00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օմբուդսմեն. ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը խախտել է պրոֆեսորի իրավունքը

© Агентство "АРКА"Омбудсмен Армении Карен Андреасян
Омбудсмен Армении Карен Андреасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ օմբուդսմենի` ԲՈՀ-ի հայեցողական որոշումների ընդունումն իր մեջ ակնհայտորեն պարունակում է կոռուպցիոն ռիսկեր ու դրսևորումներ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) խախտել է պրոֆեսոր‚ տնտեսական գիտությունների թեկնածու Ամալյա Սարիբեկյանի իրավունքը, նշված է ՀՀ օմբուդմսենի հայտարարությունում:

Պրոֆեսոր Սարիբեկյանը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության մասնագիտական խորհրդում հրապարակային պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը‚ ինչի արդյունքում Խորհուրդը որոշել է նրան շնորհել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և դիմել Բարձրագույն որակավորման հանձնաժողով՝ աշխատանքը հաստատելու և համապատասխան վկայագիր տալու համար:

ԲՈՀ-ը‚ ելնելով փորձաքննության արդյունքից‚ աշխատանքն ուղարկել է կրկնական քննարկման: Այնուհետև Ամալյա Սարիբեկյանը 2-րդ անգամ տնտեսագիտության մասնագիտական խորհրդում պաշտպանում է նույն թեմայով իր ատենախոսությունը‚ և Մասնագիտական խորհուրդը նրան կրկին շնորհում է գիտական աստիճան և‚ ըստ ընթացակարգի‚ աշխատանքն ուղարկում ԲՈՀ: Սակայն ԲՈՀ-ն‚ այս անգամ ևս հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությունը‚ ընդհանրապես բեկանում է մասնագիտական խորհրդի որոշումը:

Օմբուդսմենի ուսումնասիրության արդյունքում պարզվել է‚ որ ԲՈՀ-ն ատենախոսության կրկնական քննարկման և բեկանման որոշումները կայացնելիս հիմնվել է փորձաքննության արդյունքների վրա այն դեպքում‚ երբ չունի որևէ սահմանված կարգ գիտական աստիճանների շնորհման գործընթացում: Այսինքն‚ փորձաքննության ուղարկելու գործընթացում չկան իրավական հիմնավորումներ. մասնավորապես՝ քանի անգամ նույն աշխատանքը կարելի է տալ փորձագետի փորձաքննությանը‚ քանի անգամ կարելի է փոփոխել ատենախոսության վերաբերյալ դիտողությունների կազմը և բովանդակությունը‚ որ դեպքերում և ինչ պայմաններում կարելի է նախատեսել կրկնակի և ավել փորձաքննություն‚ ինչպես և ինչ սկզբունքով պետք է անցկացվեն կրկնակի և ավել փորձաքննությունները‚ ինչպես նաև հստակեցված չեն բեկանման ընթացակարգերը:

«Հաշվի առնելով‚ որ վերոնշյալ գործընթացների կանոնակարգված չլինելու‚ իրավական որոշակիության բացակայության և ԲՈՀ-ի նախագահի կամայականության պայմաններում է ԲՈՀ-ը մերժել Ամալյա Սարիբեկյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի տրամադրումը` Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում»,- նշված է օմբուդսմենի հայտարարությունում:

Օմբուդսմենը Կրթության և գիտության նախարարությանն առաջարկել է կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձին և կանոնակարգել ոլորտում առկա բացթողումները‚ որպեսզի այսուհետ բացառվեն ԲՈՀ-ի հայեցողական որոշումները‚ քանի որ նման որոշումների ընդունումն իր մեջ ակնհայտորեն պարունակում է կոռուպցիոն ռիսկեր ու դրսևորումներ:

Ինչպես նշված է փաստաթղթում, ոլորտում առկա մտահոգիչ բացթողումներն ընդունվել են Կրթության և գիտության նախարարության կողմից‚ սակայն մինչ օրս դրանք շտկված չեն:

Լրահոս
0