00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօր սուրճի համաշխարհային օրն է. հայտնի հայերը`առույգացնող ըմպելիքի մասին

© Photo : Unsplash / Jess BaileyКофе
Кофе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի բնակիչները սուրճի մոլի սիրահարներ են։ Հայերը միշտ և ամենուրեք, օրվա ցանկացած ժամին սուրճ են խմում

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Այսօր նշվում է Սուրճի համաշխարհային օրը։ Սուրճը վաղուց մոլորակի միլիոնավոր բնակիչների «լավագույն ընկերն» է դարձել։ Որոշ տվյալներով` աշխարհում տարեկան 760 միլիարդ բաժակ սուրճ են խմում։

Հայաստանն այն երկրների շարքում է, որոնց բնակիչների մեծ մասը սուրճի մոլի սիրահարներ են։ Հայերը սուրճ են խմում միշտ և ամենուրեք, կլորին տարին, օրվա ցանկացած ժամին։ Այստեղ ամենատարածվածն արևելյան սուրճն է` «սև սուրճը»։ Եթե Հայաստանում դուք որևէ մեկին հյուր եք գնում, ձեզ անպայման հարցնում են` սուրճ ուզո՞ւմ եք։ Իսկ լուծվող սուրճը նախընտրում է հիմնականում երիտասարդությունը։

Sputnik Արմենիա պորտալը որոշել է պարզել, թե հայտնի մարդիկ ինչպես են վերաբերվում անուշաբույր և առույգացնող ըմպելիքին։

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան

Նախարարը նախընտրում է թունդ և տաք սուրճ խմել` առանց շաքարի։ Sputnik Արմենիայի հարցին, թե որ տարբերակն է նախընտրում` էսպրեսո՞, թե՞ ամերիկանո, Աշոտյանը պատասխանեց «կրկնակի էսպրեսո, եթե շատ չեմ շտապում, իսկ ամերիկանո, եթե խոսելու բան կա»։

Զարմանալի է, բայց նախարարը նշեց, որ օրական մինչև 10 բաժակ սուրճ է խմում։

© Sputnik / Asatur YesayantsԿԳ նախարար Արմեն Աշոտյան
Министр образования и науки Армении Армен Ашотян - Sputnik Արմենիա
ԿԳ նախարար Արմեն Աշոտյան


Հայտնի հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյան

Նազենին սև սուրճ է սիրում և նախընտրում է սուրճը եփել տանը։ «Եթե լուծվող սուրճ է, ապա ավելի լավ է, երբ էսպրեսո է կամ ամերիկանո` ջրի մեծ չափաբաժնով»,– ասաց Հովհաննիսյանը։

Հաղորդավարուհին խոստովանեց, որ սուրճը միայն տաք վիճակում է խմում, անգամ ամռանը։ «Երբեմն սառը սուրճ էլ եմ խմում սառույցով, սակայն առանց շաքար կամ այլ բան ավելացնելու»,– ասաց Հովհաննիսյանը։

Դերասանուհին ավելացրեց, որ սուրճը սկսել է հաճախ խմել ուսանողական տարիներին, քանի որ ուսանողները հենց  այդ տարիքում էներգիայի հավելյալ աղբյուրի կարիք են ունենում։

Հովհաննիսյանը հայտնեց, որ այժմ փորձում է նվազեցնել սուրճի չափաբաժինը, քանի որ այն օրգանիզմից դուրս է բերում կալցիումը։ Երկարամազ գեղեցկուհին նշեց, որ սուրճի մեծ քանակությունը կարող է վնասել մազերն ու մաշկը։

«Սակայն իմ առավոտը սկսվում է սուրճից»,– ասաց նա և ավելացրեց, որ եթե երեկոյան վեցից հետո սուրճ խմի, ապա այլևս քնել չի կարողանա։

Նազենին ասաց նաև, որ մեզ համար սուրճն ասոցացվում է սիրո հետ։ «Գուցե ծեծված ու չափազանց ճոռոմ հնչի, բայց սուրճը  «աֆրոդիզիակ» է, որը ուզես, թե չուզես, ազդում է մարդու վրա։ Սուրճի համն ու բույրը ավելի մեծ ազդեցություն են գործում, քան հենց սուրճը։

© Из личного архива Назени ОваннисянՀաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյան
Назени Ованнисян - Sputnik Արմենիա
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյան


Էստրադային երգիչ Էրիկ

Էրիկը նախընտրում է քաղցր սուրճը, առանց կաթի, խմում է օրական երեք բաժակ։ «Սուրճ եմ խմում, որպեսզի չքնեմ։ Հայաստանում ավելի հաճախ սև սուրճ եմ խմում, բայց եթե սև սուրճ չկա, խմում եմ այն, ինչ կա»,– ասաց երգիչը։

Էրիկը նախընտրում է ամերիկանո խմել։ «Էսպրեսոն ինձ համար շատ թունդ է, խմում եմ, երբ բոլորովին ուժ չեմ ունենում։ Արաբիկա չեմ սիրում. թթվաշ սուրճ է` առանձնահատուկ համով»,– ասաց երգիչը։ Նրա կարծիքով` այդ ըմպելիքը միավորում է մարդկանց` «սուրճը մեր ամենօրյա կյանքի անբաժանելի մասն է դարձել, մենք այն խմում ենք ամենուրեք և ամենքի հետ` ընկերների, հարևանների…»։

«Ես շատ վաղուց եմ սկսել սուրճ խմել։ Անգամ չեմ հիշում, թե երբվանից։ Հիշում եմ, որ սկզբում սուրճ չէի սիրում»,– ավելացրեց Էրիկը։

© ARMENPRESSԵրգիչ Էրիկ
Армянский певец Эрик - Sputnik Արմենիա
Երգիչ Էրիկ

Իսկ վերջում` փոքրիկ վիճակագրություն. մաքսային ծառայության տվյալով` տարեկան Հայաստան է ներմուծվում 10 հազար տոննա սուրճ (ներառյալ՝ փոխարինիչները, թեփուկները, հատիկների պատյանները)։

Լրահոս
0