրոպական օլիմպիական հանձնաժողովի նախագահ Պատրիկ Հիքենը, Ասիայի օլիմպիական խորհրդի նախագահ Ահմադ Ալ–Ֆահադ Ալ–Սաբահը։
Ի սկզբանե նախատեսվել է կառուցել 5 հազար քմ տարածքով օլիմպիական ավան, սակայն հետո դրա տարածքն ընդլայնվել է մինչև 10 հազար քմ։ Կառուցվել են 40 հազար քմ ընդհանուր տարածքով շինություններ։
«Օլիմպավանի» գլխավոր մասնաշենքը քառահարկ շինություն է։ Շենքում կան մեծ կոնֆերենց–դահլիճներ և սովորական դահլիճներ, աշխատասենյակներ` նախատեսված ԱՕԿ–ի և ազգային ֆեդերացիաների համար։ Այստեղ է տեղափոխվել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը։
Բացի այդ, կառուցվել է սպորտային մասնաշենք ըմբշամարտիկների համար։ Այնտեղ կան մարզասրահներ, բաղնիս, մարզասրահներ ձյուդոիստների, ըմբիշների, բռնցքամարտիկների համար։
«Օլիմպավանում» կան հյուրանոցային համալիր, ճաշարան, ռեստորան, լվացքատուն, լրացուցիչ սենյակներ հանդիպումների համար և մարզասրահներ` սահմանափակ հնարավորություններով մարզիկների համար։
Լողավազանով և խաղասրահով նոր մասնաշենքերը շահագործման կհանձնեն հաջորդ տարվա մայիսին։
ԱՕԿ-ը նոր օլիմպավան է տեղափոխվել
22:57 29.09.2015 (Թարմացված է: 17:47 12.10.2015)
© сайт правительства РАоткрытие новой олимпийской деревни
Բաժանորդագրվել
«Օլիմպավանում» կան հյուրանոցային համալիր, ճաշարան, ռեստորան, լվացքատուն, լրացուցիչ սենյակներ հանդիպումների համար և մարզասրահներ` սահմանափակ հնարավորություններով մարզիկների համար