00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գագիկ Հարությունյան. ՀԱՊԿ-ն անում է այն, ինչ պետք է աներ տվյալ իրավիճակում

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցРабочая встреча высших должностных лиц ШОС, СНГ, ЕЭС и ОДКБ
Рабочая встреча высших должностных лиц ШОС, СНГ, ЕЭС и ОДКБ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ Հարությունյանի՝ այդ կազմակերպության մեջ լինելը մեծագույն երաշխիք է Հայաստանի անվտանգության համար, մանավանդ այն իրավիճակում, երբ ռիսկերը ոչ միայն Ադրբեջանից են գալիս, այլև Մերձավոր Արևելքից

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik.  ՀԱՊԿ-ի օգնությունը Հայաստանին շատ մեծ է. այն փաստը, որ Հայաստանն այդ դաշինքի անդամ է, արդեն շատ բան է նշանակում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին սահմանային լարվածության ֆոնին ՀԱՊԿ-ի կողմից օգնության ակնկալիքի մասին հարցը:

«Ասել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից օգնություն չի ստանում, մի փոքր ոչ կոռեկտ է, որովհետև լինելով ՀԱՊԿ-ի անդամ` մենք մեծագույն առավելություն ունեք մեր հարևանների նկատմամբ, որոնք որևէ ռազմական դաշինքի մեջ ներգրավված չեն: Դաշնային պայմանավորվածությունները և պայմանագրերը ՀԱՊԿ-ի հետ, թույլ են տալիս մեզ սպառազինվել այն չափով, որքանով անհրաժեշտ է: Վերջինը՝ համապատասխան հրթիռները ստանալու փաստն է: Այնպես որ, եթե մենք չլինեինք ՀԱՊԿ-ի անդամ, հայտնի չէ, թե ինչ զարգացումներ կլինեին մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան-Արցախ եռանկյունում»,-ընդգծել է Հարությունյանը:

Գիտակրթական հիմնադրամի տնօրենը նշում է, որ հայ-ադրբեջանական  սահմանին խնդիրները շարունակվում են ավելի քան տասներկու տարի՝ հրադադարի համաձայնագրի ստորագրումից որոշ ժամանակ անց, և ամեն անգամ, երբ սահմանին լարվածություն է լինում՝ բարձրանում է ՀԱՊԿ-ի միջամտության հարցը:

«Ամեն անգամ ՀԱՊԿ-ի հետ կապված ինչ-որ ձևով առաջանում են այդ խնդիրները. եթե ինչ-որ հրաձգություն կա, ապա ՀԱՊԿ-ն պետք է անմիջապես միջամտի, սակայն դա այդպես չէ: ՀԱՊԿ-ն իր խոսքը կասի, երբ լուրջ պատերազմական իրավիճակ ստեղծվի: Ակնկալել ավելին, քան ՀԱՊԿ-ն անում է, փոքր-ինչ քաղաքական  պարզամտություն է: Եվ, ընդհանրապես, ՀԱՊԿ-ի խնդիրը պետք է մի փոքր ավելի ռազմավարական տեսանկյունից նայել»,-նկատել է բանախոսը:

Ըստ Հարությունյանի՝ այդ կազմակերպության մեջ լինելը մեծագույն երաշխիք է Հայաստանի անվտանգության համար, մանավանդ այն իրավիճակում, երբ ռիսկերը ոչ միայն Ադրբեջանից են գալիս, այլև Մերձավոր Արևելքից: «Բայց և այնպես, ՀԱՊԿ-ն անում է այն, ինչ պետք է աներ և, անհրաժեշտ պարագայում, կանի այն, ինչ- որ պարտավոր է անել»,-համոզված է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրենը:

Լրահոս
0