00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավորներ. Հայաստանը պետք է համարժեք պատասխան տա Ադրբեջանի ագրեսիային

© Photo : official site of the Parliament of RAЗдание Парламента Армении
Здание Парламента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատգամավորներն անդրադարձել են երկու առանցքային թեմայի` հայ–ադրբեջանական սահմանում կատարվող գնդակոծումներ և Հիմնական օրենքի բարեփոխումներ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Խորհրդարանական տարբեր խմբակցությունների տարբեր հայ պատգամավորներ ուրբաթ կայացած ավանդական ճեպազրույցների ընթացքում միակարծիք էին, որ Հայաստանը պետք է համարժեք պատասխան տա Ադրբեջանին սահմանամերձ Տավուշի մարզում վերջերս կատարված գնդակոծումներին ի պատասխան։

Խոսքն այն մասին է, որ սեպտեմբերի 24–ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ–ադրբեջանական պետական սահմանի հյուսիս–արևելյան հատվածում` գնդակոծելով սահմանամերձ բնակավայրերը տարբեր տրամաչափի դիպուկահար զենքից և ականանետներից։ Դրա հետևանքով Տավուշի մարզի խաղաղ բնակչության շրջանում կա երեք զոհ (բոլոր երեք զոհվածները տարեց կանայք են) և վիրավորներ։

Դրան ի պատասխան, ԶԼՄ–ների փոխանցմամբ, Հայաստանի ԶՈՒ զինծառայողները թիրախային կրակով ոչնչացրել են ադրբեջանական դիրքերը, և առնվազն հինգ զինվոր մահացու վնասվածք են ստացել։ Թշնամու ևս հինգ զինծառայողներ վնասվածքներ են ստացել։

Եվ երկրորդ, հայկական խորհրդարանը նախորդ շաբաթ ավարտել է Սահմանադրական բարեփոխումների քառօրյա քննարկումները, որոնք նախաձեռնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Փոփոխությունների կատարման հիմնական փուլը` խորհրդարանական քննարկումները, որոնց կհետևեն քվեարկությունն ու հանրաքվեի անցկացումը։

«Ժառանգություն». Հայաստանը պարզապես պաշտպանվում է

«Մենք կրկին Ադրբեջանի գնդակոծումների վկաներ ենք դարձել։ Ցավալի է, երբ փորձում են հավասարության նշաններ դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, մինչդեռ մենք պարզապես պաշտպանվում ենք»,– հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա, ըստ նրա, Հայաստանում առկա է քաղաքական և տնտեսական խորը ճգնաժամը։ «Սերժ Սարգսյանը փորձում է սահմանադրական բարեփոխումների օգնությամբ համախմբել քաղաքական ուժեր, ցույց տալ, որ նա է կենտրոնական խաղացողը»,– ասել է Փոստանջյանը։

«Հայաստանում անհրաժեշտ են ծայրահեղական փոփոխություններ, խորհրդարանական արտահերթ և նախագահական ընտրություններ։ «Ժառանգությունը» մեծ ներուժ և մեր օրակարգը կիսող բոլոր ուժերի հետ գործակցելու պատրաստակամություն»,– ասել է Փոստանջյանը։

Ըստ նրա, խմբակցությունը կքվեարկի սահմանադրական բարեփոխումների դեմ։ Բացի այդ, «Ժառանգությունը» պատրաստվում է կազմակերպել «ոչ» ճակատ, որը պետք է պայքարի ոչ միայն սահմանադրական բարեփոխումների, այլ նաև ռեժիմի դեմ ընդհանուր առմամբ։

«Դաշնակցությունը» դեմ չէ Սահմանադրության բարեփոխումներին

«Արդեն ավանդույթ է դարձել, որ բարձր մակարդակով հանդիպումներից առաջ Ադրբեջանը սկսում է սրել իրավիճակը։ Լարվածությունը թուլացնելու երկու ճանապարհ կա` Հայաստանի զինված ուժերի` ուժի կիրառման նկատմամբ ադեկվատ պատասխան և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջամտությունը»,– ասել է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա «Դաշնակցություն» կուսակցությունը չի հարում «Ոչ» ճակատին։

«Այսօր սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկողների 90 տոկոսը կարծում է, որ հաջորդ գումարման խորհրդարանում էլ ՀՀԿ–ն պետք է մեծամասնություն ներկայացնել։ Անհեթեթ է, որ նախագահի հետ հանդիպածներին (Սահմանադրության խորհրդատվության շրջանակում) դավաճան են համարում, ովքեր` ոչ` հերոսներ»,– ասել է Վարդանյանը։

Նրա կարծիքով, սահմանադրական բարեփոխումների ընդունումը թույլ կտա Հայաստանում քաղաքական նոր մշակույթ ձևավորել` երկխոսությունների, քննարկումների անցկացում, փոխզիջումների որոնում։

«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ հանրաքվեի ընթացքում չարաշահումներ թույլ չտալու համար»,– խոստացել է Վարդանյանը։

ՀԱԿ–ը դեմագոգիայի մեղադրանք է ներկայացնում իշխանություններին

«Մեզ հաջողվել է հասնել սահմանադրական բարեփոխումների քննարկումներին ուղիղ եթերում։ Բոլորն ականատես են դարձել, թե ինչպես են բարեփոխումների կողմնակիցները դեմագոգիայով զբաղվում, ապացուցելով, որ այդ ամբողջ գործընթացի հետևում Սերժ Սարգսյանի իշխանությունների վերարտադրության ծրագիրն է»,– ասել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Ըստ նրա, խմբակցությունը դեմ է նախագահի` հավիտենական իշխանության հասնելու փորձերին։

Մեկնաբանելով ՀՀԿ հայտարարություններն այն մասին, որ ՀԱԿ–ը, այնուամենայնիվ, մասնակցում է բարեփոխումների քննարկմանը, Զուրաբյանը դա անվանել է «ՀՀԿ–ի հալյուցինացիաներ, որոնք սպառնում են երկրի ազգային անվտանգությանը»։

Նա համոզմունք է հայտնել, որ եթե ամբողջ Հայաստանը միասնական ճակատով ելույթ ունենա Սահմանադրության բարեփոխումների դեմ, ապա իշխանությունները ոչնչի չեն հասնի։

ԲՀԿ–ն պասիվ հանդիսատես չէ

«Մենք որոշել ենք չքվեարկել սահմանադրական բարեփոխումների օգտին։ Ոչ թե այն պատճառով, որ այդ բարեփոխումները կլուծեն Հայաստանի բոլոր խնդիրները, այլ որովհետև այնտեղ կան կետեր, որոնց մենք դեմ ենք»,– ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը։

Ըստ նրա, ԲՀԿ–ն, մասնակցելով ինչ–որ գործընթացների, պասիվ հանդիսատես չի լինում։ Կուսակցության ներկայացուցիչները հանդիպումներ կանցկացնեն ընտրազանգվածի հետ` բացատրելով բարեփոխումների էությունը։

ԲՀԿ–ն իրագործում է ընդդիմության «երկնագույն երազանքը»

«Ըստ էության, սահմանադրական բարեփոխումներով մենք իրականացնում ենք ընդդիմադիր կուսակցությունների վաղեմի երազանքը։ Քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ խորհրդատվությունները կայացել են։ Կարծիքներն աստիճանաբար դեպի դրական են շեղվում», – ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Ըստ նրա, ընտրությունների ընթացքում չարաշահումներն իրականացնում են տարբեր անձինք, ովքեր դրանով իսկ արջի ծառայություն են մատուցում քաղաքական ուժերին։

«Մենք կանենք հնարավորը, որ հանրաքվեն անցնի ամենաբարձր մակարդակով և առավելագույնս թափանցիկ։ Մենք մշտապես պայքարում ենք ընտրությունների ընթացքում չարաշահումների դեմ։ Բայց ընտրությունները կազմակերպում է ոչ թե ՀՀԿ–ն, այլ ԿԸՀ–ն»,– ասել է Բաղդասարյանը։

Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, ապա եթե Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի խաղաղ բնակչության դեմ շարունակվի, ապա ադեկվատ պատասխան կտրվի։

Լրահոս
0