00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՍԱ-ի գիտնականները Մարսի վրա ջուր են հայտնաբերել. կադրեր մամուլի ասուլիսից

Բաժանորդագրվել
ՆԱՍԱ-ի մասնագետները հայտնաբերել են Մարսի վրա շատ աղի ջրի առկայության ապացույցներ։ Դիտեք տեսանյութում, թե Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնագործության մասին ինչ է պատմում գիտնականը։

Լուսանկարները և MRO զոնդի գործիքների տվյալները ցույց են տվել, որ Մարսի մակերևույթին` հասարակածի շրջանում, պարբերաբար հեղուկ, բայց շատ աղի ջրով յուրատեսակ առվակներ են հայտնվում, որոնք իրենց հետևից խառնարանների կողերին հանելուկային, մի քանի մետր հաստությամբ մուգ շերտեր են թողնում։

«Մարսը չոր և անջուր մոլորակ չէ, ինչպես մենք մտածում էինք նախկինում։ Այսօր մենք պատրաստվում ենք հայտարարել, որ որոշակի հանգամանքներում Մարսի վրա հեղուկ ջուր է հայտնաբերվել»,- հայտարարել է ՆԱՍԱ-ի մոլորակագիտության բաժնի ղեկավարը։

Գիտնականները 2011 թվականից ուսումնասիրում են Մարսի մակերևույթի անսովոր երևույթները։ Եվ միայն այժմ նրանց հաջողվեց իրենց աշխատանքում, որը ՆԱՍԱ-ն անվանել է «Մարսի գաղտնիքի վերծանում», ապացուցել, որ նման աղի առվակներ, ամեն դեպքում, գոյություն ունեն։

Վերլուծելով Պալիկիր և Հեյլ խառնարաններն ուսումնասիրելիս CRISM գործիքի հավաքած տվյալները, մոլորակագետները նկատել են հաստ և երկար մուգ շերտեր։

Ուսումնասիրելով այդ շերտերի սահմանները` գիտնականները հայտնաբերել են, որ դրանց ներսում և դրանց անմիջական հարևանությամբ առկա է մեծ քանակությամբ, այսպես կոչված, հիդրատացված աղ` սովորական հանքային աղի բյուրեղներ,  որոնք որոշ քանակությամբ ջրի մոլեկուլ են պարունակում։

Գիտնականները դեռևս չեն պարզել մուգ շերտեր և հիդրատացված աղ առաջացնող ջրի ծագումը։

Ավելի վաղ մոլորակագետները Nature Communications ամսագրում գրել էին, որ հեղուկ ջուրը և անգամ յուրատեսակ գետերը Մարսի մակրևույթին եղել են մոտ մեկ միլիոն տարի առաջ, երբ Կարմիր մոլորակի պտույտի առանցքն ավելի թեքված էր, քան հիմա։

Լրահոս
0