00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կլինի, եթե հարուստներն իրենց ողջ գումարը տան աղքատներին

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցОтделение Сбербанка в Казани
Отделение Сбербанка в Казани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Bloomberg–ի վերլուծաբանները փորձել են պատասխանել այս հարցին, ինչի արդյունքում նրանք ստեղծել են Ռոբին Հուդի ցուցիչը (Robin Hood Index)

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի–Sputnik. Որքա՞ն կփոխվեր աշխարհը, եթե ամենահարուստ մարդիկ յուրաքանչյուր երկրում իրենց ողջ հարստությունը տային բնակչության ամենաաղքատ շերտերին:

Bloomberg–ի վերլուծաբանները փորձել են պատասխանել այս հարցին, ինչի արդյունքում նրանք ստեղծել են Ռոբին Հուդի ցուցիչը (Robin Hood Index),  հաղորդում է vestifinance.ru կայքը։

Վերլուծաբաններն ուսումնասիրել են 42 երկիր, որոնք գտնվում են տարբեր ժողովրդագրական և տնտեսական իրավիճակում, այնուհետև համեմատել են յուրաքանչյուր երկրում ամենահարուստ մարդկանց ունեցվածքն աղքատության մեջ ապրող բնակչության տոկոսի հետ։

Հատկանշական է այն փաստը, որ միայն Չիլիում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում և Ավստրալիայում ամենահարուստ մարդիկ կանայք են։

Ցուցիչը ցույց է տալիս, թե յուրաքանչյուր երկրի ամենահարուստ մարդու ունեցվածքի չափը ինչպես է հարաբերակցվում ամենաաղքատ հայրենակիցների գոյության պահպանման միջոցների հետ, դոլարով հաշվարկվում է այն գումարը, որը կստանար աղքատության եզրին ապրող մարդը, եթե ամենահարուստ մարդու ակտիվները փոխանցվեին բնակչության աղքատ շերտերին։

Վերլուծաբանները որպես հիմք վերցրել են երկու ցուցիչ` Bloomberg Billionaire Index–ը և CIA World Factbook–ը։

Եթե Բիլ Գեյթսի ընդհանուր ունեցվածքը փոխանցվեր աղքատության եզրին ապրող ամերիկացիների 15 տոկոսին, ապա նրանցից յուրաքանչյուրը կստանար 1 736–ական դոլար։

Ամենամեծ թվով բնակչություն ունեցող Հնդկաստանում երկրի ամենահարուստ մարդու` Մուկեշ Ամբանիի ունեցվածքը (19,2 մլրդ դոլար) բաշխելու դեպքում աղքատության եզրին ապրող յուրաքանչյուր մարդուն փոխանցվող գումարը կլիներ ամենափոքրն այս վերլուծության մեջ հայտնված բոլոր երկրների շրջանում։

Ամբանիի ունեցվածքը 13,6 անգամ շատ է նրա հայրենակիցների ՀՆԱ–ից։ Սակայն քանի որ երկրի բնակչության 30 տոկոսն աղքատ է, ապա յուրաքանչյուր մարդ կստանար ընդամենը 59 դոլար։

Դա կբավականացներ 35 ռուպի (50 ցենտ) արժողությամբ 118 անգամ սնունդ ընդունելուն, որը կներառեր բրինձ, դալ (լոբազգիներից պատրաստված հնդկական խյուս), երկու տեսակի բանջարեղեն, մեկ թթու վարունգ և երեք բլիթ։

Կիպրոսն ու Շվեդիան, որտեղ աղքատներին կփոխանցվեր ամենաշատ գումարը, համապատասխանաբար, 45 987 և 33 149 դոլար, ևս բացառություն կազմեցին։

Այդ երկրների բնակչությունն այnքան էլ մեծ չէ։ Օրինակ, Կիպրոսում բնակվում է 1,1 մլն մարդ։ Միաժամանակ երկու երկրների կենսամակարդակը բավականին բարձր է։ Այսպես, Շվեդիան առաջատար երկրներից մեկն է բնակչության մեկ հոգու համար նախատեսված ՀՆԱ–ի մակարդակով։

Սակայն շատ դժվար է հաշվել հարստության նման տեղաբաշխումից ստացած օգուտը, քանի որ յուրաքանչյուր երկրում 1 դոլարով կարելի է գտնել տարբեր մթերք և տարբեր գնով։

Բացի այդ, աղքատության շեմը յուրաքանչյուր երկրում ևս տարբերվում է։ Այդուհանդերձ, ժամանակակից աշխարհում չեն մնացել Ռոբին Հուդեր, ովքեր իսկապես կորոշեն լավացնել իրենց աղքատ հայրենակիցների կյանքը։

Լրահոս
0