00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինի ելույթի առանցքն այն էր, որ Ռուսաստանը դեմ է միաբևեռ աշխարհին

© Sputnik / Дмитрий Донской / Անցնել մեդիապահոցСергей Маркедонов
Сергей Маркедонов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ քաղաքագետի, Ռուսաստանը դժգոհ է համաշխարհային ժամանակակից օրակարգից և հայց է ներկայացնում ռուսական դերը բարձրացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Վլադիմիր Պուտինի գլխավոր ուղերձն այն էր, թե ինչպես է պաշտոնական Մոսկվան պատկերացնում ռուսական շահը, այն, ինչի մասին նա խոսել է 2-3 տարի առաջ, նախագահն ինչ-որ «ամերիկաներ չի բացահայտել»: Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասել է ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության նախագահի ելույթը՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում:

Մարկեդոնովը հավելել է, որ ՌԴ նախագահը պարզապես փորձել է ներկայացնել Ռուսաստանի դիրքորոշումը, որը դեմ է միաբևեռ աշխարհին և այն, որ անվտանգությունը միայն ԱՄՆ-ի ու նրա համախոհների համար չէ:  «Ռուսաստանը դժգոհ է համաշխարհային ժամանակակից օրակարգից և հայց է ներկայացնում ռուսական դերի բարձրացման համար»:

Սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանն իրականացնելու է այդ դերը Խորհրդային միության կամ գերտերության ձևաչափով: Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը ցանկանում է լսելի լինել, որ իր փաստարկներն ընդունվեն: Կարծում եմ, ելույթի մեխը դա էրե,-պարզաբանել է քաղաքագետը:

Մարկեդոնովը միաժամանակ նկատում է, որ միջազգային հարթակներում 15-20 րոպեանոց ելույթների ժամանակ ինչ-որ «գերպայթուցիկ» հայտարարություններ չեն լինում, մեկ հանդիպում չի կարող խնդիրներ լուծել: «Ցանկացած հանդիպում կարևոր է, ցանկացած բանակցություն գերադասելի է պատերազմից և հակամարտությունից: Այս առումով, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը շատ կարևոր է: Բայց, եթե ակնկալենք,  որ նախագահների մի հանդիպումը կլուծի տարիներ շարունակ կուտակված համակարգային խնդիրները,  ապա միամտություն կլինի: Բայցևայնպես գերադասելի է, որ նման հանդիպումները և նման երկխոսությունը  պարբերաբար լինեն: Եթե առարկայական երկխոսություն լինի, ապա հնարավորություն կա ընդհանուր եզրեր գտնելու»,-կարծում է քաղաքագետը: 

Բայցևայնպես, Մարկեդոնովը շտապում է հավելել,  որ երկու երկրների միջև անվստահությունը բավական շատ է: «Չեմ կարծում, որ կողմերը պատրաստ են գործակցության, բայց որոշակի երկխոսության, կարծում եմ, պատրաստ են»,-նշել է նա:

Մոսկվայի համար ընդունելի չէ միաբևեռ աշխարհը: Այսուհանդերձ, որևէ մեկը հաշվի՞ է նստում այս հանգամանքի հետ: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Մարկեդոնովը նկատում է. «Այլ հարց է՝ արդյոք Մոսկվայի ուժերն ու ռեսուրսները կբավարարե՞ն՝ այդ դիրքորոշումը պաշտպանելու ու այն ընդունելի դարձնելու համար»:

«Այսօրվա դրությամբ չեմ կարող ասել, որ արևմտյան երկրները պատրաստ են համաձայնել այդ դիրքորոշմանը: Նրանց համար վերջին 20 տարիներին  տեղի է ունեցել արդարացի դերերի բաշխում: Այդ դիրքորոշման հետ պատրաստ է հաշվի նստել Չինաստանը, բայց պետք է հասկանալ կարևոր փաստը, որ թե Չինաստանը, թե Իրանը, թե Հնդկաստանը, որոնք քննադատում են ԱՄՆ-ի հեգեմոնիան, պատրաստ չեն ընդունելու այն, որ Ռուսաստանն է զբաղեցնելու ԱՄՆ-ի տեղը: Նրանց համար կարևոր է սեփական շահը: Եվ եթե նրանք սատարում են ռուսական դիրքորոշմանը, ապա այն ձևաչափով, որը կհամապատասխանի իրենց շահերին»,-շեշտադրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Լրահոս
0