ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի–Sputnik. «Déjà Vu» տերմինը ֆրանսերեն է և թարգմանաբար նշանակում է «արդեն տեսած», հայտնում է developmentofmentalhealth.com կայքը։
Երբ մեզ հետ դեժավյու է պատահում, թվում է, թե ողջ իրադարձությունը, անգամ ամենափոքր մանրուքը, տեղի է ունեցել անցյալում, թեև գիտենք, որ իրադարձությունը տեղի է ունենում հենց այդ պահին։
Այս ամենը հաճախ նյարդայնացնող է և ուղեկցվում է անիրականի զգացողությամբ։ Շատերը դեժավյու են զգում իրենց կյանքի որոշակի պահերին, իսկ շատերը նման զգացողություն են ունեցել բազմաթիվ անգամ։
Ըստ որոշ հետազոտության` էպիլեպսիայով տառապող մարդիկ հաճախ են դեժավյու զգում` ի տարբերություն այն մարդկանց, ովքեր հիվանդ չեն։ Մեկ այլ հետազոտության համաձայն` նման իրավիճակում որևէ նոր բան հիշողություն է առաջացնում անցյալում տեղի ունեցած նման իրադարձության մասին, սակայն մեր ուղեղը չի կարողանում հիշել։
Դեժավյուն բավականին անսովոր և տարօրինակ երևույթ է։ Քեզ թվում է, թե նախկինում նույն բանը արել ես, բայց ինչ–որ պատճառով չես կարողանում հիշել, թե ինչ։ Զգացողությունը ոչ բացասական է, ոչ էլ դրական։
Դեժավյուն սովորաբար տեղի է ունենում 15–25 տարեկանում, չնայած այդ զգացողությունը կարող է առաջանալ բոլոր տարիքի մարդկանց մոտ։
Հոգեվերլուծության հայր Զիգմունդ Ֆրեյդը պնդում էր, որ դեժավյուի դեպքում մարդն ինքնաբերաբար հիշում է անգիտակից վիճակում գրանցված յուրաքանչյուր ֆանտազիա։ Հոգեբան, այս հարցի առաջատար մասնագետ Հերման Սնոուի կարծիքով` դեժավյուն տեղի է ունենում այն ժամանակ, երբ ընթացիկ իրադարձությունը համընկնում է տեղի ունեցած իրադարձության մշուշոտ պատկերի հետ, կարծես դուք ինքներդ ձեզ համոզում եք, որ գիտեք մարդուն, որին տեսել եք անվտանգության պահպանման տեսախցիկով նկարահանված աղոտ պատկերի միջոցով։
Մեկ այլ հնարավոր տեսության համաձայն` ուղեղը շփոթում է իրականության մեջ տեղի ունեցած իրավիճակը երազում տեղի ունեցած նման իրավիճակի հետ։ Դեժավյուն կարող է բացատրվել նաև հիշողության մասնակի համընկնման գլոբալ մոդելներով։
Գոյություն ունեն շատ տարբեր տեսություններ, որոնք փորձում են բացատրել դեժավյուն, սակայն մինչև հիմա չկա որոշակի պատասխան այն հարցին, թե այդ տեսություններից որ մեկն է ստույգ։ Սա մի ոլորտ է, որը պահանջում է հետագա բացատրություններ և հետազոտություններ։
Ի՞նչ է դեժավյուն
11:13 26.09.2015 (Թարմացված է: 17:45 12.10.2015)
© Photo : jesse orricoученые мысли наука эксперимент технологии мозг сигналы
© Photo : jesse orrico
Բաժանորդագրվել
Երբ մեզ հետ դեժավյու է պատահում, թվում է, թե ողջ իրադարձությունը, անգամ ամենափոքր մանրուքը, տեղի է ունեցել անցյալում