00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պեկինի բիենալեում ադրբեջանցիները փորձել են վնասել հայ նկարչի լուսանկարները

© HetqВыставка
Выставка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լուսանկարիչը ներկայացրել է 5 լուսանկար, որոնց հերոսները զոհված ազատամարտիկի երեխաներն են

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի տաղավարը ժամանակավորապես փակվել է Պեկինի միջազգային արվեստի բիենալեում, որի բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր: Այս մասին գրում է hetq.am–ը։

Ադրբեջանի ներկայացուցիչները փորձել են վնասել հայկական տաղավարի մասնակիցներից լուսանկարիչ Կարեն Միրզոյանի աշխատանքները: Վերջինս ներկայացրել է 5 լուսանկարներ, որոնց հերոսները զոհված ազատամարտիկի երեխաներն են:

Նրանք լուսանկարվել են իրենց հայրերի զոհված վայրերում, որոնք գտնվում են Արցախի ներկա տարածքում: Ադրբեջանցիների մոտ հատկապես ցնցում է առաջացրել լուսանկարներից մեկը, որտեղ պատկերված երիտասարդը զինվորական համազգեստով է:

Հայաստանի տաղավարի ֆեյսբուքյան էջում նշված է, որ մեր տաղավարը մեկ օրով փակվում է՝ ելնելով անվտանգության ապահովման պայմաններից:

«Մեր կազմակերպիչները գտան, որ անվտանգության նպատակով սա լավագույն որոշումն է, որը կայացվել է որոշ այցելուների ագրեսիվ վարքագծի պատճառով»,- նշված է էջում: Բիենալեն անցկացվելու է մինչ հոկտեմբերի 16-ը: Սա Հայաստանի երկրորդ մասնակցությունն է այս մշակութային իրադարձությանը (առաջին անգամ հայ պատվիրակները մասնակցել են 2012 թ., իսկ բիենալեն անցկացվում է 2003-ից):

Հայաստանը մասնակցում է հատուկ ցուցադրությամբ՝ «Երազավայր» («Dreamscapes») խորագրով: Հայաստանի տաղավարի համադրողը Աննա Գարգարյանն է: Ներկայացվել են Դավիթ Գալստյանի (Երևան), Կարեն Միրզոյանի (Երևան), Հրայր Սարկիսյանի (Լոնդոն), Ալեն Սայեղի (Բոստոն), Արարատ Մինասյանի (Երևան), Լիանա Մկրտչյանի (Ֆլորենցիա), Միքայել Օհանջանյանի (Ֆլորենցիա), Հրաչյա Վարդանյանի (Գյումրի) աշխատանքները:

Կարեն Միրզոյանն ասում է, որ տաղավարը վերաբացելու հարցը քննարկումների փուլում է նախագահականից մինչև մշակույթի նախարարություն: Զինվորական համազգեստով տղայի լուսանկարը և տեքստերը հանել են ցուցադրությունից: «Բացի դրանից՝ նրանք ուզում են, որ Ղարաբաղ բառը հանվի: Ասում եմ՝ ի՞նչ կապ ունի դա: Իրենք պատասխանում են, թե դուք ներկայացել եք որպես Հայաստան»,- նշում է Կարենը:

Կարենն իր նախագծի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հեռակա է տեղեկացել: Նա Պեկին չի մեկնել: Նա առաջարկել է հանված նկարի տեղում տեքստ գրել: Չի բացառվում, որ այսօր  ուշ երեկոյան հստակ լուծում գտնվի, որովհետև, ըստ Կարենի, հնարավոր է՝ Չինաստանում Հայաստանի դեսպանատունն ասի, որ լուսանկարը կարող են ցուցադրել:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։

Լրահոս
0