00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գրական տապանն» առանց միջադեպերի չանցավ

© Sputnik / Папикьян / Անցնել մեդիապահոցАраратская долина в Армении
Араратская долина в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Գրական տապան» փառատոնն անցկացվում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Երևանում ամփոփում են նախօրեին ավարտված «Գրական տապան» միջազգային ամենամյա հերթական փառատոնի արդյունքները։

«Խոսք`հանուն կյանքի»

Այս տարի «Գրական տապան» փառատոնն անցկացվեց «Խոսք` հանուն կյանքի» նշանաբանի ներքո, քանի որ գրողը, ով ցանկացած հասարակությունում պատասխանում է ժամանակակից մարտահրավերներին, այսօր լսելի լինելու կարիք ունի։

«Գրական տապանը» նպաստեց դրան` հարթակ տրամադրելով 18 երկրների ավելի քան 40 գրողներին, ովքեր իրենց կարծիքն արտահայտեցին կյանքի, ճշմարտության, գրականության մասին։

Այս տարի փառատոնին մասնակցեցին հայտնի ամերիկացի գրող Քրիս Բոհջալյանը, ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը, հոլանդացի գրող Յոկե Վան Լեուվենը, չինացի բանաստեղծ և թարգմանչուհի Մինգ Դինը, իսրայելցի բանաստեղծ Ամիր Օրը, իտալացի գրող Կլաուդիո Պոցցանին և ուրիշներ։ Երևանում կազմակերպվեցին նրանց գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսները, վարպետության դասեր և քննարկումներ։

Փառատոնի մասնակիցները կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցին հայ հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունների, ինչպես նաև օտարերկրյա գրողների ստեղծագործությունները հայերենով ներկայացնելու համար։

Փառատոնը` որպես Հայաստանի մեծ մշակույթին հաղորդակից դառնալու հնարավորություն

Բոլոր օտարերկրյա հյուրերը երախտագիտություն և գոհունակություն հայտնեցին, որ փառատոնը նրանց ոչ միայն Հայաստան այցելելու հնարավորություն ընձեռեց, այլ նաև հաղորդակից դարձրեց երկրի պատմությանը, մշակույթին, գրականությանը։ Նրանց սրտերում ընդմիշտ կմնան Հայաստանի բնակիչների ջերմությունն ու բարյացակամությունը, ինչպես նաև` արևոտ Երևանը։

«Գրական տապանը» դառնում է ինքնատիպ կամուրջ տարբեր երկրների մշակույթների և գրողների միջև, այն միջազգային համագործակցություն հաստատելու հիանալի հնարավորություն է», – ասաց փառատոնի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը։

Իրանցի բանաստեղծ Ֆարիադ Շիրին կարծում է, որ «Գրական տապան» փառատոնի ձևաչափն այնքան հետաքրքիր է, որ այն հարկավոր է անպայման կազմակերպել նաև Մերձավոր Արևելքում։

«Վաղուց բանաստեղծություններ չեմ գրել, սակայն, հայտնվելով փառատոնի մթնոլորտում, կրկին սկսեցի գրել», – նշեց Շիրին։

Արաբա–իսրայելական հակամարտություն փառատոնի շրջանակում

Փառատոնի ընթացքում նաև միջադեպեր գրանցվեցին։ Մեկ սեղանի շուրջ հայտնվեցին իսրայելցի գրող Ամիր Օրն ու հորդանանցի բանաստեղծ Ջալալ Բարջեսը։

Առաջինը ելույթ ունեցող Օրը նշեց, որ փառատոնը Ցեղասպանություն և Հոլոքոստ վերապրած հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերի միջև զուգահեռներ անցկացնելու հնարավորություն տվեց։

«Բանաստեղծներն իրենց մշակույթի դեսպաններն են աշխարհում, իսկ գրողները ձևավորում են իրականությունը` հանուն ապագայի։ Առաջարկեցի ստեղծել համատեղ արվեստանոց, որը կզբաղվի Ցեղասպանության և Հոլոքոստի մասին բանաստեղծությունները եբրայերեն և հայերեն թարգմանելու գործով», – ասաց Օրն, ինչին ի պատասխան` Բարջեսը նշեց, որ նա եկել է Պաղեստինի հարևան երկրից, որտեղ հիմա ցեղասպանություն է իրականացվում, սակայն Օրը շտապեց առարկել։

«Ցավում եմ պաղեստինցի ժողովրդի համար, սակայն ցեղասպանություն անվանել այն, ինչ տեղի է ունենում այդ երկրում, նշանակում է ժխտել Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը», – Բարջեսին պատասխանեց Օրը։

«Գրական տապան» փառատոնն անցկացվում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2001 թ.–ին։

Sputnik Արմենիա պորտալը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։

Լրահոս
0