00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բորոդինի անվան քառյակն անակնկալներ կմատուցի երևանցիներին

© Sputnik / Рудольф Алфимов / Անցնել մեդիապահոցВыступление квартета имени Бородина
Выступление квартета имени Бородина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համերգի ծրագրում մի քանի հետաքրքրիր անակնկալներ կլինեն ունկնդիրների համար, ասաց երաժիշտ Ռուբեն Ահարոնյանը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Բորոդինի անվան լեգենդար քառյակը ելույթ կունենա Երևանում անցկացվող Միջազգային երաժշտական IX փառատոնի շրջանակում։

«Երևան կատարած յուրաքանչյուր այցելությունը մեզ համար առանձնահատուկ իրադարձություն է։ Մենք փորձում ենք մշակել յուրահատուկ ծրագիր, քանի որ գիտենք, որ Հայաստանի հանդիսատեսը շատ պահանջկոտ է և զգացմունքային», – ասաց Բորոդինի քառյակի երաժիշտ, ջութակահար Ռուբեն Ահարոնյանը։

Նրա խոսքով` Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում սեպտեմբերի 29–ին նախատեսված համերգի ծրագիրը յուրահատուկ է լինելու։

«Կներկայացնենք տաղանդավոր կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանի` լարային քառյակի համար նախատեսված «Epilogue» ստեղծագործությունը, որը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հիշատակին», – ասաց Ահարոնյանը։

Չնայած երկու կոմպոզիտորներն էլ արդեն ողջ չեն, սակայն, նրա համոզմամբ, «պարտիտուրաները չեն այրվում», և Բորոդինի քառյակը Երևանում կներկայացնի այդ ստեղծագործության պրեմիերան և կնվիրի այն Ռուբեն Սարգսյանի հիշատակին։

«Մեր ելույթի երկրորդ առանձնահատկությունը կդառնա Շուբերտի Թավջութակի կվինտետը, որը գրված է «քառյակ+թավջութակ» կազմի համար։ Որքան գիտեմ, այս ստեղծագործությունը գրեթե չեն կատարել Երևանում։ Այն համաշխարհային երաժշտության գլուխգործոց է, գերում և հմայում է», – ասաց Ահարոնյանը։

Քառյակի երաժիշտները կարևորեցին նաև թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ համագործակցության հնարավորությունը, ում հետ նրանք ծանոթ են եղել միայն հեռակա կարգով, սակայն անչափ գնահատել են նրան։ Քառյակի երաժիշտները նաև հույս հայտնեցին, որ կվինտետի պրեմիերան արդյունավետ համագործակցության սկիզբ կդառնա։

Բորոդինի կվարտետը հիմնադրվել է 1945-ին Մոսկվայի կոնսերվատորիայի չորս ուսանողների ջանքերով: Սկզբում հանդես գալով Մոսկվայի ֆիլհարմոնիայի կվարտետի կարգավիճակով, անսամբլը 10 տարի անց կոչվեց Բորոդինի անունով և մինչ օրս հանդիսանում է կամերային երաժշտության ամենաերկարակյաց կոլեկտիվներից մեկը:

Միջազգային երաժշտական IX փառատոնն անցկացվում է Երևանում սեպտեմբերի 10–ից հոկտեմբերի 28–ը։ Փառատոնին մասնակցում են մոտ 30 կատարողներ և երաժշտական համույթներ` Հայաստանից, Ռուսաստանից, Նորվեգիայից, ԱՄՆ–ից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Իռլանդիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Իտալիայից։

Փառատոնի մասնակիցներից են ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը (ԱՄՆ), թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը (Հայաստան), դաշնակահար Բարի Դուգլասը (Իռլանդիա), Բորոդինի քառյակը։  

Փառատոնի շրջանակում կհնչեն Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Շուբերտի, Շնիտկեի ստեղծագործությունները, սպասվում են նաև մի քանի պրեմիերաներ։

Փառատոնն անցկացվում է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո` Մշակույթի նախարարության աջակցությամբ։

Լրահոս
0