00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պե՞տք է հետաձգել Հայաստանի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն

© SputnikКонституция
Конституция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը նշեց, որ իշխող կուսակցությունը դեռ չի որոշել իր ռազմավարությունն ու մարտավարությունը` ինքնուրու՞յն է ներկայացնելու փաստաթուղթը, թե՞ կմիավորվի այլ քաղաքական ուժերի հետ, որոնք կողմ են փոփոխությունների ընդունմանը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը կարծում է, որ պետք չէ հետաձգել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումը, ինչպես առաջարկում են որոշ հասարակական կազմակերպություններ։

Մոտ 50 հայկական հասարակական կազմակերպություններ առաջարկել են հետաձգել հանրաքվեի անցկացումը, քանի որ կարծում են, որ փոփոխությունների ոչ բոլոր կողմերն են լիարժեքորեն ներկայացված հասարակությանը։

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 5–ին կսկսի իր նիստը Սահմանադրական բարեփոխումների քվեարկության հարցից։ Պատգամավորներին կներկայացվի ամփոփ, եզրափակիչ փաստաթուղթ, որում ներառված են պատգամավորների առաջարկած փոփոխություններն ու լրացումները։ Նախատեսվում է, որ ամփոփ տարբերակի ներկայացումից հետո պատգամավորները կքվեարկեն փաստաթղթի հարցով, որի ընդունման դեպքում այն կփոխանցվի նախագահին, ով կորոշի հանրաքվեի օրը։

Ինչպես նշեց Դավթյանը, դրանից հետո կսկսվի քարոզի ակտիվ փուլը, որն անցկացնում են փոփոխությունների կողմնակիցներն ու հակառակորդները։ Նրա խոսքով` շահերի բախման հետևանքով հասարակությունն առավելագույնս իրազեկված կլինի փոփոխությունների էության մասին, ինչը թույլ կտա գործընթացն ավարտին հասցնել և ներկայացնել այն հանրաքվեի։

Նա նաև նշեց, որ իշխող ուժը դեռևս չի որոշել իր ռազմավարությունն և մարտավարությունը` ինքնուրու՞յն է ներկայացնելու փաստաթուղթը, թե՞ կմիավորվի այլ քաղաքական ուժերի հետ, որոնք կողմ են փոփոխությունների ընդունմանը։

«Մասնագիտական հանձնաժողովը երկու տարի աշխատել է փաստաթղթի վրա, հայտարարել է առաջիկա փոփոխությունների մասին, այնպես որ բնակչության իրազեկման հետ կապված խնդիրներ չեն լինի», – ասաց Դավթյանը։

Ինչ վերաբերում է սեփականության իրավունքների մասին վիճահարույց առաջարկներին և մարդու իրավունքների մասին գլուխներին, որոնք առաջացրել են հասարակության մտահոգությունը, ապա, ինչպես կարծում է պատգամավորը, դեռևս վաղաժամ է արտահայտել որևէ դիրքորոշում, քանի որ փաստաթուղթը լրամշակվում է և, հնարավոր է, արդյունքում այդ առաջարկները շտկվեն։ 

«Անհրաժեշտ չեմ համարում հետաձգել հանրաքվեն, ավելին, որ դրույթներից շատերը, փոփոխության չենթարկված գլուխներից բացի, կարող են շտկվել ոչ թե հանրաքվեի, այլ խորհրդարանի կողմից ընդունված փոփոխությունների միջոցով», – ասաց Դավթյանը։

Նա նշեց, որ առաջարկվող փոփոխությունները բավականին ճկուն են, և եթե սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո հայտնվեն վիճահարույց հարցեր, ապա դրանք կշտկվեն խորհրդարանի կողմից։

Օգոստոսի 21–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ–ին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որը մշակվել է ՀՀ նախագահին առընթեր մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Այն նախատեսում է անցում խորհրդարանական իշխանավարման կարգին։ ՀՀ նախագահը նաև խորհրդակցություններ է անցկացրել քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ նախագծում ամրագրված մոտեցումների շուրջ։

Լրահոս
0