00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուտելիք. ի՞նչն է օգտակար և ի՞նչը` վնաս

© UsaninФрукты и овощи
Фрукты и овощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա պորտալը դիետոլոգների հետազոտությունների հիման վրա կազմել է վնասակար կերակուրների ցանկը, ինչպես նաև հայ դիետոլոգի հետ քննարկել է մարդկանց հուզող որոշ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մշտապես հուզում է երկու հարց. նախ` ինչ ուտել քաշը չավելացնելու համար, և երկրորդ` ինչ օգտակար սնունդ օգտագործել։

Sputnik Արմենիա պորտալը դիետոլոգների հետազոտությունների հիման վրա կազմել է վնասակար կերակուրների ցանկը, ինչպես նաև հայ դիետոլոգի հետ քննարկել է մարդկանց հուզող որոշ հարցեր

Զգուշացե՛ք, ուտելիք

Չիպսերն ու ֆրին, անշուշտ, վնասակար սննդի առաջատարներն են։ Կարտոֆիլի ֆրին օսլայի և ճարպերի հսկայական չափաբաժին է, ինչպես նաև գենետիկորեն մոդիֆիկացված սոյա, E բաղադրիչներ և հզոր կոնցերոգեններ։ Այս ամենը ոչ միայն հանգեցնում է ճարպակալման, այլ նաև խոլեստիրինի ավելացման, մեծանում է աթերոսկլերոզի, սրտի և ուղեղի կաթվածների, լյարդի դեգեներատիվ փոփոխությունների վտանգը, տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել սեռական ֆունկցիայի խանգարման և ամենագլխավորը` ուռուցքների զարգացման։

Վնասակար են նաև բուրգերներն ու հոթ–դոգերը, քանի որ միսը, որն օգտագործվում է բուրգերների և հոթ–դոգերի պատրաստման ժամանակ, ստացվում է կենդանիներից, որոնք բուծվում են հատուկ կոմբիկերերի օգտագործմամբ` քաշի արագ ավելացման նպատակով։ Այս ամենին ավելացրեք Е բաղադրիչների լայն շրջանակը և կհասկանաք, թե ինչու է արագ սնունդը զբաղեցնում պատվավոր երկրորդ հորիզոնականը։

Երշիկներն ու պահածոները ևս պարունակում են թաքնված ճարպեր, տրանսգենային սոյա, կոնսերվանտներ, կայունացուցիչներ, թանձրացուցիչներ, էմուլգատորներ, հակաթթվեցուցիչներ, սննդային ներկանյութեր, բույր հաղորդող նյութեր, քացախաթթու, շաքարավազ և մեծ քանակությամբ աղ։ Ավելորդ է խոսել այս ամենի վնասակարության մասին։

© Bankoboevչիպս
Чипсы - Sputnik Արմենիա
չիպս


Արագ պատրաստման լապշան և խյուսն առաջին հայացքից թվում են անվնաս և հարմար։ Սակայն դրանք սննդային հավելումների խառնուրդ են, ներառում են կոնսերվանտներ և համն ուժեղացնող նյութեր, կայունացուցիչներ և թանձրացուցիչներ։ Կարող են առաջացնել քաղցկեղ, լեղաքարային հիվանդություն, լյարդի քայքայում, սննդային ալերգիա, աղեստամոքսային տրակտի խանգարում, թթվածնային քաղց, զարկերակային ճնշման խանգարում և այլ հիվանդություններ։

Մայոնեզն ու կետչուպը ևս շատ վնաս են։ Կետչուպը կայունացուցիչներից, էմուլգատորներից և կոնսերվանտներից բացի, պարունակում է քիմիական գունանյութեր և գրեթե մեկ հինգերորդով բաղկացած է շաքարավազից։ Մայոնեզը ևս այսպես կոչված տրանսճարպերի` ճարպաթթուների իզոմերների կրող է, որոնք կարողանում են «խաբել» մեր օրգանիզմն ու բնական օմեգա–3 և օմեգա–6 ճարպաթթուների փոխարեն ներծծվել հյուսվածքների կենսաթաղանթներում։ Այս ամենը կարող է հանգեցնել քաղցկեղածին հիվանդությունների, աթերոսկլերոզի, ավելացնել շաքարային դիաբետի զարգացման ռիսկն ու, մեղմ ասած, վնասել իմունիտետը։

Շոկոլադե սալիկները, տարբեր կոնֆետները և մաստակներն ունեն ամենաբարձր գլիկեմիկ ինդեքսը, այսինքն` դրանց բաղադրության մեջ մտնող շաքարավազը գրեթե ակնթարթորեն յուրացվում է։ Միաժամանակ դրանք չեն պարունակում որևէ օգտակար նյութ։ Դրանք քաղցրացնող և շաքարը փոխարինող նյութերի, կայունացուցիչների, թանձրացուցիչների, էմուլգատորների, սննդային գունանյութերի խառնուրդ են։

Քաղցր գազավորված հյութերը, մեծ քանակությամբ շաքարավազից բացի, պարունակում են կոֆեին, գունանյութեր և օրտոֆոսֆորային թթու, որն օրգանիզմից դուրս է բերում կալցիումը, դրանք պարունակում են նաև ածխաթթվային գազ, որը թույլ է տալիս, որպեսզի վնասակար բաղադրիչներն ավելի արագ տարածվեն օրգանիզմում։ Ասպարտամը (շաքարին փոխարինող նյութը) քայքայվում է` վերածվելով կանցերոգենի և թունավոր նյութերի։


Ուտելիքը «թմրանյու՞թ» է


Մեծ քանակությամբ շաքարավազ պարունակող ուտելիքն ու հյութերը մարդու օրգանիզմի վրա ազդում են «թմրանյութերի» պես, Sputnik Արմենիա պորտալին ասաց դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։

«Կոֆեին, շաքարավազ պարունակող ցանկացած ուտելիք և հյութ, ինչպես նաև էներգետիկ ըմպելիքները սկզբում ավելացնում են ակտիվությունը, մարդը զգում է էներգիայի ներհոսք։ Սակայն այս ամենը տեղի է ունենում օրգանիզմի ներքին պաշարների հաշվին։ Այդ պատճառով նման հյութ և ուտելիք օգտագործելուց կես կամ մեկ ժամ անց մարդը զգում է, որ կրկին քաղցած է», – ասաց Պետրոսյանը։

Նրա կարծիքով` սննդակարգից պետք է բացառել նման ուտելիքն ու հյութերը։

© Neoneoconհայկական ճաշատեսակ
Постные салаты - Sputnik Արմենիա
հայկական ճաշատեսակ


«Փոխարենը բանջարեղենը, լոբազգիները, հացաբույսերը, ձավարեղենը, միսը, ծովամթերքը, կաթնամթերքը փոխանցում են ուժ և էներգիա, որը պահպանվում է երկար ժամանակ», – ասաց Պետրոսյանը։

Ուտելիք, որը հոգնածություն է առաջացնում

Միաժամանակ դիետոլոգները կարծում են, որ աշնանը հարկավոր է կրճատել նաև բարձր կալորիականություն ունեցող տապակած ճաշատեսակների օգտագործումը, որոնք դժվար են յուրացվում օրգանիզմի կողմից։ Ցանկալի չէ նաև օգտագործել մեծ քանակությամբ հացաբուլկեղեն, որոնք առաջացնում են գլյուկոզայի և ինսուլինի մակարդակի տատանում, ինչի հետևանքով առաջանում է հիպոգլիկեմիա և ծանրություն ստամոքում։

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցպահածոներ
Международная выставка продуктов питания Продэкспо-2015 - Sputnik Արմենիա
պահածոներ


Հարկավոր է նաև զգույշ լինել չափազանց աղի և կծու ճաշատեսակներ օգտագործելիս։ Աղի չափազանց մեծ քանակը դանդաղեցնում է հեղուկի շարժը հյուսվածքներում, ինչի հետևանքով խանգարվում է նյութափոխականությունը, ինչի հետևանքով էլ մարդը հոգնածություն է զգում։ Իսկ չափից շատ կծու ճաշատեսակների օգտագործումը գրգռում է նյարդային վերջույթները, որոնք կծկվում են ավելի արագ և ակտիվ, ինչի հետևանքով աստիճանաբար «մաշվում» և խափանվում է դրանց աշխատանքը։

Լրահոս
0