00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օգտակարը հաճելիի հետ. միրգ–բանջարեղենը մռայլ տրամադրության դեմ պայքարում

© UsaninФрукты и овощи
Фрукты и овощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վատ տրամադրության դեմ պայքարի ձևերից մեկը տարվա ցուրտ սեզոնին դեպրեսիայի ռիսկը նվազեցնող որոշակի սննդամթերքի օգտագործումն է

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ցուրտ եղանակի հաստատմանը զուգահեռ  արևի լույսի պակասի հետևանքով փոխվում է մարդու ֆիզիկական ակտիվությունը, նրա տրամադրությունը, հոգեկան վիճակը։ Օրգանիզմը կարծես լրացուցիչ «գույներ» է փնտրում, որպեսզի կարողանա խուսափել աշնանային–ձմեռային դեպրեսիայից։ Եվ վատ տրամադրության դեմ պայքարի մեթոդներից մեկը տարվա ցուրտ եղանակին որոշակի սննդամթերքի օգտագործում է, որոնք իրենց սննդարար հատկությունների, օգտակար ֆերմենտների և միկրոէլեմենտների պարունակության շնորհիվ ընդունակ են նվազեցնել դեպրեսիայի առաջացման ռիսկը։

Դրանց թվին, նախևառաջ, պատկանում են մրգերն ու բանջարեղենը, ընդեղենը և լոբազգիները։ Դրանցից մի քանիսն օմեգա-3 ճարպաթթուների (օրգանիզմը դրանք չի սինթեզում, այլ ստանում է բացառապես մի շարք մթերքներից), վիտամինների և հանքային նյութերի գերազանց աղբյուր են, հետևաբար կարող են նվազեցնել դեպրեսիայի առաջացման ռիսկը։

Sputnik Արմենիա պորտալը որոշել է ներկայացնել թոփ–սննդամթերքի շարքը, որոնք կփրկեն ձեզ աշնանային դեպրեսիայից։

1. Ձկնամթերքը` որպես օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր։ Դրա պարունակությունը հատկապես մեծ է յուղոտ ձկան մեջ։ Գումարած տրիպտոֆան ամինաթթուն, որից սինթեզվում է երջանկության հորմոն սերոտոնինը, մնում է ձկան մեջ դրա պատրաստման ցանկացած մեթոդի դեպքում։ Հենց այդ օգտակար հատկությունների շնորհիվ էլ ձուկը համարվում է վատ տրամադրության դեմ պայքարի հիանալի միջոց։ Հատկապես օգտակար են սարդինան, սկումբրիան։

2. Միրգ և բանջարեղեն. Սմբուկը, բազուկը, գազարը, քաղցր տաքդեղը, մանդարինը, խուրման, նարինջը պարունակում են բիոֆլավոնոիդներ, որոնք բարելավում են արյան շրջանառությունը։ Հատկապես պետք է ընդգծել բանանի արժեքավորությունը, որի մեջ շատ է սերոտոնինը` երջանկության հորմոնը, պարունակում է նաև կալիում, ինչպես նաև վիտամին B6, որն անհրաժեշտ է լավ տրամադրության համար։

3. Ընդեղենը նույնպես օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր է, իսկ դրանք բարելավում են ուղեղի աշխատանքը բջջային մակարդակում։ Դրանք նաև շատ օգտակար են անոթների ամրության համար։ Բացի ճարպաթթուներից, ընկույզները շատ հարուստ են տրիպտոֆանով և B6 վիտամինով։

4. Դառը (կամ սև) շոկոլադը 72, որոշ դեպքերում` 80 տոկոսով բաղկացած է կակաոյի մանրացված հատիկներից ստացված իսկական կակաոյից, և որքան ավելի մեծ է դրա պարունակությունը շոկոլադում, այնքան ավելի օգտակար է շոկոլադը։ Ինչպես հայտնի է, կակաոյի հատիկները պարունակում են տրամադրության համար անգնահատելի սերոտոնինը։

5. Լոբազգիներ. լոբին, ոսպը, սիսեռը,պարունակում են ճիշտ և արագ նյութափոխանակության գործում հսկայական դեր խաղացող բջջանյութ, ինչպես նաև միկրոէլեմենտներ, որոնք օգտակար են օրգանիզմի համար։ Բայց դրանք ավելի լավ է չափավոր օգտագործել, քանի որ լոբազգիներում պարունակվող սպիտակուցը դժվարամարս է։

Հիշատակման են արժանի նաև այնպիսի մթերքներ, ինչպես պանիրը և հավկիթը, որոնք հարուստ են ամինաթթուներով, օրինակ` տրիպտոֆանով, ճարպաթթուներով և վիտամիններով։ Մասնավորապես, հավկիթը պարունակում է վիտամիններ A, E, D։ Այդ պատճառով պանիրը և հավկիթը պետք է պարտադիր լինեն սննդակարգում, հատկապես աշնանը և ձմռանը, երբ դեպրեսիան հաճախակի հյուր է դառնում։

Եվ վերջում չի կարելի չխոսել շիլաների` հնդկաձավարի, վարսակի, գարեձավարի շիլաների օգտակարության մասին։ Դրանք բոլորը տրիպտոֆանի գերազանց աղբյուր են, ինչպես նաև պարունակում են բջջանյութ և, այսպես կոչված, երկար ածխաջրեր, որոնք դանդաղ ներծծվելով` թույլ չեն տալիս արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ աճ` դրանով իսկ կարգավորելով ինսուլին հորմոնի արտադրումը։

Հարկ է նշել, որ վերջին ժամանակներում գիտությունն ավելի շատ է սկսում խոսել սննդակարգի և մարդու հոգեկան առողջության փոխկապակցվածության մասին` ցույց տալով, որ տարբեր մթերքներ տարբեր կերպ են ազդում մարդու հոգեֆիզիկական վիճակի վրա, հատկապես աշնանային–ձմեռային ժամանակահատվածում, երբ օրգանիզմն առավել խոցելի է։ Այսպես, «BMC Medicine» ամսագրում հրապարակված իսպանացի գիտնականների ուսումնասիրությունում ասվում է, որ առողջ սնունդն անմիջականորեն ազդում է մարդու հոգեկան վիճակի և տրամադրության վրա։

Մասնագետների կարծիքով` բազմաթիվ մթերքներ կարող են նվազեցնել դեպրեսիայի ռիսկը, հատկապես տարվա ցուրտ եղանակին։ Այդպիսի եզրակացության են հանգել գիտնականները` անցկացնելով մի փորձ, որը ցույց է տվել, որ մրգի և բանջարեղենի օգտագործման վրա հիմնված միջերկրածովյան դիետան կամ Alternative Eating Index-2010 (սննդակարգ ըստ Այուրվեդայի) այլընտրանքային սնունդը կարող է պաշտպանել դեպրեսիայից, զանազան հիվանդություններից, ինչպես նաև հոգեկան խանգարումներից։

Բացի այդ, պարզվել է, որ մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա բացասաբար են ազդել մսամթերքը և քաղցրեղենը, ընդ որում` դրանց չափավոր քանակը։

Փորձը փորձով, բայց պետք չէ մոռանալ, որ թերևս ամենալավ հակադեպրեսանտը մարդու լավատեսական տրամադրվածությունն է։ Նայեք կյանքին դրական տեսանկյունից, գնահատեք այն, ինչ ունեք և ինչ ձեռք եք բերել, և այդ ժամանակ նույնիսկ ամենամռայլ օրերին լավ տրամադրությունն ապահովված է։

Լրահոս
0