00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես էր հայկական ֆիլմը «Օսկար» ստանում

© Личный архив Натальи БеляускенеНаталия Беляускене
Наталия Беляускене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«...Եվ ես սիրեցի Հայաստանը։ Դա ամենակարևորն է, ինչ այնտեղ ինձ հետ տեղի ունեցավ։ Ես հանդիպեցի բազմաթիվ հիանալի մարդկանց», – նշեց ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեն։

Լիտվական մրցանակի դափնեկիր, ռեժիսոր Նատալյա Բելյաուսեկեն ապրում է Մերձդնեստրում։ Իսկ 2012 թ.–ին նրա «Եթե բոլորը» ֆիլմը Հայաստանի կողմից առաջադրվել էր «Օսկարի» և ներառվել հավակնորդների ցանկում։ Ռեժիսորը պատասխանել է «Sputnik»–ի հարցերին։

– Ձեր ֆիլմը Հայաստանի կողմից առաջադրվել էր «Օսկարի»։ Ինչպե՞ս Ձեզ` ռուս կնոջը, դա հաջողվեց։

– Ես դրան չէի էլ ձգտում։ Դու երբեք չես կարող ենթադրել, թե ինչ տեղի կունենա քո ֆիլմի հետ։ Եվ ոչ մի կերպ չես կարող ազդել ճակատագրի վրա։ Ամենակարևորն այն է, թե ֆիլմը կայացել է ռեժիսորի համար, թե ոչ։

– Ֆիլմը պատմում է ղարաբաղյան պատերազմի մասին։ Ինչպե՞ս ծագեց գաղափարը։


– Գաղափարը ծագեց պրոդյուսեր և դերասան Միքայել Պողոսյանի գլխում, ով որոշեց նկարահանել մեծ ազգային կինո։ Եվ ՀՀ նախագահը նրան տվեց որոշակի ոչ մեծ  գումար, սակայն մեծ կինոյի համատեքստում դրանք կոպեկներ էին։ Եվ Միշան, լինելով նորելուկ պրոդյուսերական գործում, որոշեց, որ այդ գումարը կբավարարի։ Եվ որոշեց քայլել այդ ճանապարհով։ Մենք շատ փոքր բյուջե ունեինք, ինչի հետևանքով ամեն ինչում տնտեսում էինք։ Մեր ճանապարհը պատված չէր վարդերով։

– Դուք մտածու՞մ էիք մրցանակների մասին

– Երբ կինո ես նկարում, չես մտածում, թե այն փառատոնային կլինի, թե ոչ։ Մտածում ես, թե ինչպես դու ինքդ այդ ֆիլմը կդիտես։ Սակայն ինձ համար շատ դժվար էր, քանի որ ես իրականում որևէ կապ չունեի Հայաստանի հետ։ Իմ երակներում հայկական արյուն չի հոսում, մինչ այդ երբեք Հայաստանում չէի եղել։ Ես պարզապես այցելեցի և սկսեցի հասկանալ այդ երկիրը։

Եվ ես սիրեցի Հայաստանը։ Դա ամենակարևորն է, ինչ այնտեղ ինձ հետ տեղի ունեցավ։ Ես հանդիպեցի բազմաթիվ հիանալի մարդկանց։ Յուրաքանչյուր ֆիլմ քո կյանք է բերում բազմաթիվ լավ մարդկանց։ Սակայն «Եթե բոլորը» ֆիլմի դեպքում այդ մարդկանց թիվն առանձնահատուկ շատ էր։

Հայաստանը շատ ջերմ և հաճելի ընդունեց։ Հիմա ես շատ եմ սիրում այդ երկիրը, ցանկանում եմ կրկին այցելել։ Ի դեպ, ֆիլմը դիտելուց հետո շատ մարդիկ ցանկանում են այցելել Հայաստան։ Ինձ ասում էին, որ իմ ֆիլմը լիցքավորում է մարդկանց այդ երկիր այցելելու ցանկությամբ, քանի որ ֆիլմում ներկայացված է իմ սերը, ոչ անտարբեր վերաբերմունքը։

– Դուք որևէ բան գիտեի՞ք ղարաբաղյան պատերազմի մասին։

– Շատ էր վախենում ստել։ Քանի որ ես, ամեն դեպքում, կողքից դիտող մարդ եմ։ Այդ պատճառով չէի զլանում ճանապարհորդել երկրում, հանդիպել մարդկանց հետ, լսել նրանց պատմությունները։ Ես երևի լսեցի հարյուր ֆիլմի պատմություն։ Ծանոթացա պատերազմի հետևանքով այնքան խեղված, կոտրված ճակատագրերի, տարօրինակ պատմությունների հետ։

– 2012 թ.–ին Դուք այդ ֆիլմը ներկայացրեցիք «Կինոշոկ» փառատոնին։ Ինչպե՞ս ընդունեցին։

– Հայկական ֆիլմը ներկայացնում էի մրցութային ծրագրում։ Այնտեղ ներկա էր ադրբեջանական մեծ պատվիրակություն, որը ներկայացնում էր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ։ Եվ, իհարկե, ադրբեջանցի կինեմատոգրաֆիստները խստորեն էին նայում ֆիլմը, իսկ մամուլի ասուլիսի ժամանակ անհարմար հարցեր էին տալիս։

Փառատոնից հետո կազմակերպված երեկույթի ժամանակ ես մոտեցա Ադրբեջանի ներկայացուցչին, ով ամենից շատ հարցերն էր տալիս, և ասացի. «Եթե դուք կարծում եք, որ ես իմ ֆիլմում ձեզ ինչ–որ կերպ նեղացրել եմ, ապա ես ձեզնից ներողություն եմ խնդրում»։ Եվ ես նրա աչքերում արցունքներ նկատեցի։ Նա ասաց. «Դուք ինձ կներեք»։ Մենք գրկախառնվեցինք և հաշտվեցինք։

– Ինչպե՞ս ֆիլմն առաջադրվեց «Օսկարի»


– «Օսկարի» հետ կապված զվարճալի պատմություն ստացվեց, քանի որ ես այդ պահին Սանկտ Պետերբուրգում էի, երկրորդ խմբի հետ action ժանրի ֆիլմ էի նկարահանում։ Երբ շուրջբոլորը ցեխ է, հետապնդում, խառնաշփոթ, մինչև կոկորդդ կանգնած ես ճահճում։ Եվ այդ րոպեին SMS հաղորդագրություն եմ ստանում. «Հայկական կինոակադեմիան ձեզ ներկայացնում է «Օսկարի»»։

Անկեղծ ասած` նման իրավիճակում դա ավելի շատ անեկդոտի էր նման։ Քանի որ ես բոլորին ցույց էի տալիս. «Նայեք, ահա, «Օսկարի» են ներկայացրել»։ Բոլորն ինձ հետ միասին ծիծաղում էին, քանի որ դա, իսկապես ծիծաղելի էր, երբ դու ամբողջությամբ կանգնած ես ցեխի մեջ` ներկայացված «Օսկարի»։

Իսկ հետո, որոշ ժամանակ անց, ստացա նոր SMS հաղորդագրություն, որ մենք հայտնվել ենք «Օսկարի» հավակնորդների ցանկում։ Եվ հետո պրոդյուսերը այցելեց ԱՄՆ, այնտեղ ինչ–որ բան էր տեղի ունենում։ Սակայն ես այդ ամենի հետ կապ չունեի, քանի որ զբաղվում էի իմ գործերով և, անկեղծ ասած, անգամ բաց եմ թողել հավակնորդների կարճ ցանկի հրապարակման պահը։ Մեկ ամիս հետո ասում էին. «Գիտե՞ս, դու չես հայտնվել կարճ ցանկում», իսկ ես ասում էի`Այո։ Այսինքն ես չէի նստում ու անհանգստանում։ 

– Ընդհանրապե՞ս չէիք անհանգստանում։

– Շատ երջանիկ զգացողություն է, նման է «Սպորտլոտոյի»։ Դահլիճում նստած մտածում ես. «Իսկ ո՞վ հիմա մրցանակի կարժանանա»։ Եվ այստեղ որոշակի ազարտ կա։ Սակայն այս ամենը ոչ մի կապ չունի կինոյի, արվածի ամեն ինչի հետ։ Ֆիլմը երեխայի պես է, որն արդեն ծնվել է։

Ամենահիանալի պահն է, երբ նստած ես դահլիճում և հասկանում ես, որ ժողովուրդը, շունչը պահած, սպասում է, թե ինչ է լինելու էկրանին, սա է կախարդանքը։ Իրականում ամենագլխավորն անցած ճանապարհն է։ Ես քնքշանքով եմ հիշում ձեռք բերած փորձը, ինձ այցելած մտքերը։ Միգուցե իմ ֆիլմը դիտեն 5–10 տարի հետո, և ինչ–որ մեկին այն դուր կգա, իսկ ես այդ մասին չեմ իմանա։ Սակայն իմ ֆիլմն արդեն ապրում է, և դա հիանալի է։

– «Եթե բոլորը» ֆիլմը վարձույթ ունեցե՞լ է


– Իրականում ես, միգուցե, չունեմ ամենահաջող պատմությունը, քանի որ Հայաստանը, ամեն դեպքում, մեծ վարձույթ չի ապահովում։ Երևանում գործում է ընդամենը երկու կինոթատրոն։ Չնայած, իհարկե, ֆիլմը մեկ ամսից ավել ցուցադրվել է կինոթատրոնում, և ժողովուրդն այցելում էր այն դիտելու։

Իսկ Ռուսաստանում կազմակերպվել են փառատոնային ցուցադրություններ։ Ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի կինոփառատոնի միջազգային ծրագրի շրջանակում, առաջադրվել է «Նիկա» մրցանակի, արժանացել է Մոսկվայում կազմակերպված «Լուսափայլ հրեշտակ» փառատոնի մրցանակին։ Իսկ «Լուսափայլ հրեշտակի լույսը» ծրագրի շրջանակում ֆիլմը ցուցադրվել է Ռուսաստանի տարբեր քաղաքներում։

Սակայն ինձ համար ամենաարժեքավորը Շուկշինյան փառատոնում ստացած մրցանակն է, որը հանձնել են Սրոստկի արգելոց–թանգարանում` Վասիլի Մակարովիչի հայրենիքում։

– Եկեք անդրադառնանք Ձեր նկարահանած ֆիլմերի ցուցակին

– Դասընթացների ժամանակ ես նկարահանել էի վավերագրական ֆիլմ, որը նախաձեռնել էր Գերց Ֆրանկը։ Նա վարպետության դաս էր կազմակերպել և խնդրել էր բոլորին նկարահանել մարդու դիմանկար. այդպիսի առաջադրանք էր։ Դե ես էլ մտածեցի, թե ում նկարահանեմ և նկարահանեցի։ Ստացվեց լավ վավերագրական ֆիլմ, որի համար արժանացա փառատոնային, ուսանողական «Սուրբ Աննա» մրցանակին։ Հիանալի ժամանակներ էին։

Հետո ես նկարահանեցի ևս մի կարճամետրաժ ֆիլմ, որը ներկայացվեց փառատոների շրջանակում։ Այնուհետև նկարահանեցի «Պահեստային բնազդ» չորս մասից բաղկացած ֆիլմը, որը հեռուստացույցի համար նախատեսված իմ առաջին աշխատանքն էր։ Հետո որոշեցի` «Վերջ, երկու մասով եմ նկարելու»։ Եվ նկարեցի «Երկնքի գույնը» «Ռոսիա» ալիքի համար։ Հետո մտածեցի. «Նկարել եմ չորս, երկու մասերից բաղկացած ֆիլմեր, հիմա կլինի մեկ մասից բաղկացած ֆիլմ» և նկարեցի «Գանձը» հեռուստատեսային հեքիաթը։

Իմ ֆիլմացանկի հաջորդ կետը «Եթե բոլորը» լիամետրաժ ֆիլմն է, որի մասին մենք այսօր շատ զրուցեցինք։ Եվ հետո, ըստ էության, պետք է հետևեին միայն լիամետրաժ ֆիլմեր, սակայն հիմա նկարահանում եմ մանկական նովելներ կինոալմանախներում (ծիծաղում է)։

– Ի՞նչ ես ներկայացրել Կինոշոկ փառատոնին 2015 թ.–ին։

– Երրորդ անգամ եմ մասնակցում «Կինոշոկ» մրցույթին։ Հիմա մասնակցում եմ երեխաների համար նախատեսված «Կինոփոքրիկ» ֆիլմերի մրցույթին «Ավելի մոտ, քան թվում է» նովելով։ Մանկական կինոն ինձ համար հիանալի, ցնցող փորձ է։ Փառատոնի շրջանակում մենք այցելում ենք տարբեր քաղաքներ, երեխաներին ենք ցուցադրում ֆիլմերը։

Սկզբում վախեցա, երբ դահլիճում տեսա 8–10 տարեկան երեխաների, քանի որ չէի կարողանում հասկանալ, թե որքան մանկական է մեր կինոն։ Չէ՞ որ մենք բարձրաձայնել ենք մեծահասակների այնպիսի խնդրի մասին, որ ես չգիտեի, թե ինչպես երեխաների կընկալեն, ինչ կհասկանան։ Սակայն ֆիլմը հիացմունքով ընդունվեց։ Եվ երբ ես հարցրեցի. «Երեխաներ, ձեզ դուր եկա՞վ ֆիլմը», բոլորը միասին պատասխանեցին. «Այո»,

P.S. Երբ նյութը պատրաստվում է հրապարակման, հայտնի դարձավ, որ Նատալյա Բելյաուսկենեի «Ավելի մոտ, քան թվում է» մանկական նովելը ճանաչվել է Սևաստոպոլում անցկացվող «Սուրբ Վլադիմիր» փառատոնի լավագույն խաղարկային ֆիլմ։

Լրահոս
0